Վուքսի
Վուքսի ((Չինարեն)), քաղաք Չինաստանի արևելյան մասում՝ Ցզյանսու նահանգի հարավում, Շանհայից մոտավորապես 135 կիլոմետր դեպի հյուսիս-արևմուտք, Չանչժոու և Սուչժոու քաղաքների միջակայքում[2]։ Գտնվում է Տայհու լճի մերձակայքում, Մեծ ջրանցքի վրա նավահանգիստ ունի։ Քաղաքն ունի նաև օդանավակայան[3]։ Մշակութային, կրթական, արդյունաբերական կենտրոն է. գործում են տեքստիլ, մեքենաշինական, կարի, սննդի, բարձր տեխնոլոգիական արտադրանքի, ինչպես նաև կավե արձանիկների թողարկման ձեռնարկություններ, առողջարաններ, հագստյան հանգրվաններ։ Բազմաթիվ զբոսաշրջիկներ են այցելում Վուքսի՝ տեսնելու Մեծ Բուդդայի արձանը, որն աշխարհի ամենաբարձր հուշարձաններից մեկն է համարվում։
WUXI | ||
---|---|---|
Վուքսի | ||
չինարեն՝ 无锡市 | ||
Երկիր | Կաղապար:Դրոշավորում/CHINA | |
Համայնք | Ցզյանսու | |
Ներքին բաժանում | Liangxi District?, Xishan District?, Huishan District?, Binhu District?, Jiangyin?, Իսին և Xinwu District? | |
Մակերես | 4627,46 կմ² | |
Բնակչություն | ▲7 462 135 մարդ (2020)[1] | |
Ժամային գոտի | UTC+8 | |
Հեռախոսային կոդ | 510 | |
Փոստային դասիչ | 214000 | |
Ավտոմոբիլային կոդ | 苏B | |
Պաշտոնական կայք | wuxi.gov.cn(չին.)(անգլ.)(ճապոներեն) | |
| ||
Վուքսի համայնքի բնակչության թվաքանակը 1999 թվականին եղել է 4 334 222[4], բուն քաղաքինը 2010 թվականին՝ 1 243 036[5]: Տարիների ընթացքում այդ ցուցանիշներն զգալիորեն աճել են, և 2017 թվականին համայնքի բնակիչների թիվը հասել է 6,553,000-ի, բուն քաղաքինը՝ 3.542.319-ի։
Ստուգաբանություն
խմբագրելՉինարենից բառացի թարգմանած՝ Վուքսի նշանակում է առանց արճիճի, անարճիճ։ Ուսումնասիրողների կարծիքով՝ բնակավայրի անվանումը սկզբնապես եղել է Յուքսի (有錫), այսինքն՝ Արճիճ ունեցող ((Չինարեն)), և, իսկապես, մերձակայքում եղել են արճճի հանքեր, բայց Հան արքայատոհմի իշխանության ժամանակաշրջանում արճճի պաշարներն սպառվել են, և բնակավայրի անվանումը դարձել է Վուքսի՝ Անարճիճ[6]։ Ըստ մեկ այլ վարկածի՝ քաղաքի անվանումն առաջացել է Wuxu-ից (吳 墟), որը նշանակում է Վու քաղաքի ավերակներ։ Որոշ ուսումնասիրողներ հնարավոր են համարում նաև տեղանվան ծագումը Baiyue բառից, որը նշանակում է թռչուն աստված[7][8][9] կամ լավ թռչուն[9][10][11][12][13][14]։ Ժամանակակից չին գիտնականներից շատերը հավանություն են տալիս այն տեսակետին, որ Վուքսի տեղանունը ծագում է հին յու կամ կարա-դայ լեզուներից[15][16][17]։
Պատմություն
խմբագրելՔաղաքի ներկայիս տարածքում ու շրջակայքում բնակավայր է եղել դեռևս Շան արքայատոհմի օրոք (մեր թվականությունից առաջ 1600 – 1046 թթ.)[18]: Պատմական փաստաթղթերը վկայում են, որ արդեն մ. թ. ա. 202 թվականին՝ Հան արքայատոհմի օրոք, այն անվանվել է Վուքսի։ Վարչական տեսակետից Վուքսին եղել է Բիլինգի (հետագայում՝ Չանչժոու) շրջաններից մեկը և միայն Յուան արքայատոհմի օրոք (1206–1368) է դարձել առանձին վարչական միավոր[19]։ Վուքսին և Չանչժոուն համարվում են Չինաստանի արդի արդյունաբերացման (ինդուստրիալիզացիայի) օրրանը[20]։
Տեսարժան վայրեր
խմբագրելՎուքսին զբոսաշրջության կենտրոն է, որի տեսարժան վայրերից են՝
