Ցուգ (քաղաք)
Ցուգ (գերմ.՝ Zug (Stadt), ֆր.՝ Zoug, իտալերեն՝ Zugo, ռոմանշ.՝ Zug, լատ.՝ Tugium), քաղաք Կենտրոնական Շվեյցարիայում, նույնանուն լճի հյուսիսային ափին, նույնանուն լեռան (Zugerberg — գերմ., 1039 մ) ստորոտին՝ ծովի մակերևույթից 425 մետր բարձրության վրա, և նույնանուն կանտոնի մայրաքաղաքն է։ Շվեյցարական մերձակա խոշոր քաղաքներից՝ Ցյուրիխից ու Լյուցեռնից գտնվում է գրեթե հավասար՝ 23 կիլոմետր հեռավորության վրա։ Քաղաքի խորհրդանշական տեսարժան վայրը նրա հին թաղամասում՝ Կոլինպլաց հրապարակում գտնվող միջնադարյան նշանավոր, 52 մետր բարձրությամբ Zytturm աշտարակն է[2], որի վրա սովորական մեծ ժամացույցից բացի, դեռ կես հազարամյակ առաջ տեղադրվել է նաև աստղագիտական ժամացույց։ Քաղաքն զբաղեցնում է 21,61 քառակուսի կիլոմետր տարածք։ 2017 թվականի դեկտեմբերի 31-ի տվյալներով Ցուգում ապրում էր 30.205 մարդ, որոնց 31.7%-ը օտարերկրացիներ էին [3]։
Բնակավայր | |||
---|---|---|---|
շվեյց. գերմ.՝ Zug | |||
| |||
![]() | |||
Երկիր | ![]() | ||
Մակերես | 21,61 կմ², 21,63 կմ² | ||
ԲԾՄ | 425 մետր, 611 մետր | ||
Պաշտոնական լեզու | գերմաներենի շվեյցարական տարբերակ | ||
Բնակչություն | ▲30 542 մարդ (դեկտեմբերի 31, 2018)[1] | ||
Ժամային գոտի | UTC+1 և UTC+2 | ||
Հեռախոսային կոդ | 041 | ||
Փոստային դասիչ | 6300, 6301, 6302 և 6303 | ||
Ավտոմոբիլային կոդ | ZG | ||
Պաշտոնական կայք | stadtzug.ch(գերմ.) | ||
| |||
ԺողովրդագրությունԽմբագրել
Քաղաքի բնակչության թվաքանակը պատմական ժամանակի ընթացքում կրել է հետևյալ փոփոխությունները[4] :

ՊատմությունԽմբագրել
Քաղաքի անվանումն առնչվում է հին գերմաներեն Fischzug (ձկնորսություն) բառի հետ[5]։ Ցուգի ներկայիս տարածքում դեռ հին հռոմեացիների տիրապետությունից առաջ ապրել են կիմերա-տևտոնական ցեղախմբի հելվետյան ճյուղին պատկանող տուգենները՝ ըստ Ամեդե Տիերիի ուսումնասիրությունների[6]։ Նրանց հաջորդել են կելտերը, այնուհետև՝ հին հռոմեացիները։ Որոշ ուսումնասիրողների կարծիքով՝ ներկայիս քաղաքը հիմնադրվել է 12-րդ դարի սկզբներին, ազնվականական Կիբուրգ տոհմի կոմսերի նախաձեռնությամբ, որոնց գրավել է բնակավայրի հարմարավետ դիրքը՝ Ցյուրիխից Հյուսիսային Իտալիա առևտրային ճանապարհի վրա գտնվելը, ինչպես նաև՝ նավարկելով Իմենզեե, այնտեղից՝ Կյուսնախտ, ապա՝ Ֆիրվալդշտատյան (այսինքն՝ Լյուցեռնի) լիճ հասնելու հնարավորությունը։
