Ելենա Վլադիմիրովնա Ռոսլյակովա (ռուս.՝ Елена Владимировна Рослякова), առավել հայտնի է որպես Վլադա Ռոսլյակովա (Вла́да Росляко́ва), հուլիսի 8, 1987(1987-07-08), Օմսկ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուս մոդել[2][3][4]։

Վլադա Ռոսլյակովա
ռուս.՝ Елена Рослякова
Ծնվել էհուլիսի 8, 1987(1987-07-08) (36 տարեկան)
ԾննդավայրՕմսկ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Ռուսաստան[1]
Մայրենի լեզուռուսերեն
Մասնագիտությունմոդել
 Vlada Roslyakova Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Ելենա Ռոսլյակովան ծնվել է 1987 թվականի հուլիսի 8-ին Օմսկում։ Սովորել է Օմսկի №63 դպրոցում։

Երբ Ելենա Ռոսլյակովան սկսել է զբաղվել մոդելային բիզնեսով, Փարիզում նրան խորհուրդ են տվել վերցնել ոչ սովորական անուն, և նա ընտրել է հոր անունից սերած անուն՝ Վլադա։

Մոդելի կարիերան Վլադա Ռոսլյակովան սկսել է Ռուսաստանում պատանի տարիքում, ապա շարունակել է Տոկիոյում ու Նյու Յորքում։ Նա հայտնի է իր տարբերվող քայլվածքով ու տիկնիկանման դեմքով (մոդելներ Ալեքսանդրա Պիվովարովայի, Ջեսիկա Ստամի, Լիզա Քանթի, Լիլի Քոլի և Ջեմմա Ուորդի նման)[5]։ Վլադա Ռոսլյակովան մասնակցել է հայտնի նորաձևության տների ու դիզայներների ցուցադրությունների, ինչպիսիք են՝ Alberta Ferretti, Alexander McQueen, Balenciaga, Blumarine, Bottega Veneta, Burberry Prorsum, Calvin Klein, Céline, Chanel, Chloé, Christian Dior, Comme des Garçons, Dolce & Gabbana, DSquared², Emanuel Ungaro, Emilio Pucci, Etro, Fendi, Gianfranco Ferrè, Giorgio Armani, Givenchy, Gucci, Hermès, Jean Paul Gaultier, Jil Sander, Kenzo, Lanvin, Loewe, Louis Vuitton, MaxMara, Missoni, Miu Miu, Moschino, Mugler, Nina Ricci, Prada, Ռոբերտո Կավալի, Salvatore Ferragamo, Sonia Rykiel, Stella McCartney, Valentino, Versace, Viktor & Rolf, Yohji Yamamoto and Yves Saint Laurent[6]: Ինչպես նաև նա գովազդել է Nina Ricci, Moschino, Hermès, MaxMara, Christian Lacroix, Dolce & Gabbana, Jill Stuart Beauty, DKNY, Daks Japan, Gap, Barney's, Anna Sui, Etro, Cartier, Sonia Rykiel, Belstaff, Hobbs, Alcacuz, Swarovski, Diamond Dazzle, Derercuny, Karl Lagerfeld և Lacoste ապրանքանիշերը։ 2007 թվականին նա դարձել է Dolce & Gabbana-ի դեմքը 2007/2008 աշուն-ձմեռ սեզոնում։ Վլադա Ռոսլյակովան աշխատել է լուսանկարիչներ Մարիո Տեստինոյի, Ստիվեն Քլյայնի, Թերի Ռիչարդսոնի հետ։

 
Վլադա Ռոսլյակովա, 2008 թվականի փետրվար

Վլադա Ռոսլյակովայի լուսանկարները տպագրվել են այնպիսի հայտնի ամսագրերում, ինչպիսիք են՝ Vogue, Numéro, W, V, Dazed & Confused, Harper's Bazaar, Marie Claire, Elle, L'Officiel, AnOther Magazine, Pop Magazine և i-D: Նա հայտնվել է նաև բազմաթիվ ամսագրերի շապիկներին, ինչպիսիք են՝ Vogue (ֆրանսիական, ճապոնական, կորեական, իտալական և բրազիլական տարբերակներ), Numéro Tokyo, Numéro Russia, Harper's Bazaar (Կորեա, Ռուսաստան, Իսպանիա), L'Officiel (Ֆրանսիա, Ռուսաստան), Elle (Գերմանիա, Ռուսաստան), Marie Claire (Կորեա, Ռուսաստան), Allure (Ռուսաստան), W Korea:

2011 թվականին Վլադա Ռոսլյակովան դարձել է Սվարովսկի ավստրիական ընկերության դեմքը։

Ֆրանսիական Vogue ամսագրի կողմից Վլադա Ռոսլյակովան ընդգրկվել է 2000-ական թվականների 30 ամենապահանջված մոդելների ցանկում, որում ներառված են նաև Նատալյա Վոդյանովան, Աննա Սելեզնյովան, Նատաշա Պոլին, Սաշա Պիվովարովան և այլք[7]։

Վլադա Ռոսլյակովան ամուսնացած է, ապրում է Նյու Յորքում։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. http://www.nytimes.com/2008/10/09/fashion/09naked.html?pagewanted=all
  2. «Women Management New York». New York: Women Management. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ մայիսի 12-ին. Վերցված է 2011 թ․ մայիսի 5-ին.
  3. «Vlada Roslyakova – Model Profile». models.com. Վերցված է 2011 թ․ մայիսի 5-ին.
  4. «Vlada Roslyakova». nymag.com. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հուլիսի 8-ին. Վերցված է 2011 թ․ մայիսի 5-ին.
  5. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 26-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 10-ին.
  6. «Vlada Roslyakova Photos». models.com. Վերցված է 2011 թ․ մայիսի 5-ին.
  7. Les 30 Mannequins des Années 2000 Արխիվացված 2010-08-25 Wayback Machine Retrieved 2011-07-26

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վլադա Ռոսլյակովա» հոդվածին։