Պուեբլա դե Սարագոսա
Պուեբլա (իսպ.՝ Puebla), քաղաք Մեքսիկայում, Պուեբլա նահանգի մայրաքաղաքը: Պաշտոնական ամբողջական անվանումն է Հերոսական Պուեբլա դե Սարագոսա (իսպ.՝ Heroica Puebla de Zaragoza): Նախկին անունը եղել է Պուեբլա դե լոս Անխելոս (իսպ.՝ Puebla de los Ángeles), ինչի առիթով կոչվում է նաև Անխելոպոլիս (իսպ.՝ Angelópolis, բառացի` հրեշտակների քաղաք):
Բնակավայր | |||||
---|---|---|---|---|---|
Պուեբլա դե Սարագոսա | |||||
| |||||
![]() | |||||
Կոորդինատներ: 19°3′5″ հս․ լ. 98°13′4″ ամ. ե. / 19.05139° հս․. լ. 98.21778° ավ. ե. | |||||
Երկիր | ![]() | ||||
Հիմնադրված է | ապրիլի 16, 1531 թ. | ||||
Մակերես | 546 կմ² | ||||
ԲԾՄ | 2135±1 մետր | ||||
Բնակչություն | 1 434 062 մարդ (2010)[1] | ||||
Ժամային գոտի | UTC-6 | ||||
Հեռախոսային կոդ | 221 / 222 | ||||
Փոստային ինդեքսներ | 72000 | ||||
Պաշտոնական կայք | puebladezaragoza.gob.mx/joomla/ | ||||
| |||||
ՊատմությունԽմբագրել
Գաղութատիրական ժամանակաշրջանԽմբագրել
Հնագետների տվյալներով մինչկոլումբոսյան շրջանում ներկայիս Պուեբլայի տարածքը բնակեցված չի եղել: Այն հիմնականում հարթակ է եղել Ծաղկային պատերազմների` մեզոամերիկյան քաղաք-պետությունների միջև կրոնական հակամարտությունների, որի նպատակն էր գերիներ վերցնել կանիբալիզմի և մարդկային զոհաբերությունների նպատակով:
Քաղաքը հիմնադրվել է 1531 թվականի ապրիլի 16-ին որպես առևտրական կենտրոն և ռազմական հենակետ Վերակրուսի և Մեխիկոյի միջև: Հաջորդ տարվա գարնանը սկզբնական բնակչությունը գրեթե ամբողջությամբ ոչնչանում է Սան Ֆրանցիսկո գետի հեղեղումից, ինչից հետո ոչ մեծ թվով փրկված քաղաքացիները հաստատվում են ավելի բարձր հատվածում: Պատմաբանները քաղաքի անվան երկու մեկնաբանություն են առաջ քաշում, որոնք ունեն փաստացի ապացույց: Առաջին վարկածի համաձայն` անվանումն առաջացել է cartas puebla (Գրություն բնակեցման մասին) արտահայտությունից: Գրություններով իսպանացի հոգևորականները թույլ էին տալիս կոնկիստադորներին հիմնել նոր քաղաք: Երկրորդ վարկածը վկայում է, որ անունն առաջացել է ֆրանցիսկյան հոգևորական Խուան դե լա Պուեբլայի անունից, ով Իսպանիայում զբաղվում էր միսիոներների ընտրությամբ, ովքեր պետք է ուղեկցեին քաղաքը հիմնած կոնկիստադորներին[2]:
Քաղաքի զարգացումն արագացնելու նպատակով իսպանական կառավարությունը Պուեբլան իր շրջակա տարածքով հռչակում է գաղութարաներից ազատ տարածք, ինչը դեպի քաղաք է գրավում ոչ հարուստ բազմաթիվ բնակիչների: Գաղութարարների հոսքը, գյուղատնտեսության համար բարենպաստ կլիման և աշխարհագրական հարմար դիրքը նպաստեցին քաղաքի աճին:
16-րդ դարի վերջին Պուեբլան Մեխիկոյից հետո դարձավ իր չափերով ու նշանակությամբ երկրորդ քաղաքը Նոր Իսպանիայում[3]: 17-րդ և 18-րդ դարերում քաղաքը շարունակում էր բարեհաջող զարգանալ: Այնտեղ կառուցվում են շատ շինություններ, շատրվաններ, սալահատակվում են հիմնական փողոցները:
Մեքսիկայի անկախության պատերազմը քիչ է վնասում քաղաքին: Քաղաքի բնակիչները հիմնականում աջակցում են անջատողականներին, իսկ ոչ մեծ թվով պահպանողականները լքում են քաղաքը, նրանց ունեցվածքն էլ բռնագրավվում է:
Մեքսիկայի կազմումԽմբագրել
Ամերիկա-մեքսիկական պատերազմի ժամանակ Պուեբլան հսկում են ամերիկյան զորքերը գեներալ Ուինֆիլդ Սքոթի գլխավորությամբ: Սակայն հետո ամերիկյան կայազորը հայտնվում է դժվարին իրավիճակում. մեքսիկացիները գրեթե երկու ամիս պաշարում են քաղաքը: Ամերիկացիներին օգնության հասած ուժերի տեղ հասնելուց հետո պաշարումը դադարեցվում է, և քաղաքը մինչև պատերազմի ավարտը մնում է նրանց տիրապետության տակ:
1862 թվականի մայիսի 5-ին ֆրանս-մեքսիկական պատերազմի ժամանակ Պուեբլայի մոտ տեղի է ունենում ճակատամարտ, որում մեքսիկական բանակը Իգնասիո Սարագոսայի ղեկավարությամբ հաղթանակ է տանում ֆրանսիացիների` ավելի մեծ թվով ուժերի դեմ: Այդ զորավարի պատվին էլ Պուեբլա նահանգի կոնգրեսը քաղաքի անունը վերափոխում է Էրոիկա Պուեբլա դե Սարագոսա (իսպ.՝ Heroica Puebla de Zaragoza): Սակայն այս անվանումը հազվադեպ է օգտագործվում այն էլ միայն պաշտոնական որոշ գրություններում: Քաղաքի բնակիչները կիրառում են Պուեբլա դե լոս Անխելես կամ Անխելոպոլիս անվանումները, մինչդեռ մյուս մեքսիկացիները և լատինաամերկացիները քաղաքն անվանում են պարզապես Պուեբլա[2][4]: Մայիսի 5-ը Մեքսիկայում և ԱՄՆ-ի որոշ նահանգներում նշվում է որպես ազգային տոն, սակայն այն աշխատանքային չէ միայն Պուեբլայում[5][6]: 1863 թվականին ֆրանսիացիները կրկին հարձակվում են քաղաքի վրա, ինչն այս անգամ հաջողությամբ է պսակվում: Պուեբլան մնում է նրանց ձեռքում մինչև 1866 թվականի ռազմական գործողությունները: Հարձակումների ժամանակ քաղաքը զգալիորեն վնասվում է:
1910-1917 թվականների քաղաքացիական պատերազմի ժամանակ Պուեբլան մի քանի անգամ ձեռքից ձեռք է անցնում:
19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին Պուեբլան ինդուստրացման շրջան է ապրում: Զարգանում են հատկապես տեքսիլ, կոշկի և սննդի արդյունաբերությունը: Քաղաք են ժամանում ֆրանսիացիների, իտալացիների և գերմանացիների ներգաղթյալների հոսքեր: Չնայած 20-րդ դարում Գվադալախարան և Մոնտերեյը գերազանցում են Պուեբլային թե' բնակչության թվով և թե' տնտեսական նշանակությամբ, ներկայումս քաղաքը շարունակում է մնալ երկրի տնտեսական, քաղաքական և մշակութային կենտրոններից մեկը:
1987 թվականին ՅՈՒՆԵՍԿՕ-ն քաղաքը հռչակել է Համաշխարհային ժառանգության քաղաք:
Աշխարհագրություն և կլիմաԽմբագրել
Աշխարհագրական տեղեկություններԽմբագրել
Քաղաքը գտնվում է ծովի մակարդակից 2 կմ բարձրության վրա` Պուեբլա հովտում: Այն բոլոր կողմերից շրջապատված է լեռներով և հրաբուխներով: Պուեբլայի առանձնահատկությունն այն է, որ այն միակ քաղաքն է աշխարհում, որ շրջապատված է 4 հրաբուխներով` Օրիսաբա (5747 մ), Պոպոկատեպետլ (5500 մ), Իստակսիուատլ (5220) և Մալինչե (4503 մ): Բոլոր 4 հրաբուխներն էլ Մեքսիկայի ամենաբարձր գագաթներն են և ամենաբարձրերից են Հյուսիսային Ամերիկայում ԱՄՆ-ի Դենալի և Կանադայի Լոգան լեռներից հետո:
ԿլիմաԽմբագրել
