Վիշեու դե Սուս (ռումիներեն՝ Vișeu de Sus, գերմաներեն՝ Oberwischau, հունգարերեն՝ Felsővisó, եբրայերեն Ojberwischo), քաղաք Ռումինիայի հյուսիսում՝ Մարամուրեշ շրջանում։ Ընկած է Վիշեու և Վասեր գետերի միախառնման վայրի մերձակայքում։ Այստեղով է անցնում Կարպատյան անտառային երկաթուղին. կայարանից մինչև Ուկրաինայի հետ պետական սահմանը 40 կիլոմետր է։ Քաղաքը, որի բնակչության թվաքանակը 2012 թվականի տվյալներով եղել է 16 501[2], համարվում է Ռումինիայի խոշոր բնակավայրերից մեկը[3]։

Բնակավայր
Վիշեու դե Սուս
Զինանշան

ԵրկիրՌումինիա Ռումինիա
ՀամայնքՄարամուրեշ
Մակերես443,06±0,01 կմ²
ԲԾՄ427±1 մետր
Բնակչություն15 349 մարդ (դեկտեմբերի 1, 2021)[1]
Ժամային գոտիUTC+2 և UTC+3
Փոստային դասիչ435700
Պաշտոնական կայքprimariaviseu.info
Վիշեու դե Սուս (Ռումինիա)##
Վիշեու դե Սուս (Ռումինիա)

Պատմություն

խմբագրել

Բնակավայրը պատմական փաստաթղթերում առաջին անգամ հիշատակվել է 1365 թվականի փետրվարի 2-ին։ Դա մի ընծայագիր է, որտեղ նշված է, որ Հունգարիայի թագավորը բնակավայրը նվիրում է Տրանսիլվանիայի (ռումիներեն՝ Մարամուրեշի) վոևոդա Թարա Մարամուրեշուլուիին։

Ներկայիս անվանումով առաջին անգամ հիշատակվել է 1385-ին, իսկ որպես քաղաք՝ 1489-ին:,

1549-ին արդեն հիշատակված է Vișeul Nou («Նոր Վիշեու»), ինչպես նաև՝ Intre Rauri («Գետամիջյա») անվանումներով։

XVIII դարում քաղաքում ստեղծվել է գերմանացիների մեծ գաղթօջախ. նրանք հիմնականում գաղթել-եկել են Տիրոլից ու Ստորին Ավստրիայից։ Բնակչության հիմնական զբաղմունքը եղել է անտառափայտի լաստարկումը։

Բնակավայրը, մինչև 1920 թվականին Ռումինիայի կազմի մեջ մտնելը, պատկանել է Ավստրո-Հունգարիային։ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին՝ 1941-1944 թթ. դարձյալ տիրել են հունգարացիները։ Պատերազմի ավարտին կրկին վերադարձվել է Ռումինիային։

1944 թվականի գարնանը նացիստներն այստեղ գետտո էին ստեղծել, որտեղ հավաքել են շրջակա բնակավայրերից տեղահանած հրեաներին և մայիսի 17-ից 23-ը ընկած ժամանակահատվածում ուղարկել Օսվենցիմի համակենտրոնացման ճամբար[4]։

Ժողովրդագրություն

խմբագրել

Քաղաքի բնակչության էթնիկ կազմը ըստ 2002 թվականի մարդահամարի տվյալների.

Բնակչության էթնիկ կազմը 2002 թ.
ռումիններ
  
88.2
հունգարներ
  
3.1
գնչուներ
  
0.4
ուկրաինացիներ
  
1.6
գերմանացիներ
  
6.6
իտալացիներ
  
0.0
այլ
  
0.0

Գործընկեր քաղաքներ

խմբագրել

Պատկերասրահ

խմբագրել

Անվանի անձինք

խմբագրել
  • Լասլո Ֆերենցի (1898–1946), ոստիկանության բարձրաստիճան սպա, հրեազերծման կենտրոնի անդամ, հազարավոր հրեաների տեղահանության կազմակերպիչ[5][6][7]
  • Անտոն-Յոզեֆ Իլկ (* 1951), ազգագրագետ, գրող
  • Թոմաս Պեռլե (* 1987), գրող

