Ալեքսանդրա Իգորևնա Պիվովարովա (ռուս.՝ Александра Игоревна Пивоварова, առավել հայտնի է որպես Սաշա Պիվովարովա (ռուս.՝ Саша Пивоварова, հունվարի 21, 1985(1985-01-21), Մոսկվա, ԽՍՀՄ), ռուս սուպերմոդել, աշխարհի ամենահայտնի ու ամենապահանջված մոդելներից մեկը[1]։ Հայտնի է որպես միակ մոդելը, որ վեց սեզոն անընդմեջ մասնակցել է Պրադայի գովազդային ընկերությանը։ Սաշա Պիվովարովային կոչում են «մոդել-այլմոլորակային», քանի որ նա ունի ոչ ստանդարտ դեմք. նա ունի եռանկյունաձև դեմք, նշաձև աչքեր, լայն ճակատ ու դուրս ցցված այտոսկրեր։

Ալեքսանդրա Պիվովարովա
ռուս.՝ Александра Пивоварова
Ծնվել էհունվարի 21, 1985(1985-01-21) (39 տարեկան)
ԾննդավայրՄոսկվա, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Ռուսաստան
Մայրենի լեզուռուսերեն
ՄասնագիտությունՍուպերմոդել և մոդել
 Sasha Pivovarova Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Ալեքսանդրա Պիվովարովան ծնվել է 1985 թվականի հունվարի 21-ին Մոսկվայում։ Մանկուց երազել է զբաղվել նկարչությամբ, և ծնողները սատարել են նրան այդ հարցում։ Մոր հետ նա այցելել է մայրաքաղաքի թանգարաններն ու ցուցահանդեսները, իսկ դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է Ռուսաստանի հումանիտար գիտությունների պետական համալսարանի արվեստի պատմության ֆակուլտետ։ Այստեղ նա ծանոթացել է լուսանկարիչ Իգոր Վիշնյակովի հետ, ում հետ ամուսնացել է։

Ալեքսանդրա Պիվովարովան չի երազել մոդել դառնալու մասին։ Իգոր Վիշնյակովը լուսանկարել է նրան 2005 թվականին և լուսանկարներն ուղարկել IMG միջազգային մոդելային գործակալություն՝ դրանով իսկ սկիզբ դնելով Պիվովարովայի մոդելային կարիերային։ Իգոր Վիշնյակովն Ալեքսանդրա Պիվովարովայի լուսանկարն ուղարկել է IMG-ի նյույորքյան գրասենյակ, իսկ երկու շաբաթ անց Սաշա Պիվովարովան արդեն մասնակցել է Prada-ի շոուին Միլանում։

Թեև Սաշա Պիվովարովան ստիպված է եղել թողնել ինստիտուտը, սակայն նա շարունակում է նկարել։ Նա շատ է ճանապարհորդում, այցելում է աշխարհի տարբեր թանգարաններ ու նկարչական ստուդիաներ։ Նա նկարում է թղթի, անձեռոցիկների, թղթի կտորների վրա, նոթատետրերում՝ օգտագործելով մատիտներ, ածուխ և նույնիսկ սուրճ կամ գինի։

Սաշա Պիվովարովան բուսակեր է և չի օգտագործում ալկոհոլային խմիչքներ[2]։ Իր գեղեցկության գաղտնիքը նա համարում է ալկոհոլից հրաժարումն ու շպարի չափավոր օգտագործումը։

2011 թվականին Սաշա Պիվովարովան GAP ընկերության համար ստեղծել է գիշերազգեստների շարք, որոնց վրա պատկերված են իր նկարները[3]։

Ամերիկյան Models.com կայքում ներկայացված համաշխարհային ճանաչում ունեցող թոփ-մոդելների վարկանշային ցանկում Սաշա Պիվովարովան նշված է «Industry Icons» բաժնում, որտեղ ընդգրկված է նաև Նատալյա Վոդյանովան[4]։

Ընտանիք խմբագրել

Ալեքսանդրա Պիվովարովան ամուսնացած է լուսանկարիչ Իգոր Վիշնյակովի հետ[5]։ 2012 թվականի մայիսին Նյու Յորքում ծնվել է նրանց դուստրը, ում կոչել են Միա Այսիս։

Գովազդային ընկերություններ խմբագրել

Սաշա Պիվովարովան նկարահանվել է Prada-ի գովազդում։ Մի քանի սեզոն նա եղել է Giorgio Armani, Olay և Tiffany ընկերությունների դեմքը։ Մասնակցել է Gucci, Chanel, Alexander McQueen, Christian Dior, Calvin Klein, Donna Karan, Louis Vuitton, Marc Jacobs, Ralph Lauren, Chloe, Valentino, Givenchy, Jean-Paul Gaultier, Miu Miu, Hermès, Kenzo, Viktor & Rolf, Dolce&Gabbana, Balenciaga, Zac Pozen, Fendi և Yohji Yamamoto նորաձևության տների ցուցադրություններին։ Երկու տարի Սաշա Պիվովարովան լուսանկարվել է Vogue ամսագրի ռուսական, բրիտանական, ավստրալիական, իտալական, ֆրանսիական ու ճապոնական տարբերակների շապիկի համար[6]։ 2008 թվականին Սաշա Պիվովարովան դարձել է Pirelli-ի «Արևելքի մարգարիտներ» օրացույցի սեպտեմբերի դեմքը։ Ալեքսանդրա Պիվովարովան նաև եղել է 2011-2012 Reserved աշուն-ձմեռ հավաքածուի դեմքը[7]։

Ֆիլմագրություն խմբագրել

Տարի Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր
2011 ֆ Ժամանակ In Time Կլարա, Ֆիլիպ Ուայսի զոքանչը
2015 ֆ Կողոպուտ The Heist մոդել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Les 30 Mannequins des Années 2000 Արխիվացված 2010-08-25 Wayback Machine Retrieved 2010-01-20
  2. «Sasha Pivovarova brasil entrevista». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 29-ին. Վերցված է 2016 թ․ մայիսի 5-ին.
  3. Ella Alexander (2011 թ․ նոյեմբերի 23). «Model Look» (անգլերեն). A Model Collection. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 21-ին. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 18-ին.
  4. «Sasha Pivovarova». Models.com. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 9-ին.
  5. Евгений Романов, Анастасия Минина. «Саша ПИВОВАРОВА: «О том, что я красотка, первым мне сказал мой муж»» (ռուսերեն). www.konkurent-krsk.ru. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ մայիսի 11-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 5-ին.
  6. «Sasha Pivovarova». Models.com. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 13-ին.
  7. «Саша Пивоварова для Reserved Осень/зима 2011» (ռուսերեն). Fashion Avenue. 2 сентября 2011. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 3-ին. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 1-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալեքսանդրա Պիվովարովա» հոդվածին։