Վիշտը դժբախտություն չէ (ռուս.՝ Горе — не беда), խորհրդային մուլտիպլիկացիոն ֆիլմ` ըստ ռուսական ժողովրդական հեքիաթների մոտիվների, որը 1983 թվականին ստեղծել է ռեժիսոր Իվան Ակսենչուկը[1]։ Մուլտֆիլմն ընդգրկվել է «Կախարդական գլոբուսի արկածները կամ Վհուկի չարագործությունները» ժողովածուի մեջ։

Վիշտը դժբախտություն չէ
Տեսակմուլտֆիլմ
Ժանրհեքիաթ
ՌեժիսորԻվան Ակսենչուկ
ՍցենարիստՎլադիմիր Գոլովանով
Բեմադրող նկարիչՎիկտոր Նիկիտին
ԵրաժշտությունԻգոր Ցվետկով
ՕպերատորՄիխայիլ Դրույան
Երկիր ԽՍՀՄ
Լեզուռուսերեն
ԸնկերությունՍոյուզմուլտֆիլմ
Տևողություն603 s
Թվական1983

Սյուժե

խմբագրել

Զինվորն ավարտում է երկարատև ծառայությունը։ Որպես պարգև վերցնում է հին թմբուկը և գնում ուր որ աչքը կտրի։ Երկար գնում է և հասնում մի խրճիթի, իսկ նրա մեջ մի աղջիկ լաց էր լինում։ Զինվորը հարցնում է. «Ինչու՞ ես լալիս, փոքրի՛կ»։ Աղջիկը պատասխանում է. «Վախենում եմ... Ես որբ մնացի, քեռի, և միայնակ եմ դիմանում կատաղի վհուկին, որը կործանել է իմ ծնողներին։ Իսկ թագավորի ծառաները տարել են կովն ու այծը»։ Զինվորն ասում է. «Ախ չարագործնե՛ր, խեղճ որբին են նեղացրել։ Քնի՛ր աղջի՛կս, իսկ ես քեզ կպաշտպանեմ»։

Աղջիկը քնում է, և այդ ժամանակ նրա հետևից գալիս է չար կախարդը։ Բայց զինվորն իրեն չի կորցնում, վհուկին կապում է և գցում պարկի մեջ։ Կախարդական ձիով, որը վհուկը նվիրել էր զինվորին աղջկա փոխարեն, նա սլանում է արքայի մոտ` խնդրելով վերադարձնել կովին և այծին, միևնույն ժամանակ բացատրելով, որ պետք է վհուկներին ավելի ուշադիր հետևել։ Բայց արքան հրաժարվում է` ենթադրելով, որ արքաները չպետք է մտածեն թույլերի ու ճնշվածների մասին։ Դրան ի պատասխան զինվորն ասում է. «Այդպիսինն արքա չպետք է լինի», ինչի համար նրան բանտ են ուղարկում։ Սակայն զինվորը ռազմական թմբուկի և զինվորական հնարամտության շնորհիվ կարողանում է հասկացնել թագավորին վերադարձնել աղջկան իր կենդանիները։ Իսկ հետդարձին կախարդական ձին բացահայտում է, որ աղջկա ծնողները կախարդված են հին ջրհորում։ Զինվորը մենամարտում է վհուկի հետ և փրկում աղջկա ծնողներին ջրհորից։ Աղջիկն ու իր ծնողները շնորհակալություն են հայտնում զինվորին, և նա շարունակում է իր ճանապարհը։

Հեղինակներ

խմբագրել
  • Սցենարի հեղինակ` Վլադիմիր Գոլովանով
  • Կինոռեժիսոր` Իվան Ակսենչուկ
  • Բեմադրող նկարիչ` Վիկտոր Նիկիտին
  • Կինոօպերատոր` Միխայիլ Դրույան
  • Կոմպոզիտոր` Իգոր Ցվետկով
  • Հնչյունային օպերատոր` Վլադիմիր Կուտուզով
  • Նկարիչ մուլտիպլիկատորներ` Վլադիմիր Շևչենկո, Անտոնինա Ալյոշինա, Վլադիմիր Զարուբին, Հովսեփ Կուրոյան, Վլադիմիր Կրումին
  • Նկարիչներ` Ռոզա Բիկմաևա, Իրինա Սվետլիցա, Սերգեյ Մարակասով, Վերա Խարիտոնովա
  • Մոնտաժող` Օլգա Վասիլենկո
  • Ռեժիսորի օգնական` Տատյանա Խոլոստովա
  • Խմբագիր` Տատյանա Պապորովա
  • Տնօրեն` Նինել Լիպնիցկայա

Դերերը հնչյունավորել են

խմբագրել
  • Ալեքսանդր Կոնսովսկի` զինվոր
  • Մարգարիտա Կորաբելնիկովա` որբ աղջիկ/ նրա մայրը
  • Էֆիմ Կացիրով` վհուկ
  • Յուրի Վոլինցև` արքա
  • Յուրի Պուզիրյով` ձի
  • Բորիս Նովիկով` պալատականներից մեկը (լուսագրերում նշված չէ)

Վերաթողարկում

խմբագրել

Մուլտֆիլմը հաճախակի թողարկվել է DVD ձևաչափով, մուլտֆիլմերի տարբեր ժողովածուներում, օրինակ.

  • «Երիտասարդության խնձորներ», Ի. Ակսենչուկի 2 մուլտֆիլմերի թողարկում, DVD ձևաչափ, «Խոշոր պլան» ընկերություն։ Ժողովածուի մեջ ընդգրկված են «Ջրահարս», «Հեքիաթը պատմվում է», «Երիտասարդության խնձորներ», «Իլյա Մուրովեց։ Նախերգանք», «Վիշտը դժբախտություն չէ» մուլտֆիլմերը[2]։

Քննադատների արձագանքներ

խմբագրել
  Երկգիծական-գրոտեսկային ոճով Ակսենչուկը նկարահանել է «Ինչպես էին սնկերը կռվում սիսեռի հետ» (1977), «Մորոզ Իվանովիչ» (1981), «Վիշտը դժբախտություն չէ» (1983) ֆիլմ-հեքիաթները։ Այնտեղ ավանդական հեքիաթային կերպարները միմիյանց հետ հարաբերություններ են պարզում, հաղթահարում են մի շարք վտանգավոր, բայց միևնույն ժամանակ` կատակերգական իրավիճակներ։ Հերոսների միջև հարաբերություններն ստեղծվում են սրամիտ երկխոսությունների վրա, որոնք ծաղրում են ագահությունը, հիմարությունը և գոռոզությունը։ Բոլոր երեք հեքիաթների նկարիչը Վիկտոր Նիկիտինն է։
- Սերգեյ Կապկով. «Մեր մուլտֆիլմերը»[3]
 

Հետաքրքիր փաստեր

խմբագրել
  • Կարելի է նկատել, որ աղջկա ծնողները, որոնց Զինվորը մուլտֆիլմի վերջում փրկում է խեղդվելուց, արտաքնապես հիշեցնում են «Վասիլիսա Միկուլիշնա» մուլտֆիլմից Ստավրին և Վասիլիսային. մուլտֆիլմի բեմադրող նկարիչը Վիկտոր Նիկիտինն է։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «Георгий Бородин «К 90-летию Ивана Аксенчука» Аниматограф». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 9-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 26-ին.
  2. DVD «Молодильные яблоки»
  3. Сергей Капков. Иван Аксенчук // Наши мультфильмы / Арсений Мещеряков, Ирина Остаркова. — Интеррос, 2006. — ISBN 5-91105-007-2

Արտաքին հղումներ

խմբագրել