Պուեբլան գտնվում է մերձարևադարձային մուսսոնային կլիմայի հարավային սահմանին: Նշանակալի ազդեցություն է թողնում կլիմայի վրա քաղաքի բարձրությունը ծովի մակարդակից (2000 մ): Ձմեռները տաք են և չոր, ամառները` շոգ ու անձրևային: Ջերմաստիճանի օրական տատանումները բավական մեծ են:
Պուեբլայի կլիմայական տվյալները | |||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ամիս | հունվ | փետ | մարտ | ապր | մայ | հուն | հուլ | օգոս | սեպ | հոկ | նոյ | դեկ | Տարի |
Ռեկորդային բարձր °C (°F) | 29.5 (85.1) |
32.0 (89.6) |
35.0 (95) |
36.0 (96.8) |
36.5 (97.7) |
34.0 (93.2) |
33.0 (91.4) |
33.0 (91.4) |
32.0 (89.6) |
33.0 (91.4) |
31.0 (87.8) |
30.5 (86.9) |
36.5 (97.7) |
Միջին բարձր °C (°F) | 23.0 (73.4) |
23.9 (75) |
25.9 (78.6) |
27.5 (81.5) |
28.0 (82.4) |
26.4 (79.5) |
25.3 (77.5) |
25.3 (77.5) |
24.8 (76.6) |
24.8 (76.6) |
24.4 (75.9) |
23.6 (74.5) |
25.2 (77.4) |
Միջին օրական °C (°F) | 13.9 (57) |
15.0 (59) |
17.1 (62.8) |
19.0 (66.2) |
19.8 (67.6) |
19.4 (66.9) |
18.4 (65.1) |
18.4 (65.1) |
18.2 (64.8) |
17.3 (63.1) |
15.8 (60.4) |
14.5 (58.1) |
17.2 (63) |
Միջին ցածր °C (°F) | 4.9 (40.8) |
6.2 (43.2) |
8.4 (47.1) |
10.5 (50.9) |
11.7 (53.1) |
12.5 (54.5) |
11.6 (52.9) |
11.5 (52.7) |
11.5 (52.7) |
9.8 (49.6) |
7.2 (45) |
5.4 (41.7) |
9.3 (48.7) |
Ռեկորդային ցածր °C (°F) | −5.5 (22.1) |
−1.5 (29.3) |
−2.0 (28.4) |
1.0 (33.8) |
5.0 (41) |
5.0 (41) |
4.0 (39.2) |
4.5 (40.1) |
0.0 (32) |
2.0 (35.6) |
−4.5 (23.9) |
−6.0 (21.2) |
−6.0 (21.2) |
Տեղումներ մմ (դյույմ) | 12.0 (0.472) |
8.5 (0.335) |
9.4 (0.37) |
28.8 (1.134) |
83.5 (3.287) |
193.5 (7.618) |
161.6 (6.362) |
172.4 (6.787) |
197.1 (7.76) |
79.1 (3.114) |
18.0 (0.709) |
5.2 (0.205) |
969.1 (38.154) |
Միջ. տեղումների օրեր (≥ 0.1 mm) | 1.6 | 1.7 | 2.4 | 6.2 | 12.7 | 18.2 | 17.9 | 18.2 | 18.7 | 10.0 | 3.1 | 1.2 | 111.9 |
% խոնավություն | 53 | 53 | 47 | 52 | 55 | 63 | 67 | 68 | 65 | 62 | 52 | 60 | 58 |
Միջին ամսական արևային ժամ | 268 | 262 | 286 | 269 | 257 | 202 | 212 | 217 | 184 | 241 | 256 | 256 | 2910 |
Աղբյուր #1: Servicio Meteorológico National (humidity 1981–2000)[7][8] | |||||||||||||
Աղբյուր #2: Deutscher Wetterdienst (sun, 1961–1990)[9] |
ԲնակչությունԽմբագրել
Մեքսիկայի վիճակագրության ու աշխարհագրության ինստիտուտի տվյալներով Պուեբլայի բնակչությունը 2010 թվականին կազմել է 1.538.819 մարդ, իսկ ագլոմերացիան` մոտ 2.7 միլիոն մարդ: Քաղաքում և նրա շրջակայքում ապրում է Պուեբլա նահանգի բնակչության մոտ 47 %-ը.[10]: Պուեբլայի ագլոմերացիան չորրորդն է Մեքսիկայում Մեխիկոյից, Գվադալախարայից և Մոնտերեյից հետո:
Բնակիչների մոտ 90 %-ը կաթոլիկ է, մնացածը` հիմնականում աթեիստ: Բնակչության ճնշող մեծամասնությունը իսպանա-հնդկացիական մետիսներ են, կան նաև մեծ թվով գերմանացի և իտալացի ներգաղթյալների հետնորդներ:
ՏնտեսությունԽմբագրել
Քաղաքի տնտեսության հիմքը կազմում է արդյունաբերությունը, որտեղ ձևավորվում է նահանգի համախառն ներքին արդյունքի 80 %-ը: Արդյունաբերության գլխավոր ճյուղերն են.
