Կորտրեյկ
Կորտրեյկ (հոլ.՝ Kortrijk, արևմտ․ ֆլամանդ․՝ Kortryk, Kortrik, Kortriek, ֆր.՝ Courtrai), պատմական քաղաք Բելգիայի Արևմտյան Ֆլանդրիայի նահանգում, Լիս գետի և Լեյի Շելդա ջրանցքի հատման կետում։ Բնակչությունը կազմում է 75.100 մարդ (2010 թվական)։ Մեծ Լիլ քաղաքի ֆրանս-բելգիական ագլոմերացիայի մի մասն է կազմում։
Բնակավայր | |||||
---|---|---|---|---|---|
հոլ.՝ Kortrijk | |||||
| |||||
![]() | |||||
Երկիր | ![]() | ||||
Մակերես | 80,69 կմ² | ||||
Պաշտոնական լեզու | հոլանդերեն | ||||
Բնակչություն | ▲77 741 մարդ (հունվարի 1, 2022)[1] | ||||
Ժամային գոտի | UTC+1 | ||||
Հեռախոսային կոդ | 056 | ||||
Փոստային դասիչ | 8500[2], 8510[2], 8501[2] և 8511[2] | ||||
Պաշտոնական կայք | kortrijk.be(նիդեր.) | ||||
| |||||
Պատմություն խմբագրել
Քաղաքն առաջացել է Կորտորիակում (Cortoriacum) հռոմեական բնակավայրից, որտեղ 7-րդ դարում քարոզչությամբ է զբաղվել Սուրբ Էլիգիուսը։ Միջնադարում հիմնադրված մատուռը վերակափոխվել է Սուրբ Մարտին եկեղեցու, որը հայտնի է իր 48 զանգերով։ 9-րդ դարում ֆլանդրիացի կոմս Բոլդուին II-ը ամրապնդեց քաղաքը` վիկինգների հարձակումից պաշտպանելու համար։ Միջնադարում Կորտրեյկը Ֆլանդրիայի մահուդի արդյունաբերության կենտրոններից մեկն էր։
Միջնադարում Կորտրեյկի շրջանում մի քանի կարևոր մարտեր են տեղի ունեցել, որոնցից ամենահայտնին 1302 թվականի ճակատամարտն է, որի ժամանակ Ֆրանսիայի թագավորի հեծելազորը պարտության մատնեց վատ զինված աշխարհազորին[3]։ 1382 թվականին մեկ այլ պատերազմի ժամանակ Ֆրանսիայի Կառլ VI թագավորը գրավեց և թալանեց քաղաքը։ Հաջորդ անգամ ֆրանսիացիները կարողացան տիրել Կորտրեյկին 1667-1668 թվականների Դևոլյուցիոն պատերազմի ժամանակ, սակայն 1678 թվականի Նեյմեյխենի խաղաղության հաշտագրերի ժամանակ քաղաքը վերադարձվել է Իսպանական Նիդերլանդներին։ Ֆրանսիան կրկին գրավել է քաղաքը Հեղափոխական պատերազմների ժամանակ (1793 թվական)։ 1815 թվականին այն ընդգրկվում է Նիդերլանդների Միացյալ Թագավորության կազմում, իսկ 1830 թվականին Բելգիայի տարանջատումից հետո՝ վերջինիս կազմում։
Կորտրեյկը ռազմավարական նշանակություն է ունեցել երկու համաշխարհային պատերազմներում, որոնց ավարտից հետո պատմական հուշարձանները ջանասիրաբար վերականգնվել են։ Բացի վերոհիշյալ Սուրբ Մարտին եկեղեցուց, ուշագրավ է նաև Աստվածամոր եկեղեցին (1191-1211)՝ ֆլամանդացի կոմսերի մատուռով։ Այստեղ տեղադրված է Սուրբ Եկատերինայի միջնադարյան արձանը և Անտոնիս վան Դեյքի «Սուրբ Խաչը»։ Եկեղեցու հարակից աշտարակը և Ֆլամանդական բեգինաժներն ընդգրկված են Բելգիայում ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության օբյեկտների ցանկում։
Կլիմա խմբագրել
Բնիկներ խմբագրել
- Գուստավ Իոնգե (1829—1893)՝ արվեստագետ-դիմանկարիչ
- Ռուլանտ Սավերի (1575—1639)՝ արվեստագետ-նկարիչ
- Ստոֆֆել Վանդորն (1992) - ֆորմուլա 1-ի մրցարշավորդ, «Մակլարեն» խմբի օդաչու
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ Bevolking per gemeente op 1 januari 2022 — Statbel.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 Crossroads Bank for Enterprises
- ↑ [1] Куртрэ // Военная энциклопедия : [в 18 т.] / под ред. В. Ф. Новицкого [и др.]. — СПб. ; [М.] : Тип. т-ва И. Д. Сытина, 1911—1915