Ֆյուրստենֆելդ (գերմ.՝ Fürstenfeld, հունգարերեն` Fölöstöm), քաղաք Ավստրիայի հարավում, դաշնային Շտիրիա երկրամասի Հարտբերգ-Ֆյուրստենֆելդ շրջանում, Ֆայշտրից գետի հովտում, Հունգարիայի հետ պետական սահմանից 20 և ավստրիական մերձակա ամենախոշոր քաղաքից՝ Գրացից 67 կիլոմետր հեռավորության վրա[2][3]։ Մինչև 2013 թվականին տեղի ունեցած վարչատարածքային բարեփոխումը, երբ Ֆյուրստենֆելդի ու Հարտբերգի շրջանները միավորվել են, եղել է շրջանի վարչական կենտրոն[4]։ Ներկայումս թեև նորակազմ շրջանի վարչական կենտրոնը չէ, սակայն դարձյալ մնում է նրա ամենախոշոր բնակավայրը (2019 թվականի հունվարի 1-ի տվյալներով բնակչության թվաքանակը եղել է 8.625)[3][5]: 2015 թվականին, Շտիրիայի համայնքների կառուցվածքային բարեփոխումների ծրագրի համաձայն, Ֆյուրստենֆելդին են միացվել մերձակա Ալտենմարկետ և Ուբերբախ բնակավայրերը.[6][7]: Քաղաքում ու նրա շրջակայքում հանքային տաք աղբյուրների և դրանց հիման վրա գործող առողջարանների ու SPA-ների առատությունը նկատի առնելով՝ Ֆյուրստենֆելդը հաճախ անվանում են Շտիրիայի թերմալ մայրաքաղաք։

Բնակավայր
Ֆյուրստենֆելդ
Զինանշան

ԵրկիրԱվստրիա Ավստրիա
Մակերես50,31 կմ²
ԲԾՄ276 մետր
Բնակչություն8549 մարդ (հունվարի 1, 2018)[1]
Ժամային գոտիUTC+1 և UTC+2
Փոստային դասիչ8280 և 8362
Ավտոմոբիլային կոդHF
Պաշտոնական կայքfuerstenfeld.gv.at
Ֆյուրստենֆելդ (Ավստրիա)##
Ֆյուրստենֆելդ (Ավստրիա)

Պատմություն խմբագրել

Ֆյուրստենֆելդը հիմնադրվել է մոտավորապես 1170 թվականին՝ որպես սահմանամերձ ամրացված բնակավայր[3]։ Միջին դարերում վերածվել է առևտրային աշխույժ կենտրոնի[3], բայց նաև բազմիցս ենթարկվել է հունգարացիների հարձակումներին, ավերվել, հրի ու սրի մատնվել։ 1533 թվականին քաղաքային պարիսպը վերակառուցվել է, նորացվել[3], 1550-ական թվականներին, իտալացի մասնագետ Դոմենիկո դելլ՛Ալիոյի պատրաստած նախագծերի հիման վրա, ավելացվել են նոր ամրություններ։ 1815-ից 1848 թվականներին քաղաքը ծաղկում է ապրել, բնակչության թիվը գրեթե կրկնապատկվել է։ Մարդկանց աշխատանքով հիմնականում ապահովել է դեռևս 1776 թվականին հիմնադրված ծխախոտի ֆաբրիկան, որը իր տեսակի մեջ հնագույնն էր Ավստրիայում և շուրջ երկու հարյուրամյակ գործելուց հետո՝ 2005 թվականին փակվել է։

Ֆյուրստենֆելդը վերջին անգամ ավերվել է Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին և հատկապես 1945 թվականի ապրիլին, երբ խորհրդային զորքերը գրոհով գրավել են այն։

Տեսարժան վայրեր խմբագրել

Չնայած բազմիցս տեղի ունեցած ավերածություններին՝ Ֆյուրստենֆելդի պատմամշակութային հուշարձանների մի մասը պահպանվել է։ Հիշատակության են արժանի քաղաքային պարսպի մնացորդները, երեք զորանոցները, քաղաքային դարպասը[3], 12-րդ դարի (Ավստրիայում հնագույնը համարվող) ամրոցի հիմքի վրա 1772 - 1774 թվականներին բարոկկո ոճով կառուցված թեմական եկեղեցին, նախկին ավգուստինյան վանքը (1365 - 1368), որ ներկայումս ծառայում է որպես քաղաքապետարան, իշխանական հին ամրոցը, որ 1776 թվականին վերածվել է ծխախոտի ֆաբրիկայի[3][3]...

Պատկերասրահ խմբագրել

Տնտեսություն խմբագրել

Ֆյուրստենֆելդի աշխատունակ բնակչության մեծ մասը՝ 53 տոկոսը զբաղված է սպասարկման ոլորտում; Քաղաքում գործում են նաև ոչ մեծ ձեռնարկություններ, որոնք արտադրում են էլեկտրոնային սարքերի մասեր, ծխախոտի թուղթ, պլաստմասսաներ, լամպեր, կոմպրեսորներ, պողպատե շինվածքներ[3]։

Գործընկեր քաղաքներ խմբագրել

Ֆյուրստենֆելդը գործընկերային հարաբերություններ է հաստատել հետևյալ քաղաքների հետ[8].

Գրականություն խմբագրել

  • Gerhard Pferschy (Hrsg.): Fürstenfeld. Die Stadtgeschichte. Fürstenfeld 2000.

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Einwohnerzahl 1.1.2018 nach Gemeinden mit Status, Gebietsstand 1.1.2018Statistics Austria.
  2. Citypopulation.de Estadísticas del distrito de Hartberg-Fürstenfeld. Consultado el 25 de julio de 2018.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 3,7 3,8 «Fürstenfeld» (engleski). Austria-Forum. Վերցված է 22. 02. 2016.-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  4. Weitere Bezirksfusionen: Aus 6 werden 3 (på tyska). Läst 13 april 2015.
  5. «Austria: Steiermark» (engleski). City population. Վերցված է 20. 02. 2016.-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  6. Steiermärkische Gemeindestrukturreform
  7. § 3 Abs. 4 Z 2 des Gesetzes vom 17. Dezember 2013 über die Neugliederung der Gemeinden des Landes Steiermark (Steiermärkisches Gemeindestrukturreformgesetz – StGsrG). Landesgesetzblatt für die Steiermark vom 2. April 2014. Nr. 31, Jahrgang 2014. S. 3.
  8. « Fürstenfelder Partnerstädte » Արխիվացված 2018-07-21 Wayback Machine Site web de la ville de Fürstenfeld, consulté le 25 février 2017.

Արտաքին հղումներ խմբագրել

 
Վիքիդարանի պատկերանիշը
Վիքիդարանում կան նյութեր այս թեմայով՝
Fürstenfeld im Anhang der Topographia Austriacarum (Mathäus Merian)
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆյուրստենֆելդ» հոդվածին։