Ասամբլյաժ (ֆր.՝ assemblage), տեսողական արվեստի տեխնիկա, որը մոտ է կոլաժին, սակայն օգտագործում է ծավալուն դետալներ կամ ամբողջական առարկաներ, որոնք հարթության վրա դասավորվում են նկարների նման։ Թույլատրվում են գեղանկարչական հավելումներ ներկերով, ինչպես նաև` մետաղով, կտորով և այլ նյութերով։ Երբեմն օգտագործվում է նաև արվեստի այլ տեսակներ, օրինակ, ֆոտոմոնտաժի կամ ընդարձակ համադրությունները բնորոշելու համար, քանի որ նորագույն տեսողական արվեստի տերմինաբանությունն առայժմ ամբողջապես կայացած չէ։

Պատմություն խմբագրել

 
Ջոն Դյութեր Վոսման, Vorwarts! (Առաջ շարժվի՛ր), 1897 (2003)

Ասամբլյաժը փայլուն կերպով օգտագործվել է 20-րդ դարի ռուս նկարիչների` Վլադիմիր Տատլինի, Իվան Պունիի, Ալեքսանդր Ռոդչենկոյի կողմից։ Տերմինը, սակայն, շրջանառության մեջ է դրել Ժան Դյուբյուֆեն 1953 թվականին՝ նկարագրելու բնական նյութերից, առարկաներից կամ դրանց որոշակի մասերից ստեղծված արվեստի գործերը։ Տերմինն սկսել է մեծապես կիրառվել «Ասամբլյաժի արվեստ» ցուցահանդեսից հետո, որը կայացել է 1961 թվականին Նյու Յորքի Ժամանակակից արվեստի թանգարանում։ Այստեղ առաջին անգամ լայնորեն ներկայացվել են Ժոզեֆ Կորնելի սյուրռեալիստական ասամբլյաժները։ Ցուցահանդեսը ներկայացրել է 20-րդ դարի սկզբի եվրոպացի արվեստագերտների աշխատանքները, ինչպիսիք են Ջորջ Բրաքեն, Ժան Դյուբյուֆեն, Մարսել Դուշամը. Պաբլո Պիկասոն։ Ցուցահանդեսի կուրատոր Վիլյամ Սեթզը ասամբլյաժը բնորոշել է որպես ի սկզբանե արվեստի համար չնախատեսված բնական կամ ստեղծված նյութերից, առարկաներից ստեղծած գործեր[1]։ Մեթոդի հիմնադիրներից մեկն է համարվում ֆրանսիացի նկարիչ Սեզար Բալդաչինին («Ոսկե աղավնու աղբարկղը» կտավ, 1969), ում ստեղծագործության առանձնահատկությունն էր համարվում իր աշխատանքների համար նյութի մամլումը։ Ասամբլյաժի բնորոշ օրինակներ են Թոնի Քրեգի և Բիլ Վուդրոուի քանդակները, որոնցից շատերը, հատկապես` վաղ շրջանում արվածները, ստեղծված են ուղղակի գտած իրերից ու կտորտանքներից։ 1981 թվականին կայացել է «Առարկաներ և քանդակագործություն» նորարարական ցուցահանդեսը, որը միաժամանակ անց է կացվել Լոնդոնի Ժամանակակից արվեստի ինստիտուտում և Բրիստոլի Առնոլֆինի պատկերասրայում։ Ցուցահանդեսին բացի Գրեգից ու Վուդրոուից մասնակցել են նաև Էդվարդ Ալինգտոնը, Ռիչարդ Դիկոնը, Էնտոնի Գորմլին, Անիշ Կապուրը, Բրայան Օրգանը, Փիթեր Ռէնդել Փեյջը և Ժան Լյուկ Վիլմուտ։