1242 թվականի մի պատմական փաստաթղթում Ցուգը հիշատակված է Օպպիդում (լատ. Oppidum — քաղաք, փոքր քաղաք), 1255 թվականին՝ Կաստրում (լատ. Castrum — բերդ, ամրոց) անվանումով։ Բնակավայրի Սուրբ Աստվածամոր մատուռը (գերմ. — Liebfraukapelle) պատմական փաստաթղթերում առաջին անգամ հիշատակվել է 1266 թվականին։ 1273 թվականին Ռուդոլֆ Հաբսբուրգը Գերմանիայի թագավոր ընտրվելուց շուրջ մեկ ամիս առաջ, գնել է նախկինում Կիբուրգ և Լաուֆենբուրգ տոհմերին պատկանած տարածքների մեծ մասը՝ Ցուգն ու Արտ ամ Զեեն գերմ.՝ Art am See): Հաբսբուրգներն ամրացրել են քաղաքը, կառուցել պարիսպներ, աշտարակներ[7]։
Սակայն 1352 թվականին, երբ շվեյցարական համադաշնային զորքերը պաշարել են Ցուգը, Ավստրիայի հերցոգ Ալբրեխտ Երրորդը հրաժարվել է օգնական զորք ուղարկել, և քաղաքը հանձնվել է։ 1798 թվականին Վալդշտատեն (Waldstätten) կանտոնի կազմում ընդգրկվել է Շվեյցարիայի Հանրապետության մեջ, հինգ տարի անց՝ 1803 թվականին վերստացել իր ինքնավարությունը՝ Շվեյցարիայի Համադաշնության մեջ մտնելով որպես որոշակի անկախություն ունեցող մի կանտոն։
Ցուգի պատմության թեև սև, բայց և այնպես՝ հիշվող էջերից է 2001 թվականի սեպտեմբերի 27-ին տեղի ունեցած ողբերգական իրադարձությունը, երբ Ֆրիդրիխ Լայբախերը կանտոնի խորհրդարանում 14 մարդ սպանեց (այդ դրվագը պատմության մեջ է մտել «Ցուգի հրաձգություն» կամ «Ցուգի կոտորած» անվանումով[8] ):
ՏնտեսությունԽմբագրել
Ցուգի իշխանությունների վարած ցածր հարկադրույքների ու պարզեցված փաստաթղթավորման քաղաքականությունը քաղաքը գրավիչ է դարձրել արտասահմանյան ընկերությունների համար և վերածել առևտրի ու սպասարկման ծառայությունների միջազգային կենտրոնի; 1950—1960- ական թվականներին այստեղ հիմնավորվել են ամերիկյան ճանաչված մի շարք ընկերություններ, 1970—1980-ականներին նրանց հետևել են գերմանական ու բրիտանական, հաջորդ տասնամյակներին՝ նաև ռուսական ընկերություններ[9];
Ցուգում իրենվց գրասենյակներն ունեցող ընկերություններից են՝
- Hugo Boss-ը
- դեղագործական Actavis-ը
- լեռնահանքային Xstrata plc-ը
- օֆշորային հորատման խոշորագույն կապալառու Transocean Ltd.-ը
- «Հյուսիսային հոսք» գազատարի կառավարիչ Nord Stream AG-ը
- «Հյուսիսային հոսք-2» գազատարի շինարարության և շահագործման կառավարիչ New European Pipeline AG-ը
- «Շտոկման դևելոփմենթ ԱԳ»-ը (անգլ.՝ Shtokman Development AG)
- Շտադլեր-ֆորմ-ը Штадлер Форм
- East Metals AG —ը՝ Evraz Group-ի դուստր ձեռնարկությունը
- Luxoft-ը
- SPB TV-ը
- Alpine Select ներդրումային ընկերությունը
- Amgen-ը (կենսատեխնոլոգիաներ)
- Agie-Charmilles, fabricant de machines ;
- Converium-ը (ապահովագրական ընկերություն)
- Crypto AG (տեղեկատվական)
- Zinguerie de Zoug V-ZUG-ը
- Xstrata-ն
- Precious Woods-ը,
- Bossard-ը
- Informa-ն
- Interactive Brokers-ը
- Բրիտանական դեղագործական Shire-ը
