Իվան Վասիլևիչ Մուշկետով (ռուս.՝ Иван Васильевич Мушкетов, հունվարի 9 (21), 1850[1], Ալեքսեևսկայա (Վոլգոգրադի մարզ), Խոպյորի շրջան, Դոնի զորքի մարզ, Ռուսական կայսրություն - հունվարի 10 (23), 1902[1], Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն), ռուս երկրաբան և աշխարհագրագետ։

Իվան Մուշկետով
Иван Мушкетов
MushketovI.jpg
Ծնվել էհունվարի 9 (21), 1850[1]
Ալեքսեևսկայա (Վոլգոգրադի մարզ), Խոպյորի շրջան, Դոնի զորքի մարզ, Ռուսական կայսրություն
Մահացել էհունվարի 10 (23), 1902[1] (52 տարեկան)
Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն
բնական մահով
ԳերեզմանՍմոլենսկի գերեզմանատուն[2]
ՔաղաքացիությունFlag of Russia.svg Ռուսական կայսրություն
Մասնագիտությունճանապարհորդ հետազոտող, աշխարհագրագետ, երկրաբան, խմբագիր և համալսարանի դասախոս
Հաստատություն(ներ)Լեռնային ինստիտուտ և Երկրաբանական կոմիտե
Գործունեության ոլորտերկրաբանություն[3], աշխարհագրություն[3] և research expedition?[3]
ԱնդամակցությունՌուսաստանի աշխարհագրական ընկերություն[2]
Ալմա մատերՍանկտ Պետերբուրգի պետական լեռնային ինստիտուտ (1872)[2]
Տիրապետում է լեզուներինռուսերեն[3]
Եղել է գիտական ղեկավարՎլադիմիր Օբրուչև, Նիկոլայ Կորժենևսկի, Կարլ Բոգդանովիչ և Ալեքսանդր Գերասիմով
Հայտնի աշակերտներՎլադիմիր Օբրուչև և Կարլ Բոգդանովիչ
Պարգևներ
Commons-logo.svg Ivan Mushketov Վիքիպահեստում

1872 թվականին ավարտել է Պետերբուրգի լեռնային ինստիտուտը, 1877 թվականից՝ պրոֆեսոր նույն ինստիտուտում։ 1872 թվականին հետազոտել է Հարավային Ուրալը, որտեղ հայտնաբերել է Ռուսաստանում անհայտ երեք միներալ, այդ թվում՝ մկնդեղային հրաքարը։ Գենադի Ռոմանովսկու հետ կազմել է Թուրքեստանի առաջին երկրաբանական քարտեզը (1881)։ Մուշկետովը հետազոտել է նաև Կովկասի երկրաբանական կառուցվածքը և սառցադաշտերը։ Նրա «Ֆիզիկական երկրաբանություն» աշխատությունը (1-2 մաս, 1889-1891) համարվում է իր ժամանակի արժեքավոր մենագրություններից։ Մուշկետովի աշակերտներն են եղել Վլադիմիր Օբրուչևը, Կարլ Բոգդանովիչը և այլք։

Մուշկետովի ազգանվամբ են կոչվել մի շարք աշխարհագրական օբյեկտներ Սիբիրում, Միջին և Կենտրոնական Ասիայում։

ԾանոթագրություններԽմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 84