Գրականություն

խմբագրել
  • Claus Stephani: Oben im Wassertal. Eine Zipser Chronik. Kriterion Verlag, Bukarest 1970.
  • Claus Stephani: Zipser Volkserzählungen aus der Maramuresch, der Südbukowina und dem Nösner Land. Kriterion Verlag, Bukarest 1981.
  • Claus Stephani: Volkserzählungen der Zipser in Nordrumänien (= Schriftenreihe der Kommission für ostdeutsche Volkskunde in der Deutschen Gesellschaft für Volkskunde e.V. Bd. 29). N. G. Elwert, Marburg 1983, ISBN 3-7708-0758-8.
  • Brigitte Stephani: Zipser Hochzeitsbräuche in Oberwischau. In: Jahrbuch für Ostdeutsche Volkskunde. Bd. 28, 1985, ISSN 0075-2738, S. 269–282.
  • Claus Stephani: Zipser Mära und Kasska (= Schriftenreihe der Kommission für Ostdeutsche Volkskunde in der Deutschen Gesellschaft für Volkskunde e.V. Bd. 43). N. G. Elwert, Marburg 1989, ISBN 3-7708-0921-1.
  • Brigitte Stephani: Zipser Kinderwelt in Nordrumänien (= Schriftenreihe der Kommission für Ostdeutsche Volkskunde in der Deutschen Gesellschaft für Volkskunde e.V. Bd. 46). N. G. Elwert, Marburg 1989, ISBN 3-7708-0926-2.
  • Claus Stephani: Frauen im Wassertal. Lebensprotokolle aus Ostmarmatien. Rumäniendeutsche Frauen erzählen (= dtv 11255). Deutscher Taschenbuch-Verlag, München 1990, ISBN 3-423-11255-7.
  • Brigitte Stephani: Bibliographie zur Volks- und Landeskunde der Zipser Sachsen in Nordrumänien. In: Jahrbuch für Ostdeutsche Volkskunde. Bd. 34, 1991, S. 464–487.
  • Claus Stephani: „War einer Hersch, Fuhrmann“. Leben und Leiden der Juden in Oberwischau. Erinnerungsgespräche. Hain, Frankfurt am Main 1991, ISBN 3-445-08562-5 (Rumänisch: A fost un ştetl în Carpaţi. Convorbiri despre viaţa evreilor din Vişeu. Hasefer, Bukarest 2005, ISBN 973-630-089-7).
  • Claus Stephani: Niemandmensch. Bericht einer Gedemütigten (= dtv Sachbuch 30324). Deutscher Taschenbuch-Verlag, München 1992, ISBN 3-423-30324-7.
  • Claus Stephani: Das Wassertal in Ostmarmatien. Erzählvorgang und Erzählfunktion in einem multikulturellen, gemischtethnischen Gebiet, dargestellt am Beispiel der Volksmärchen (= Schriftenreihe der Kommission für Ostjüdische Volkskunde in der Deutschen Gesellschaft für Volkskunde e.V. Bd. 1). Kommission für Ostjüdische Volkskunde in der Deutschen Gesellschaft für Volkskunde, München 1996, ISBN 3-00-000830-6 (Zugleich: München, Universität, Dissertation, 1995).
  • Stephan Gaisbauer, Hermann Scheuringer (Hrsg.): KARPATENbeeren. Bairisch-österreichische Siedlung, Kultur und Sprache in den ukrainisch-rumänischen Waldkarpaten. Praesens Verlag, Wien 2006, ISBN 3-7069-0384-9.
  • Anton-Joseph Ilk: Die Unsterblichkeit der Wildfrauen, Verlag Adalbert-Stifter-Institut des Landes Oberösterreich Institut für Literatur und Sprache, Linz, 2017.[8]

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 2021 Romanian censusNational Institute of Statistics.
  2. World gazetteer.(չաշխատող հղում)
  3. Oraşul cu cea mai mare întindere din ţară, unde marele scriitor Ion Creangă a luat râie de la caprele Irinucăi
  4. «Les communautés juives de la région pendant l'Holocauste». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հոկտեմբերի 31-ին. Վերցված է 2020 թ․ փետրվարի 23-ին.
  5. Braham, Randolph L. (2016). The Politics of Genocide: The Holocaust in Hungary. Vol. 1. New York: Columbia University Press. էջ 487. ISBN 978-0880337113.
  6. "László Ferenczy". Yad Vashem.
  7. Braham, 2016, էջեր 774–775
  8. Im Stifter Haus. «Literatur/Geschichte/Wissenschaft um vier, Buchpräsentation». stifter-haus.at. Արխիվացված է օրիգինալից 2017-12-17-ին. Վերցված է 2017-12-16-ին. {{cite web}}: Invalid |url-status=ja (օգնություն); Unknown parameter |archiv-bot= ignored (օգնություն) «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 17-ին. Վերցված է 2020 թ․ փետրվարի 23-ին.«Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 17-ին. Վերցված է 2020 թ․ փետրվարի 23-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել
Վիքիճամփորդն ունի Վիշեու դե Սուսին առնչվող զբոսաշրջային տեղեկատվություն։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վիշեու դե Սուս» հոդվածին։