Ուշագրավ փաստ է նաև այն, որ Ցուգը հաճախ անվանում են կրիպտահովիտ՝ այնտեղ գործող և կրիպտաարժույթով աշխատող մեծաքանակ ընկերությունը նկատի առնելով[10][11][1]:
ԿլիմաԽմբագրել
Ցուգի կլիմայական տվյալները | |||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ամիս | հունվ | փետ | մարտ | ապր | մայ | հուն | հուլ | օգոս | սեպ | հոկ | նոյ | դեկ | Տարի |
Միջին բարձր °C (°F) | 5 (41) |
5 (41) |
10 (50) |
14 (57) |
17 (63) |
20 (68) |
23 (73) |
23 (73) |
19 (66) |
16 (61) |
10 (50) |
5 (41) |
13.9 (57) |
Միջին ցածր °C (°F) | −2 (28) |
−2 (28) |
0 (32) |
3 (37) |
6 (43) |
9 (48) |
12 (54) |
12 (54) |
9 (48) |
6 (43) |
2 (36) |
−1 (30) |
4.5 (40.1) |
Միջ. տեղումների օրեր (≥ 1.0 mm) | 12.3 | 11.5 | 13 | 11.3 | 11.3 | 11.3 | 11.5 | 10.1 | 9.4 | 9.6 | 11.5 | 13.1 | 135.9 |
Միջ. ձնառատ օրեր (≥ 1.0 cm) | 4.1 | 4.2 | 1 | 0.7 | 0.1 | 0 | 0 | 0 | 0 | 0.1 | 1.7 | 3.9 | 15.8 |
աղբյուր: Meteoblue[12] |
Պատմամշակութային հուշարձաններԽմբագրել
Ցուգի մի շարք պատմամշակութային հուշարձաններ ընդգրկված են Շվեյցարիայի համազգային նշանակության պատմամշակութային ժառանգության ցանկում, այդ թվում՝ երկու գրադարան (կապուցինյան վանքինը և ծխական եկեղեցունը), մեկ հնավայր (ուշբրոնզեդարյան լճափնյա Sumpf բնակավայրը), երեք թանգարան (Burg-ը՝ ամրոցի թանգարանը, Kunsthaus-ը՝ գեղարվեստի թանգարանը և Museum für Urgeschichte-ը՝ հնագույն պատմության թանգարանը)։ Սրանց գումարվել են երեք արխիվ. Bürgerarchiv Zug-ը, Staatsarchiv Zug-ը և Unternehmensarchiv der Landis & Gyr AG (Landis & Gyr AG ընկերության արխիվը)։ Հիշարժան պատմամշակութային հուշարձաններից են նաև կաթոլիկ եկեղեցին՝ Charnel house-ի հետ, St. Michael-ի ճեմարանը, քաղաքային պարիսպն ու հին քաղաքամասի մի շարք շինություններ[13]։
Oterswil/Insel Eielen, Riedmatt և Sumpf նախապատմական բնակավայրերը ներառվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում[14]։
ԹանգարաններԽմբագրել
- Երկրագիտական թանգարան (Heimatmuseum Seehof)
- Կղմինդրի արտադրության թանգարան (Ziegelei-Museum)
- Աֆրիկայի թանգարան (Afrikamuseum)
- Ձկնորսության թանգարան (Fischerei-Museum)
- Գեղարվեստական (Kunsthaus)
- Նախապատմական հասարակության պատմության թանգարան (Museum für Urgeschichte(n))
- Ցուգ ամրոցում գործող թանգարան (Museum in der Burg)
Ուսումնական հաստատություններԽմբագրել
Institut Montana Zugerberg
ՊատկերասրահԽմբագրել
Ուշագրավ փաստերԽմբագրել
- Ցուգ քաղաքի անունով է կոչվել տարածված ու սիրված թխվածքներից մեկը՝ ցուգյան բալային տորթը։
