Թութակ Կեշայի առավոտը

«Թութակ Կեշայի առավոտը» (ռուս.՝ «Утро попугая Кеши»), նկարված մուլտֆիլմ՝ ստեղծված 2002 թվականին «Սոյուզմուլտֆիլմ» ստուդիայի կողմից։ 2003 թվականին Սուզդալում մասնակցել է անիմացիոն ֆիլմերի փառատոնի մրցութային ծրագրին[1]։

Picto infobox cinema.png
Թութակ Կեշայի առավոտը
ռուս.՝ Утро попугая Кеши
Թութակ Կեշայի առավոտը.jpg
Տեսակմուլտֆիլմ
Ժանրfictitious work?, մանկական ֆիլմ և կինոկատակերգություն
Շարքի մասն էԱնառակ թութակի վերադարձը
ՌեժիսորԱլեքսանդր Դավիդով
ՍցենարիստԱլեքսանդր Կուրլյանդսկի
ՀնչյունավորումԻգոր Խրիստենկո, Կլարա Ռումյանովա և Olga Shirokova?
ՕպերատորՔաբուլ Ռասուլով
ԵրկիրFlag of Russia.svg Ռուսաստան
Լեզուռուսերեն
ԸնկերությունՍոյուզմուլտֆիլմ
Տևողություն547 վայրկյան
ՇարքԱնառակ թութակի վերադարձը
Թվական2002

ՍյուժեԽմբագրել

Թութակ Կեշան հեռուստացույց է նայում, բայց վիրավորված անջատում է այն, քանի որ տարբեր կենդանիների մասին ֆիլմեր են նկարահանում, իսկ իր մասին՝ ոչ։ Եվ այդ ժամանակ Վովկան նրան առաջարկում է տեսախցիկով ֆիլմ նկարահանել, որը Կեշան անվանում է «Թութակ Կեշայի առավոտը»։

Առավոտյան մարմնամարզության և փոշեկուլով սենյակը մաքրելու մասին երկու անհաջող դուբլից հետո թութակը որոշում է ֆիլմ նկարահանել ապուր եփելու մասին։ Բայց նա եփում է յուրօրինակ ձևով՝ լցնում է կեղևով կարտոֆիլը, չափից ավելի աղ անում, ավելացնում մուրաբա, յուղը շփոթում օճառի հետ։ Ի վերջո ջուրը թափվում է կաթսայից և ողողում գազօջախը, ինչի հետևանքով էլ լուցկու վառելուց պայթյուն է տեղի ունենում։

Երբ Կեշան այնուամենայնիվ առաջարկում է շարունակել ֆիլմի հետագա նկարահանումները, Վովկան բողոքում է և նրան առաջարկում նախ սովորել։ Նա սկսում է պարծենկոտ ու ինքնավստահ թութակին հարցեր տալ, որոնց թութակը տալիս է սխալ պատասխաններ կամ էլ խորամանկում է ու դուրս փախչում։

Այդ ամենը հանգեցնում է անսպասելի ու տհաճ արդյունքների։

ՍտեղծողներԽմբագրել

  • Սցենարի հեղինակ − Ալեքսանդր Կուրլյանդսկի
  • Կինոռեժիսոր − Ալեքսանդր Դավիդով
  • Տիպաժներ − Անատոլի Սավչենկո
  • Բեմադրող նկարիչ − Ելիզավետա Ժարովա
  • Կոմպոզիտոր − Ռեզո Չիրինաշվիլի
  • Հնչյունային օպերատոր − Վլադիմիր Օրյոլ
  • Դերերը հնչյունավորել են՝ Օլգա Շորոխովա − Վովկա, Իգոր Խրիստենկո − Թութակ Կեշա, Կլարա Ռումյանովա − Ագռավ
  • Նկարիչ-մուլտիպլիկատորներ − Օլգա Օռլովա, Գալինա Զոլոտովսկայա, Օլգա Վասինա, Դմիտրի Կուլիկով, Վլադիմիր Շևչենկո, Իոսիֆ Կուրոյան, Ալեքսանդր Դավիդով
  • Կինոօպերատոր − Քաբուլ Ռասուլով
  • Խմբագիր − Տատյանա Պապորովա
  • Նկարահանող խմբի ղեկավար − Վասիլի Զվերև
  • Պրոդյուսեր − Էրնеստ Ռախիմով

ԿերպարներԽմբագրել

Գործող կերպարները նկարագրված են հիմնական՝ «Անառակ թութակի վերադարձը» հոդվածում։

Տես նաևԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել