Տիսեն-Բորնեմեսի թանգարան
Տիսեն-Բորնեմեսի թանգարան (իսպ. Museo Thyssen-Bornemisza), մինչև 1993 թվականը եղել է աշխարհի մեծագույն մասնավոր պատկերասրահը (Բրիտանական միապետերի հավաքածուի հետ)։ Ներկայումս պետական պատկերասրահ Մադրիդում։ Պրադոյի և Սոֆիա թագուհու մշակույթի կենտրոնի հետ միասին մտնում է «մշակութային ոսկե եռանկյան» մեջ։
Տիսեն-Բորնեմեսի թանգարան | |
---|---|
![]() | |
Տեսակ | պատկերասրահ և թանգարան |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | Մադրիդ[2] |
Վայր | Palace of Villahermosa? |
Կազմված է | Thyssen-Bornemisza Museum - room 5? |
Ղեկավարության նստավայր | Palace of Villahermosa, Մադրիդ, Իսպանիա |
Հասցե | P.º del Prado, 828014 |
Հիմնադրվել է | 1992[3] |
Հիմնադիր | Hans Heinrich Thyssen-Bornemisza?[4] և Heinrich Thyssen?[4] |
Այցելուներ | 671 078 մարդ (2021)[5] |
Կայք | museothyssen.org(անգլ.)(իսպ.) |
![]() | |
![]() |
Տիսեն-Բորնեմեսի թանգարանը համարվում է հիանալի համալրում եռանկյան իր հարևանների համար։ Ի տարբերություն Պրադոյի նրանում ներկայացված են իտալացի պրիմիտիվիստների և անգլիացի գեղանկարիչների աշխատանքները, ի տարբերություն Սոֆիա թագուհու մշակույթի կենտրոնի Տիսեն-Բորնեմեսը ներառում է իր մեջ իմպրեսոնիստների, էքսպրեսոնիստների, ինչպես նաև 20-րդ դարի երկրորդ կեսի Եվրոպական և Ամերիկական կտավներ։
Պատկերասրահը զբաղեցնում է Վիլյառմոսի պալատը (իսպ. Palacio Villahermosa) Պրադոյից ոչ հեռու։ Մասնաճյուղերը գտնվում են Կատալոնիայի ազգային թանգարանում՝ Բարսելոնայում։
Պատմություն
խմբագրել1986 թվականին բարոն Տիսեն-Բորնեմեսին հայտարարեց, որ ցանկանում է գնել նոր տուն իր գեղարվեստական հավաքածուի համար, որն այդ ժամանակ համարվում էր աշխարհի խոշորագույն մասնավոր հավաքածուն։ Նա բաժին էր հասել իսպանիային այլ երկրների հետ խորը մրցակցության միջոցով։ Որոշիչ դարձավ բարոնի կնոջ՝ Կարմեն Սերվերի խոսքը։ Սկզբից պատկերասրահը տեղափոխվեց Մադրիդ իննուկես տարով։ 1993 թվականին բարոնի և Իսպանիայի կառավարության համագործակցության հետևանքով Իսպանիան գնեց հավաքածուն խորհրդանշական 44 100 մլն պեսետ գնով (232 մլն ֆունտ ստեռլինգ)։
Հավաքածու
խմբագրելՆերկայումս հավաքածուն ներառում է ութ հարուրամյա եվրոպական գեղանկարներ։
Հավաքածուում լայն ներկայացված են ռենեսանսի և բարրոկկոի ժամանակների հայտնի նկարիչներ` այդ թվում Պիեռա Դելլա Ֆրանչեսկան և Ջամբատտիստա Պիտտոնին։ Թանգարանում մեծ բաժին է կազմում իմպրեսոնիստների կտավները։
Նաև կան բավականին ինքնատիպ հյուսիսամերիկյան հավաքածուներ, որոնք համարյա անհայտ են եվրոպացիներին, բայց զբաղեցնում են 4 սրահ։
Պատկերասրահ
խմբագրել-
Դուչո
-
Կարպաչաո
-
Բելինի
-
Ուչո
-
Գիռլանդաո
-
Ռոգիռ վան դեռ Վեյդեն
-
Մեմլինգ
-
Յան վան Եյկ
-
Կամպեն
-
Գոլբայն
-
Կորեդջո
-
Ռաֆաել
-
Բռոնզինո
-
Տիցիան
-
Տինտորենտո
-
Դյուրեր
-
Կարվաջո
-
Ռուբենզ
-
Ռեմբռանդ
-
Ֆռանց Հալս
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ archINFORM (գերմ.) — 1994.
- ↑ Directorio de Museos y Colecciones de España
- ↑ https://www.museothyssen.org/en/collection/history-collection-I/II
- ↑ 4,0 4,1 https://www.museothyssen.org/en/collection/history-collection-I
- ↑ Art's most popular: Exhibition and museum visitor figures 2021 // The Art Newspaper — 2022. — ISSN 0960-6556
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տիսեն-Բորնեմեսի թանգարան» հոդվածին։ |