Նապաստակը և ճանճը
Նապաստակը և ճանճը (ռուս.՝ Зайчонок и муха), խորհրդային նկարված մուլտֆիլմ, որը ստեղծվել է 1977 թվականին, ռեժիսոր-մուլտիպլիկատոր Վալենտին Կարավաևի կողմից։
Տեսակ | կարճամետրաժ մուլտիպլիկացիոն ֆիլմ |
---|---|
Ժանր | հեքիաթ |
Ռեժիսոր | Վալենտին Կարավաև |
Սցենարիստ | Ալեքսեյ Բատալով |
Հնչյունավորում | Մարգարիտա Կորաբելնիկովա[1], Վյաչեսլավ Նևիննի, Նինա Գուլյաևա և Գեորգի Վիցին |
Երաժշտություն | Իգոր Յակուշենկո |
Օպերատոր | Բորիս Կոտով |
Երկիր | ԽՍՀՄ |
Լեզու | ռուսերեն |
Ընկերություն | Սոյուզմուլտֆիլմ |
Տևողություն | 10 րոպե |
Թվական | 1977 |
Սյուժե
խմբագրելՓոքրիկ նապաստակը չէր լսում իր մայրիկին և շատ վատ էր ուտում։ Ամբողջ ուտելիքը, որ պատրաստում էր նրա մայրիկը, նա թաքուն նետում էր պատուհանից` այդպիսով կերակրելով մեծ, գեր, ագահ, ճանճին։ Վնասակար ճանճը գողանում է նապաստակին, որպեսզի նրա օգնությամբ շանտաժի ենթարկի նրա մայրիկին։
Նապաստակին կապելով բարձր ծառից` ճանճը թռչում է նրա մայրիկի մոտ և պայման է դնում, համաձայն որի մայրիկը պետք է կերակրի ճանճին այնպես, ինչպես նապաստակին։ Դրա փոխարեն ճանճը խոստանում է նրա մայրիկին նապաստակին այդ ուտելիքից ինչ-որ բան տալ։ Սակայն թռչելով ծառի մոտ` ճանճը նապաստակին տալիս էր միայն այն մնացորդը, որն ինքն չէր ուտում։
Մայրիկ նապաստակի ընկեր ճնճղուկը որոշում է օգնել նապաստակին ազատվել և հաղթել ճանճին, ինչը նրան հաջողվում է։ Իսկ ճանճը, նապաստակին տուն բերելով, խոստանում է այլևս երբեք չվերադառնալ նրա տան մոտ։ Վերջում ճնճղուկը կուլ է տալիս ճանճին։
Հեղինակներ
խմբագրել- Ռեժիսոր` Վալենտին Կարավաև
- Սցենարիստ` Ալեքսեյ Բատալով
- Կոմպոզիտոր` Իգոր Յակուշենկո
- Նկարիչներ` Աննա Ատամանովա, Պյոտր Կորոբաև, Վերա Խարիտանովա, Վ. Մաքսիմովիչ, Գենադի Մորոզով
- Բեմադրող նկարիչ` Ալլա Գորևա, Գալինա Շակիցկայա
- Նկարիչ-մուլտիպլիկատորներ` Նիկոլայ Ֆյոդորով, Վլադիմիր Շևչենկո, Գալինա Զեբրովա, Վիկտոր Լիխաչյով, Վիոլետա Կոլեսնիկովա
- Կինոօպերատոր` Բորիս Կոտով
- Հնչյունային օպերատոր` Վլադիմիր Կուտուզով
- Օգնականներ` Լ. Մորոզովա, Մ. Պոպովա
- Մոնտաժող` Գ. Սմիրնովա
- Խմբագիր` Արկադի Սնեսարև
- Մուլտֆիլմի տնօրեն` Լյուբով Բուտիրինա
Դերերը հնչյունավորել են
խմբագրել- Մարգարիտա Կորաբելնիկովա` Նապաստակ
- Վյաչեսլավ Նեվիննի` Ճանճ
- Նինա Գուլյաևա` Մայրիկ նապաստակ
- Գեորգի Վիցին` Ճնճղուկ
Պարգևներ
խմբագրել1977- «Նապաստակը և ճանճը»` Մանկական ֆիլմերի մոսկովյան կինոփառատոնի հատուկ մրցանակ[2]։
Վերաթողարկում DVD ձևաչափով
խմբագրել2009 թվականի օգոստոսի 4-ին կայացել է մուլտֆիլմի թողարկումը DVD ձևաչափով («Խոշոր պլան» ընկերություն)։
Գրականություն
խմբագրել- Баталов А. Зайчонок и муха. — М.: Всесоюзное бюро пропаганды киноискусства, 1985. — 24 с. — (Фильм-сказка). Книга по мультфильму.
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Internet Movie Database — 1990.
- ↑ Сергей Капков Энциклопедия отечественной мультипликации. — М.: Алгоритм, 2006. — 816 с. — 3 000 экз. — ISBN 5-9265-0319-4 С. 303—304.
Արտաքին հղումներ
խմբագրել- «Նապաստակը և ճանճը»(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
- «Նապաստակը և ճանճը» մուլտֆիլմը «Անիմատոր.ռու» կայքում