- Մեծ Բուդդայի արձանը
- երկնաքերները՝ 72-հարկանի Moi City-ն և 74-հարկանի Longxi միջազգային հյուրանոցը
- ջրային մարզաձևերի պալատը
- «Յուանտոուչժոու» («Կրիայի գլուխ») հին զբոսայգին
- Ցզինյուանի, Մեույանի, Լիյուանի զբոսայգիները
- մշակութային-ազգագրական զբոսայգին
- քաղաքային թանգարանը
- Չինական մեծ ջրանցքը
- Տայհու լիճն ու շրջական
- Տան արքայատոհմի ժամանակների բուդդայական տաճարը
Պատկերասրահ
խմբագրել-
Լիյուանի զբոսայգին
-
Տայհու լիճը
-
Տեսարան քաղաքից
-
Մեծ Բուդդան
-
Նանչանի պոգոդան
-
Taihu Նոր քաղաք
-
Քաղաքի համայնապատկերը
Քույր քաղաքներ
խմբագրել- Կաշկայշ, Պորտուգալիա (1993 թվականից)
- Ակասի, Ճապոնիա (1981 թվականից)
- Չաթանուգա, Թեննեսի, ԱՄՆ (1982 թվականից)
- Սագամիհարա, Ճապոնիա (1985 թվականից)
- Համիլտոն, Նոր Զելանդիա (1986 թվականից)
- Սքարբորո, Օնտարիո, Կանադա (1996 թվականից)
- Դեյվիս, Կալիֆոռնիա, ԱՄՆ (2003 թվականից)
- Ալամեդա շրջան (Կալիֆոռնիա), Կալիֆոռնիա, ԱՄՆ (2004 թվականից)
- Բոխոլտ, Գերմանիա
- Կիմհե, Հարավային Կորեա (2005 թվականից)
- Դեջոն, Հարավային Կորեա (2006 թվականից)
- Բալերուպ, Դանիա (2007 թվականից)
- Կորտրեյկ, Բելգիա (2007 թվականից)
- Զիելոնա Գուրա, Լեհաստան (2008 թվականից)
- Տիբերիա, Իսրայել (2008 թվականից)
- Նորվիչ, Կոնեկտիկուտ, ԱՄՆ (2010 թվականից)
- Տեկատե, Մեքսիկա
- Պուեբլա դե Սարագոսա, Մեքսիկա (2012 թվականից)
- Վինյա դել Մար, Չիլի (2012 թվականից)
Կլիմա
խմբագրելՎուքսի (1981–2010 normals)ի կլիմայական տվյալները | |||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ամիս | հունվ | փետ | մարտ | ապր | մայ | հուն | հուլ | օգոս | սեպ | հոկ | նոյ | դեկ | Տարի |
Միջին բարձր °C (°F) | 7.5 (45.5) |
9.5 (49.1) |
13.8 (56.8) |
20.0 (68) |
25.7 (78.3) |
28.7 (83.7) |
32.4 (90.3) |
31.8 (89.2) |
27.7 (81.9) |
22.7 (72.9) |
16.7 (62.1) |
10.4 (50.7) |
20.58 (69.04) |
Միջին օրական °C (°F) | 3.5 (38.3) |
5.4 (41.7) |
9.4 (48.9) |
15.2 (59.4) |
20.7 (69.3) |
24.5 (76.1) |
28.5 (83.3) |
27.8 (82) |
23.6 (74.5) |
18.2 (64.8) |
12.1 (53.8) |
5.9 (42.6) |
16.23 (61.22) |
Միջին ցածր °C (°F) | 0.4 (32.7) |
2.1 (35.8) |
5.8 (42.4) |
11.1 (52) |
16.6 (61.9) |
21.1 (70) |
25.3 (77.5) |
24.8 (76.6) |
20.5 (68.9) |
14.6 (58.3) |
8.3 (46.9) |
2.4 (36.3) |
12.75 (54.94) |
Տեղումներ մմ (դյույմ) | 58.8 (2.315) |
57.3 (2.256) |
92.0 (3.622) |
79.9 (3.146) |
96.1 (3.783) |
182.9 (7.201) |
172.1 (6.776) |
143.5 (5.65) |
91.5 (3.602) |
57.4 (2.26) |
56.7 (2.232) |
33.8 (1.331) |
1122 (44,173) |
% խոնավություն | 75 | 75 | 75 | 74 | 74 | 79 | 79 | 81 | 80 | 77 | 75 | 72 | 76.3 |
աղբյուր: China Meteorological Administration[21] |
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 国务院第七次全国人口普查领导小组办公室 中国人口普查分县资料—2020 (չին.) — 北京市: 中国统计出版社, 2022. — 983 p. — ISBN 978-7-5037-9772-9
