Վլադիմիր Շևչենկո (ռուս.՝ Владимир Антонович Шевченко, օգոստոսի 16, 1940(1940-08-16), Լուգանսկ, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ - հոկտեմբերի 4, 2015(2015-10-04), Մոսկվա, Ռուսաստան), խորհրդային և ռուս նկարիչ-մուլտիպլիկատոր։

Վլադիմիր Շևչենկո
Ծնվել էօգոստոսի 16, 1940(1940-08-16)
ԾննդավայրԼուգանսկ, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էհոկտեմբերի 4, 2015(2015-10-04) (75 տարեկան)
Մահվան վայրՄոսկվա, Ռուսաստան
Քաղաքացիություն Ռուսաստան և  ԽՍՀՄ
Մասնագիտությունմուլտիպլիկատոր և նկարիչ

Կենսագրություն խմբագրել

1956–1958 թվականներին աշխատել է որպես հյուսն «Կարմիր Հոկտեմբեր» հանքահորում։ 1958–1963 թվականներին սովորել է Լուգանսկի պետական գեղարվեստական ուսումնարանում։ 1966–1969 թվականներին եղել է որպես ռազմական տպարանի նկարիչ։ 1970–1972 թվականներին սովորել է «Սոյուզմուլտֆիլմ» կինոստուդիայի երկամյա կուրսերում` որպես նկարիչ-մուլտիպլիկատոր[1]։ 1973 թվականից աշխատել է «Սոյուզմուլտֆիլմ» կինոստուդիայում` որպես նկարիչ-մուլտիպլիկատոր[2]։ 1992 թվականից մինչև 1996 թվականը համագործակցել է «Քրիսթմաս Ֆիլմզ» ստուդիայի հետ։

Աշխատել է բացառապես նկարված մուլտիպլիկացիայի տեխնիկայով։ Մասնակցել է մոտ 80 մուլտիպլիկացիոն ֆիլմերի ստեղծմանը։ Դասավանդել է Մոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի համառուսական պետական ինստիտուտում։ Մինչև կյանքի վերջին օրն աշխատել է «Սոյուզմուլտֆիլմ» ստուդիայում։

Ֆիլմագրություն խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Аниматоры: краткая история обучения профессии
  2. Киностудия «Союзмультфильм». Шестидесятые. Творческий рывок Արխիվացված 2016-03-05 Wayback Machine
  3. Азербайджан. Анимация. Фильмы
  4. Конкурсный показ. Анимационное кино
  5. «VIII Международный фестиваль кино- и телепрограмм для семейного просмотра имени Валентины Леонтьевой «От всей души», стр. 65». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հունիսի 16-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 16-ին.

Գրականություն խմբագրել

  • Сергей Капков Энциклопедия отечественной мультипликации. — М.: Алгоритм, 2006. — С. 727-728. — 816 с. — 3000 экз. — ISBN 5-9265-0319-4

Արտաքին հղումներ խմբագրել