Դե, սպասիր (թողարկում 19)

«Դե, սպասիր» (թողարկում 19) (ռուս.՝ «Ну, погоди!»), 19-րդ մուլտֆիլմը «Դե, սպասիր» շարքից։ Թողարկվել է 2005 թվականին։ Ֆիլմի գործողությունները տեղի են ունենում առողջավայրում։

Picto infobox cinema.png
Դե, սպասիր
Տեսակմուլտֆիլմ
Ժանրմանկական ֆիլմ
Շարքի մասն էԴե, սպասիր
ՌեժիսորԱլեքսեյ Կոտյոնոչկին
ՍցենարիստՖելիքս Կանդել և Ալեքսանդր Կուրլյանդսկի
ՀնչյունավորումԻգոր Խրիստենկո[1]
ԵրաժշտությունԱնդրեյ Դերժավին և Մաշինա Վրեմենի
ԵրկիրFlag of Russia.svg Ռուսաստան
Լեզուռուսերեն
ԸնկերությունՔրիսթմաս Ֆիլմզ
ՇարքԴե, սպասիր
Թվական2005

ՍյուժեԽմբագրել

ՆախապատմությունԽմբագրել

Առողջարանային քաղաքներից մեկի օդանավակայանում վայրէջք է կատարում ինքնաթիռը, որից իջնում են Գետաձին, Խոզն ու Նապաստակը։ Ցանկապատի տախտակը տեղաշարժելով՝ օդանավակայան է մտնում նաև Գայլը։

Օդանավակայանում Նապաստակի մոտ իր բեռան փոխարեն դուրս է գալիս Գայլը։ Նա նապաստակին գցում է ստվարաթղթե տուփի մեջ ու դնում ռենտգեն-ստուգման ժապավենի վրա։ Մաքսավոր գետաձին էկրանին տեսնում է շարժվող երկարականջ կմախք, և Գայլին ցույց տալիս էկրանին երևացող պատկերը։ Նապաստակը վախեցնում է Գայլին, որ ուշաթափվում է։ Գայլին թվում է, թե կմախքը դուրս է գալիս շենքից, բայց պարզվում է, որ դա ոչ թե կմաքխն է, այլ նապաստակը։ Գայլը նրա հետևից սպառնում է բռունցքով և գոռում․ «Դե, նապաստա՛կ, սպասիր»։

ՍյուժեԽմբագրել

Մուլտֆիլմի հետագա սյուժեն ծավալվում է առողջավայրում։ Ծովի աձին Գայլը նկատում է նապաստակին, որը պատրաստվում է իջնել ջրային սահուղով։ Նա սպասում է խողովակի վերջում, բայց Նապաստակն, նկատելով Գայլին, իր տեղը զիջում է Գետաձիուն, որն ընկնում է գայլի վրա։ Գայլն սպառնում է Նապաստակին խողովակի միջով։

Ծովաձին Գայլը, թաքնվելով մատրասի տակ, մոտենում է Նապաստակին, բայց նորից նրան խանգարում է Գետաձին, որը որոշում է լողանալուց հետո պառկել մատրասի վրա։ Գայլն արագ մոտենում է հագուստները փոխելու համար նախատեսված խցիկին, որտեղ Խոզից գողանում է կրծկալը, սրբիչն ու գլխարկը։ Մոտենալով զարմազած Նապաստակին՝ Գայլը փորձում է բռնել նրան, բայց վերջինս, կրծկալը քաշելով Գայլի աչքերին, փախչում է։ Երբ Գայլն ազատվում է, տեսնում է, որ Նապաստակն արդեն լողում է ծովում։ Զայրացած Գայլը ոտքով խփում է երկու գլխարկներին, բայց պարզվում է, որ դրացից մեկն ավազի տակ պառկած Գետաձիու գլխին էր։ Վերջինս ոտքով հարվածում է Գայլին՝ նրան շպրտելով ծովը՝ ուղիղ Նապաստակի մոտ։ Երբ Գայլը մոտենում է Նապաստակին և նորից փորձում բռնել նրան, հայտնվում է շնաձուկը, որի գրավում է Խոզից գողացված սրբիչի վրա նկարված ձուկը։ Մոռանալով թշնամության մասին՝ Գայլն ու Նապաստակը օգնում են միմյանց փրկվել՝ օդը դուրս թողնելով մատրասից։ Շնաձուկը հետ է մնում՝ բախվելով լողանին, իսկ Նապաստակը Գայլի հետ հասնում են ափ։ Նապաստակը կառչում է վոլեյբոլի ցանցից, իսկ Գայլը սլանում է ափով՝ իր ճանապարհին ավերելով ամեն ինչ, մինչև բախվում է միասապատ ուղտին, նրա հետ բախվում լուսանկարվելու համար դիրք ընդունած արջուկին և ընկնում մատրասի վրա։ Ուղտի մեջքին առաջանում է կապտուկ, որը հիշեցնում է երկրորդ սապատ։ Լուսանկարիչ շունը լուսանկարում է աղետի հետևանքները։

Նապաստակը որոշում է զբաղվել պարասեյլինգով, երբ նորից վրա է հասնում Գայլը, որն սկսում է վարել կատերը։ Այն ուղղելով դեպի բաց ծով՝ Գայլը ճոպանի վրայով բարձրանում է Նապաստակի մոտ, բայց վերջին պահին Նապաստակն արձակում է պարաշյուտը։ Գայլը կառչում է ճոպանից ու ընկնում ծով։ Իջնելով ծովափին՝ Նապաստակը դիտում է, թե ինչպես է Գայլը վախեցնում կատերի հետևից ընկած շնաձկանն ու հեռանում հորիզոնից այն կողմ՝ գոռալով․ «Դե, Նապաստակ, դե, սպասիր»։

Դերերը հնչյունավորել ենԽմբագրել

Դերասան Դեր
Իգոր Խրիստենկո Գայլ Գայլ
Օլգա Զվերևա Նապաստակ Նապաստակ

Ստեղծման պատմությունԽմբագրել

Մուլտֆիլմի պրեմիերան կայացել է 2005 թվականի դեկտեմբերի 2-ին Մոսկվայում։ Այն նկարահանել է ռոժիսոր Ալեքսեյ Կոտյոնոչկինը՝ Վյաչեսլավ Կոտյոնոչկինի որդին։ Այս թողարկման մեջ կան բազմաթիվ հղումներ նախորդ թողարկումներին․

  • Թողարկում 1, խոզը ծովափին, կուղբերը կատերում, եզրափակիչ տեսարան,
  • Թողարկում 2, գայլը փորձում է մարզված մկաններ, ինչպես նաև կրկնում է կարճ երկխոսությունը ապաստակի հետ նույն թողարկումից,
  • Թողարկում 3, փախչելով գետաձիուց՝ գայլը գետնուղի է փորում ավազի տակ,
  • Թողարկում 5, օդանավակայանում գայլը նապաստակին թաքցնում է տուփի մեջ,
  • Թողարկում 17, շնաձկան հարձակում։

ԵրաժշտությունԽմբագրել

  • «Старый корабль» («Машина времени»), ինքնաթիռի վայրէջք,
  • «Миленький ты мой» (ռուսակա ժողովրդական երգ, հչում է միայն երաժշտությունը, որ կատարում է «Մաշինա վրեմենի» խումբը), գայլը մոտենում է ջրային սահուղուն,
  • «Новый поворот» («Машина времени»), եզրափակիչ տեսարան,
  • «Марионетки» («Машина времени»), եզրափակիչ տիտրեր։

Հետաքրքիր փաստերԽմբագրել

Մուլտֆիլմն ստեղծվել է այն բանի շնորհիվ, որ 2005 թվականի փետրվարին մուլտֆիլմի իրավունքները ձեռք է բերել «Пятёрочка» առևտրային ցանցը։ Ֆիլմի վերնագիրն ու նրանում հնչող արտահայտություններին օգտագործելու իրավունքը «Пятёрочка»-ն գնել է խորհրդային «Դե, սպասիր» ֆիլմի սցենարիստներից ու նրանց ժառանգներից, կերպարների օգտագործման իրավունքները՝ ռեժիսորից ու նկարչից[2]։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Animator.ru (ռուս.) — 2000.
  2. «"Пятерочка" снимет продолжение "Ну, погоди!"»։ Lenta.Ru (ООО «Лента.Ру»)։ 2005-02-25։ Վերցված է 2018-06-23 

Արտաքին հղումներԽմբագրել