Վիտտորե Գիսլանդի (իտալ.՝ Vittore Giuseppe Ghislandi, մարտի 4, 1655(1655-03-04)[1][2][3][…], Բերգամո, Լոմբարդիա - դեկտեմբեր 1743[4], Բերգամո, Լոմբարդիա), ռոկոկոյի դարաշրջանից իտալացի գեղանկարիչ, որը հայտնի է իր դիմանկարներով։

Վիտտորե Գիսլանդի
Ծնվել էմարտի 4, 1655(1655-03-04)[1][2][3][…]
ԾննդավայրԲերգամո, Լոմբարդիա
Վախճանվել էդեկտեմբեր 1743[4] (88 տարեկան)
Մահվան վայրԲերգամո, Լոմբարդիա
Մասնագիտություննկարիչ
Ժանրդիմապատկեր
Թեմաներգեղանկարչություն[5]
Ուշագրավ աշխատանքներPortrait of an Old Lady? և Portrait of a Man?
 Fra' Galgario Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է Բերգամոյում։ Նկարիչ Դոմենիկո Գիսլանդիի որդին է, նա իր առաջին հմտությունները ստացել է հորից։ 1675 թվականին սովորել է Վենետիկում, որտեղ ուսումնասիրել է Տիցիանի և Պաոլո Վերոնեզեի արվեստը։ Սկզբում աշխատել է Ջակոմո Կոտտիի արվեստանոցում, այնուհետև` Բարտոլոմեո Բյանկայի արվեստանոցում և, վերջապես` 1690-ական թվականներին` Վենետիկում Սեբաստիանո Բոմբելլիի արվեստանոցում։ 1702 թվականին միացել է մինիմիների միաբանությանը, որը հոգևոր առումով շատ մոտ էր Ֆրանցիսկյան միաբանությանը։ Աշխատել է նաև Միլանում և Բոլոնիայում, այդտեղ մտերմացել է Ջուզեպպե Մարիա Կրեսպիի հետ և 1717 թվականին ընտրվել է Կլեմենտինյան ակադեմիայի անդամ։ Սովորել է նաև գերմանացի դիմանկարիչ Սալոմոն Ադլերի մոտ Միլանում։ Իր կյանքի վերջին տարիներն անցկացրել է Բերգամոյի Գալգարիո վանքում, որի համար ստացել է իր մականունը։

Ստեղծագործություններ խմբագրել

Արվեստի քննադատները նշում են Ռեմբրանդ վան Ռեյնի ազդեցությունը նրա աշխատանքում և նրա դիմանկարներում զուգահեռներ են գտնում Ուիլյամ Հոգարթի գեղանկարչության հետ։

Ժառանգություն խմբագրել

Գիսլանդիի աշխատանքները ներկայացված են Լուվրում, Էրմիտաժում, Վաշինգտոն ԿՇի ազգային պատկերասրահ, Ամստերդամի թագավորական թանգարանում, Մադրիդի Տիսեն-Բորնեմեսի թանգարանում և աշխարհի այլ խոշոր թանգարաններում և մասնավոր հավաքածուներում։

Ծանոթագրություններ խմբագրել

Գրականություն խմբագրել

  • Gozzoli M.C. Vittore Ghislandi detto Fra' Galgario. Bergamo: Poligrafiche Bolis, 1981

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վիտտորե Գիսլանդի» հոդվածին։