- ↑ | url =https://www.google.com/maps/dir/Shanghai,+China/Wuxi,+Jiangsu,+China/@31.372936,120.6119981,120078m/data=!3m2!1e3!4b1!4m13!4m12!1m5!1m1!1s0x35b27040b1f53c33:0x295129423c364a1!2m2!1d121.473701!2d31.230416!1m5!1m1!1s0x35b38e5843e0a6a5:0xd536ed17c4fd3526!2m2!1d120.31191!2d31.491169?hl=en | accessdate =2 September 2019}}
- ↑ |id = 3998614|tytuł=Wuxi|data dostępu=2010-12-23}}
- ↑ «China Prefectures» (անգլերեն). Statoids. Վերցված է 2010 թ․ դեկտեմբերի 23-ին.
- ↑ «Wuxi» (անգլերեն). World Gazetteer. Վերցված է 2010 թ․ դեկտեմբերի 23-ին.(չաշխատող հղում)
- ↑ |tytuł=Journey into China|miejsce=Washington|rok=1982|wydawca=National Geographic Society|isbn=978-0870444371|strony=228}}
- ↑ “无锡”地名的由来
- ↑ «而今现在(2006-05-01 00:00:00 ~ 2006-06-01 00:00:00档案)». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 7-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 7-ին.
- ↑ 9,0 9,1 «无锡市». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 7-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 7-ին.
- ↑ «(In Chinese) Origin of the name "Wuxi" ("无锡"地名的由来)». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 31-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 7-ին.
- ↑ 而今现在(2006-05-01 00:00:00 ~ 2006-06-01 00:00:00档案)
- ↑ «无锡». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ սեպտեմբերի 28-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 7-ին.
- ↑ «考"无锡"地名的由来». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 23-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 7-ին.
- ↑ 无锡地名典故(չաշխատող հղում)Կաղապար:Død lenke
- ↑ Zhou, You, Zhenhe, Rujia (1986). 方言与中国文化. Shanghai People's Publishing House. էջեր 153–4. ISBN 9787208009653.
{{cite book}}
: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) - ↑ 中国历史大辞典·历史地理卷 [The Great Encyclopaedia of Chinese History, Volume on Historical Geography] (չինարեն). Shanghai Lexicographical Publishing House. 1996. էջ 105. ISBN 7-5326-0299-0.
- ↑ Zhengzhang, Shangfang (2012). 古吴越地名中的侗台语成分, 古越语地名人名解义. 郑张尚芳语言学论文集 [Zhengzhang Shangfang's Symposium on Linguistics]. Zhonghua Book Company. ISBN 9787101061055.
- ↑ «History of Wuxi». Government of Wuxi. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 2-ին.(չաշխատող հղում)
- ↑ «Wuxi». Encyclopedia Britannica. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ սեպտեմբերի 2-ին. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 2-ին.
- ↑ Shi, Henry X (2014). Entrepreneurship in Family Business: Cases from China. Springer. էջեր 65–6. ISBN 9783319043043.
- ↑ 中国气象数据网 - WeatherBk Data (Chinese (China)). China Meteorological Administration. Վերցված է 2020 թ․ ապրիլի 12-ին.
Արտաքին հղումներ
խմբագրել- Имеющееся положение дел и план на будущее. Վուքսի քաղաքի զարգացման պաշտոնական փաստաթղթեր IEEE Smart Cities կայքէջում(անգլ.)
- Government website of Wuxi (available in Chinese, Japanese and English)
- Wuxi at China Daily
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վուքսի» հոդվածին։ |