- տեքսիլ
- կոշիկի
- սննդի
- քիմիական
- մետալուրգիա
- ավտոպահեստամասերի արդյունաբերության:
Քաղաքի խոշոր գործատուներն են Volkswagen և Hylsa ընկերությունները:
Քաղաքային տնտեսության մեջ կարևոր դեր է խաղում զբոսաշրջությունը:
ՏրանսպորտԽմբագրել
Քաղաքը Սերդան եղբայրների միջազգային օդանավակայանով կապվում է արտաքին աշխարհին: Այն ունի տարեկան 264.000 մարդ շրջանառություն (2012): Օդանավակայանը հիմնականում օգտագործվում է փոքր բյուջեով ավիաընկերությունների կողմից չվերթեր կատարելու Մեքսիկայի խոշոր այլ քաղաքներ և ԱՄՆ: Հեռավոր չվերթերի համար քաղաքացիների հիմանական մասն օգտվում է 100 կմ հեռավորության վրա գտնվող Մեխիկոյի միջազգային օդանավակայանից:
Պուեբլայով են անցնում պետական նշանակության 150 (Մեխիկո-Վերակրուս) և 129 (Պուեբլա-Հալապա) մայրուղիները:
Հասարակական տրանսպորտը ներկայացված է մեծ թվով ավտոբուսային երթուղիներով, որոնք սպասարկում են մասնավոր կազմակերպությունները: 2013 թվականի փետրվարին գործարկվել է Red Urbana de Transporte Articulado (RUTA) էքսպրես ավտոբուսային երթուղին: 2014 թվականին նախատեսվում էր գործարկել այդպիսի ևս 2 գիծ:
Տեսարժան վայրերԽմբագրել
Մեքսիկացիների շրջանում Պուեբլան գաստրոնոմական մայրաքաղաքի համբավ է վայելում: Այն մեքսիկական խոհանոցի շատ կերակրատեսակների հայրենիքն է[11]:
- Տաճար - օծվել է 1649 թվականին: Մեծությամբ երկրորդն է Մեքսիկայում: Հայտնի է խորանի թանկարժեք ձևավորմամբ, մարմարե սյուներով, որմնապատկերներով:
- Ռոսարիո կապելա Սանտո Դոմինգո եկեղեցում: Բարոկկոյի գլուխգործոց է:
- Ամպարո թանգարան - Հին Մեքսիկային նվիրված մասնավոր թանգարան է:
- Սանտա Ռոսա մենաստան: Այստեղ են առաջին անգամ պատրաստել mole poblano շոկոլադե սոուսը:
ՊատկերասրահԽմբագրել
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ http://www.inegi.org.mx/sistemas/consulta_resultados/iter2010.aspx?c=27329&s=est
- ↑ 2,0 2,1 Мифы и реальность об основании Пуэблы
- ↑ «Fundación e historia de Puebla»
- ↑ http://www.filosofia.buap.mx/Graffylia/1/41.pdf
- ↑ Выходные праздничные дни в Мексике в 2011 году
- ↑ Выходные праздничные дни в Мексике в 2012 году
- ↑ «Estado de Puebla–Estacion: Puebla (DGE)»։ NORMALES CLIMATOLÓGICAS 1951–2010 (Spanish)։ Servicio Meteorológico National։ Վերցված է 6 May 2015
- ↑ «NORMALES CLIMATOLÓGICAS 1981–2000» (Spanish)։ Servicio Meteorológico Nacional։ Վերցված է 6 May 2015
- ↑ «Station 76685 Puebla, PUE.»։ Global station data 1961–1990—Sunshine Duration։ Deutscher Wetterdienst։ Վերցված է 6 May 2015
- ↑ El Inegi presenta resultados del Censo de Población y Vivienda 2010, en cinco años 73 mil personas han migrado de Puebla a Estados Unidos
- ↑ Auténtica comida mexicana en Puebla
Արտաքին հղումներԽմբագրել
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Պուեբլա դե Սարագոսա կատեգորիայում։ |