Կատվիկը Լիզյուկովի փողոցից

«Կատվիկը Լիզյուկովի փողոցից» (ռուս.՝ «Котёнок с улицы Лизюкова»), 1988 թվականին նկարված մուլտիպլիկացիոն ֆիլմ՝ ստեղծված ռեժիսոր Վյաչեսլավ Կոտյոնոչկինի կողմից[1]։ Սցենարի հեղինակը Վիտալի Զլոտնիկովն է[2]։

Picto infobox cinema.png
Կատվիկը Լիզյուկովի փողոցից
Կատվիկը Լիզյուկովի փողոցից.jpg
Տեսակմուլտֆիլմ
ՌեժիսորՎյաչեսլավ Կոտյոնոչկին
ՍցենարիստՎիտալի Զլոտնիկով
ՀնչյունավորումՎյաչեսլավ Նևիննի, Մարգարիտա Կորաբելնիկովա, Օլգա Արոսևա և Վլադիմիր Սոշալսկի
Բեմադրող նկարիչԱլեքսեյ Կոտյոնոչկին
ԵրաժշտությունՎլադիմիր Միգուլյա
ԵրկիրFlag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Լեզուռուսերեն
ԸնկերությունՍոյուզմուլտֆիլմ
ԴիստրիբյուտորՍոյուզմուլտֆիլմ
Թվական1988

1992 թվականին «Կինոկենտրոն» համամիութենական ստեղծագործական-արտադրական միությունը հրատարակել է «Կատվիկը Լիզյուկովի փողոցից» մուլտֆիլմի մոտիվներով գրված մանկական գիրք, որի տեքստի հեղինակն է մուլտֆիլմի սցենարի հեղինակ Վիտալի Զլոտնիկովը, իսկ որպես նկարիչ հանդես են եկել մուլտֆիլմի բեմադրող նկարիչ Ալեքսեյ Կոտյոնոչկինը[3]։

ՍյուժեԽմբագրել

Վորոնեժի Լիզյուկովի փողոցում ապրում է Վասիլի կատվիկը, որն ստիպված է մշտապես զգուշանալ բակային շներից, այդ պատճառով էլ երազում է վերածվել այնպիսի գազանի, որից բոլորը վախենան։ Այդ հարցում նրան օգնում է կախարդ ագռավը, որն անմիջապես բացում է «Կոոպերատիվ կերպարանափոխումների գծով»։ Վասյան տեղափոխվում է Աֆրիկա և վերածվում գետաձիու։ Կատվիկ-գետաձին ծանոթանում է փղի և այլ կենդանիների հետ, բայց այդպիսի կերպարանափոխությունը նրա մոտ առանձնակի հիացմունք չի առաջացնում։ Նա պատահաբար զայրացնում է առյուծին (շեղելով նրան իր զոհից՝ գնու այծքաղից), փրկում ջայլամին կոկորդիլոսից (բայց հետո նրանից ստանում է ուժեղ աքացի) և վերապրում ջրհեղեղ։ Կարոտելով իր հայրենիքը՝ գետաձին ծառերի ու ժայռերի վրա կախում է «Լիզյուկովի փողոց» ցուցանակներ, ինչպես Վորոնեժի տների պատերին էին։

Մի անգամ այդ վայրով անցնում է ծանոթ ագռավը՝ փնտրելով հաճախորդներ։ Գետաձին արցունքն աչքերին հայտարարում է, որ ցականում է նորից կատու դառնալ։ Ագռավը Վասյային վերադարձնում է տուն իր նախնական տեսքով։ Դրանից հետո նա արդեն չէր վախենում շնից, այլ ինքն էր նրան սարսափեցնում գետաձիու մռնչոցով։

Դերերը հնչյունավորել ենԽմբագրել

ԵրաժշտությունԽմբագրել

Մուլտֆիլմում հնչում է «Если вы котёнок» (հայ․՝ «Եթե դուք կատվիկ եք») երգը, որի երաժշտությունը հեղինակել է Վլադիմիր Միգուլյան, տեքստը՝ Վ. Զլոտնիկովը։

Մուլտֆիլմի վրա աշխատել ենԽմբագրել

  • Նկարիչ-մուլտիպլիկատորներ՝ Գալինա Զոլոտովսկայա, Ալեքսեյ Բուկին, Տատյանա Պոմերանցևա, Վլադիմիր Շևչենկո, Ֆեոդոր Ելդինով, Ալեքսանդր Դորոգով
  • Նկարիչներ՝ Սերգեյ Մարակասով, Տատյանա Մակարովա, Վիկտորյա Մակինա
  • Ռեժիսորի օգնական՝ Տ. Գալկինա
  • Մոնտաժող՝ Մարգարիտա Միխեևա
  • Խմբագիր՝ Ելենա Նիկիտկինա
  • Տնօրեն՝ Լիլիանա Մոնախովա

Հետաքրքիր փաստերԽմբագրել

  • Ըստ փղի նշած կոորդինատների (հարավային լայնության 7 աստիճան, արևելյան երկայնության 30 աստիճան՝ 7°00′ հվ. լ. 30°00′ ավ. ե.HGЯO), կատվիկը ճանապարհորդում է Տանգանիկա լճի մոտակայքում (Կենտրոնական Աֆրիկա
  • 2003 թվականի դեկտեմբերի 5-ին Վորոնեժի Լիզյուկովի փողոցում տեղի է ունեցել Վասիլի կատվի հուշարձանի հանդիսավոր բացման արարողությունը[4]։
  • 2016 թվականի կեսերին Վորոնեժի Wizart Animation ստուդիան «Սոյուզմուլտֆիլմի» հետ միասին սկսել է «Կատվիկը Լիզյուկովի փողոցից 2» 3D-մուլտֆիլմի նկարահանումները՝ նախատեսելով այն թողարկել 2017 թվականին։ Մուլտֆիլմը բեմադրվել է Վիտալի Զլոտնիկովի սցենարով և դարձել է օրիգինալ մուլտֆիլմի շարունակությունը[5]։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Сергей Капков. Вячеслав Котёночкин // Наши мультфильмы / Арсений Мещеряков, Ирина Остаркова. — Интеррос, 2006. — ISBN 5-91105-007-2
  2. Кононов В. И. Воронеж: история города в памятниках и мемориальных досках. — Историко-краеведческое издание. — Воронеж: Центр духовного возрождения Чернозёмного края, 2005. — С. 132. — 352 с. — ISBN 5-900-270-72-6
  3. «Рубрики - Культура -> Сказки» (ռուսերեն)։ Карагандинская областная юношеская библиотека։ Արխիվացված է օրիգինալից 2013-02-02-ին։ Վերցված է 2013-01-21։ «Золотников В.М. Котенок с улицы Лизюкова/Рис.А.Котеночкина. - М.: Киноцентр, 1992.- 18 с.: ил. ISBN 5-7240-0056-3: 9 р. 28 к.» 
  4. «В Воронеже установили памятник «Котёнку с улицы Лизюкова»»։ NEWSru.com։ Արխիվացված է օրիգինալից 2012-02-25-ին 
  5. Дарья Шиповская (2016-06-20)։ «Воронежские аниматоры приступают к съёмкам продолжения «Котёнка с улицы Лизюкова»»։ Моё!։ Արխիվացված է օրիգինալից 2016-06-23-ին։ Վերցված է 2016-06-21 

Արտաքին հղումներԽմբագրել