Ասամբլյաժի հայտնի վարպետներ խմբագրել

  • Արման (1928–2007), ֆրանսիացի արվեստագետ, քանդակագործ և նկարիչ
  • Հանս Բելմեր (1902–1975), գերմանացի արվեստագետ, ով ահյտնի է իր իրական չափերի տիկնիկներով
  • Ուոլեյս Բերման (1926–1976), ամերիկացի արվեստագետ, ով հայտնի է իր կոլաժներով
  • Անդրե Բրետոն (1896–1966), ֆրանսիացի արվեստագետ, համարվում է սյուրռեալիզմի հիմնադիրը
  • Ջոն Չեմբերլեն (1927–2011), արվեստագետ Չիկագոյից, հայտնի է վթարի ենթարկված ավտոմեքենաների մասերի զոդումից ստացած քանդակներով
  • Գրեգ Քոլսոն (ծնվել է 1956 թվականին), ամերիկացի արվեստագետ, ով հայտնի է իր` քարտեզներից պատրաստված պատի քանդակներով, արևային համակարգերով
  • Ժոզեֆ Կորնել (1903–1972): Կորնելը, ով ապրում էր Նյու Յորքում, հայտնի է իր պատրաստած նրբագեղ արկղերով, որոնց դիմային հատվածը հաճախ ապակե է, որտեղ տեղադրված են արվեստի զարմանալի նմուշներ, վերածննդյան ժամանակաշրջանի կտավների պատկերներ ու հին լուսանկարներ։ Արկղերից շատերն ինտերակտիվ են և նախատեսված են վաճառքի համար[2]։
  • Ռոզալի Գասկոն (1917–1999), Նոր Զելանդիայում ծնված ավտսրալացի քանդակագործ
  • Ռաուլ Հաուսման (1886–1971), ավստրիացի արվեստագետ և գրող
  • Ռոմուալդ Հաուզմե (ծնվել է 1962 թվականին), ժամանակակից արվեստագետ Բենինի Հանրապետությունից, ով լայնորեն ցուցադրվում է Եվրոպայում և Մեծ Բրիտանիայում
  • Ջորջ Հերմես (ծնվել է 1935), ամերիկացի արվեստագետ, ով հայտնի է իր ասամբլյաժներով, թղթով աշխատանքով և թատրոնի դեկորներով
  • Լուիս Հիրշման (1905–1986), ֆիլադելֆացի արվեստագետ, ով հայտնի է հարթ մակերեսներին իր 3D նյութերի օգտագործմամբ
  • Ռոբերտ Հ. Հուդսոն (ծնվել է 1938), ամերիկացի արվեստագետ
  • Ջասփեր Ջոնս (ծնվել է 1930), ամերիկացի փոփ արվեստագետ, նկարիչ, տպագրիչ և քանդակագործ
  • Էդվարդ Քինզհոլզ (1927–1994), ամերիկացի արվեստագետ, ով ստեղծագործել է իր կնոջ` Նենսի Ռեդին Քինհոլզի հետ` ստեղծելով ժամանակակից կյանքի դրվագներով ընդարձակ քանդակներ[3]։
  • Ժան-Ժակ Լեբել (ծնված 1936 թվականին), 1994 թվականին ստեղծել է Ֆելիքս Գուտարիի արձանը անունով ընդարձակ ասամբլյաժ
  • Ջանիս Լոուրի (1946–2009), ամերիկացի արվեստագետ, ով հայտնի է իր կենսագրական արվեստով։ Ստեղծել է ասմաբլյաժներ, գրքեր, ամսագրեր, որտեղ համադրել է գիրն ու պատկերը[4]։
  • Օնդրի Մարես (1949–2008), a չեխ-ավստրալիացի արվեստագետ և քանդակագործ, ով առավելապես հայտնի է իր «Կաշինա» կերպարներով[5]։
  • Մարկուս Մեուրեր (ծնվել է 1959 թվականին), գերմանացի արվեստագետ, հայտնի է իր` գտած իրերից պատրաստված քանդակներով
  • Լուիս Նեվելսոն (1899–1988), ամերիկացի արվեստագետ
  • Մինորու Օհիրա (ծնվել է 1950 թվականին), Ճապոնիայում ծնված արվեստագետ
  • Մերեթ Օփենհեիմ (1913–1985), Գերմանիայում ծնված շվեյցարացի արվեստագետ
  • Վոլֆանգ Փաալեն (1905–1959), ավստրիացի-գերմանացի-մեքսիկացի սյուրռեալիստ արվեստագետ և տեսաբան, "DYN" ամսագրի հիմնադիր
  • Ռոբերտ Ռոշենբերգ (1925–2008), նկարիչ
  • Ֆրեդ Հ. Ռուսթեր (ծնվել է 1944), ամերիկացի քանդակագործ
  • Թոմ Վեսելման (1931–2004), ամերիկացի փոփ արվեստագետ, նկարիչ, քանդակագործ և տպագրիչ
  • Հ. Ս. Վեսթերման (1922–1981), ամերիկացի քանդակագործ և տպագրիչ

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. William C. Seitz, The Art of Assemblage, Doubleday (1962)
  2. Deborah Solomon, Utopia Parkway: The Life and Work of Joseph Cornell, New York: Farrar, Straus & Giroux (1997)
  3. Kienholz: 11 + 11 Tableaux, Moderna Museet, Stockholm, Sweden, n.d.
  4. http://www.aaa.si.edu/collections/janice-lowry-papers-13665
  5. Galerie Gambit Pamphlet, Drury, Richard(2000)

Գրականություն խմբագրել

  • William C. Seitz: The Art of Assemblage. Exhib. October 4 - November 12, 1961, The Museum of Modern Art, New York, 1961.
  • Stephan Geiger: The Art of Assemblage. The Museum of Modern Art, 1961. Die neue Realität der Kunst in den frühen sechziger Jahren, (Dissertation Universität Bonn 2005), München 2008, 978-3-88960-098-1
  • Sophie Dannenmüller: "Un point de vue géographique: l'assemblage en Californie", in L'art de l'assemblage. Relectures, sous la direction de Stéphanie Jamet-Chavigny et Françoise Levaillant. Presses universitaires de Rennes, collection "Art & société", Rennes, 2011.
  • Sophie Dannenmüller: "L'assemblage en Californie: une esthétique de subversion", in La Fonction critique de l'art, Dynamiques et ambiguïtés, sous la direction de Evelyne Toussaint, Les éditions de La Lettre volée / Essais, Bruxelles, 2009.
  • Sophie Dannenmüller: "Bruce Conner et les Rats de l'Art", Les Cahiers du Musée national d'art moderne, Editions du Centre Pompidou, Paris, n° 107, avril 2009, p. 52-75.
  • Tatlin, Vladimir Evgrafovich "Counter-relief (Material Assortment)" - http://www.tretyakovgallery.ru/en/collection/_show/image/_id/361Արխիվացված 2013-07-28 Wayback Machine
  • Каталог выставки «Коллаж». Государственный Русский музей, 2005.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ասամբլյաժ» հոդվածին։