Վլադիմիր Օբրուչև
Վլադիմիր Աֆանասևիչ Օբրուչև (ռուս.՝ Влади́мир Афана́сьевич О́бручев, սեպտեմբերի 28 (հոկտեմբերի 10), 1863[1][2], Ռժև, Տվերի նահանգ, Ռուսական կայսրություն - հունիսի 19, 1956[3][4][5][…], Մոսկվա, ԽՍՀՄ[3][6]), խորհրդային երկրաբան, աշխարհագրագետ։ ԽՍՀՄԳԱ ակադեմիկոս (1929), սոցիալիստական աշխատանքի հերոս (1945)։ ԽՍՀՄ աշխարհագրական ընկերության պատվավոր նախագահ (1947—1956)։
1886 թվականին ավարտել է Պետերբուրգի լեռնային ինստիտուտը։ Տոմսկի տեխնոլոգիական ինստիտուտի (1901-1912), Սիմֆերոպոլի Տավրիկյան համալսարանի (1919-1921) և Մոսկվայի լեռնային ակադեմիայի (1921-1929) պրոֆեսոր։ Օբրուչևև 1930 թվականից եղել է ԽՍՀՄ ԳԱ հավերժական սառցույթի հետազոտման հանձնաժողովի նախագահը, 1939 թվականից՝ սառույցաբանության ինստիտուտի տնօրենը։ 1942-1946 թվականներին՝ ԽՍՀՄ ԳԱ երկրաբանա-աշխարհագրական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար։ Օբրուչևը Սիբիրի, Կենտրոնական և Միջին Ասիայի երկրաբանության հետազոտողն է։ Նրա աշխատանքի արդյունքներն ամփոփված են «Սիբիրի երկրաբանությունը» եռահատոր (1935-1938) և «Սիբիրի երկրաբանական հետազոտության պատմությունը» (հատոր 1-5, 1931-1959) մենագրություններում։ Օբրուչևը բազմաթիվ գիտահանրամատչելի գրքերի հեղինակ է։
Մրցանակներ, շքանշաններ
խմբագրել1947 թվականին նրան շնորհվել է Ա․ Պ․ Կարպինսկու անվան առաջին ոսկե մեդալը, Լենինյան (1926) և պետական (1941, 1950) մրցանակներ։ Պարգևատրվել է Լենինի 5 շքանշանով։
Օբրուևչի անունով են կոչվում լեռնաշղթա Տուվայի ԻԽՍՀ-ում, լեռ Վիտիմ գետի վերին հոսանքներում, օազիս Անտարկտիդայում և այլ աշխարհագրական օբյեկտներ, ինչպես նաև օբրուչեվիտ միներալը՝ (J,U,Ca)2-X Nb2O6(OH), որը պիրոքլորի տարատեսակն է։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 https://bigenc.ru/geology/text/2674861
- ↑ 2,0 2,1 Историческая энциклопедия Сибири (ռուս.) / под ред. В. А. Ламин — Новосибирск: 2009. — ISBN 5-8402-0230-4
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 Обручев Владимир Афанасьевич // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1974. — Т. 18 : Никко — Отолиты. — С. 229—230.
- ↑ 4,0 4,1 4,2 Internet Speculative Fiction Database — 1995.
- ↑ 5,0 5,1 5,2 http://pubs.aina.ucalgary.ca/arctic/Arctic16-4-285.pdf
- ↑ 6,0 6,1 6,2 http://www.sciencephoto.com/media/227502/view
- ↑ 7,0 7,1 7,2 7,3 7,4 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
- ↑ CONOR.Sl
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վլադիմիր Օբրուչև» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 12, էջ 510)։ |