- Ցուգ քաղաքում են ծավալվում ամերիկացի անվանի գրող Ֆրենսիս Սքոթ Ֆիցջերալդի «Գիշերն անույշ է» վեպի գործողությունները։
Անվանի անձինքԽմբագրել
- Յոհանես Բրանդենբերգ (1660–1729) - նկարիչ
- Հենրիկ Տրենկ (1818–1892) - նկարիչ
- Վալո Լյույոնդ (1927-2012) - կինոդերասան[15]
- Մարկ Ռիչ (1934–2013) - բիզնեսմեն, Glencore-ի հիմնադիր
- Կառլ Ռուտտի (ծնվ. 1949) - կոմպոզիտոր
- Սիմոնետա Սոմարուգա (ծնվ. 1960) - քաղաքական գործիչ, Ծվեյցարիայի Դաշնային խորհրդի անդամ, 2015 թվականին ընտրվել է Շվեյցարիայի Համադաշնության նախագահ
- Սևերին Հակեր (ծնվ. 1984) - համակարգչագետ, Duolingo-ի համահիմնադիր
- Մաքս Հուսման (1888-1965) - խաղաղարար (Operation Sunrise), մանկավարժ, Institut Montana Zugerberg բուհի հիմնադիր
- Ուգո Ֆիշ — բժիշկ
- Մարզիկներ
- Ժորժ Շտուբեր - ֆուտբոլիստ, դարպասապահ, 1930-ական թվականների խաղացել է Շվեյցարիայի հավաքականի կազմում
- Կառլ Ֆրիդլին (ծնվ. 1935) - նախկին լողորդ մարզիկ, 1960 թվական-ի ամառային օլիմպիական խաղերի մասնակից
- Ֆրից Շմիդ (ծնվ. 1959) - մարզիչ, ներկայումս մարզում է Նոր Զելանդիայի ֆուտբոլի ազգային հավաքականը
- Քրիստոֆ Շմիդ (ծնվ. 1982) - մարզիկ հրաձիգ, 2008 թվական-ի ամառային օլիմպիական խաղերի մասնակից
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ https://www.pxweb.bfs.admin.ch/pxweb/fr/px-x-0102020000_201/-/px-x-0102020000_201.px/table/tableViewLayout2/?rxid=c5985c8d-66cd-446c-9a07-d8cc07276160
- ↑ Zytturm, wanderland.ch
- ↑ «Ständige Wohnbevölkerung in den Zuger Gemeinden, 2010-2014, nach Staatsangehörigkeit» (XLS) (statistics) (German)։ Fachstelle für Statistik, Amt für Raumplanung, Kanton Zug։ 2015։ Վերցված է 2015-12-27
- ↑ http://www.bfs.admin.ch/bfs/portal/fr/index/dienstleistungen/publikationen_statistik/cd_roms/uebersicht.Document.69585.zip
- ↑ Lexikon der schweizerischen Gemeindenamen, hrsg. vom Centre de Dialectologie an der Universität Neuenburg unter der Leitung von Andres Kristol, Frauenfeld/Lausanne 2005, S. 990 f.
- ↑ Amédée Thierry, Histoire des Gaulois depuis les temps les plus reculés jusqu'à l'entière soumission de la Gaule à la domination romaine, consultable sur ici
- ↑ Adriano Boschetti-Maradi, Toni Hofmann und Peter Holzer: Der Ausbau der Zuger Stadtbefestigung unter habsburgischer Herrschaft. In: Tugium 23/2007, 105—136.
- ↑ Untersuchungsrichterlicher Schlußbericht Archived 6 October 2011 at the Wayback Machine. (German)
- ↑ Амманн, 2018, էջ 67
- ↑ Uhlig/jse Christian (2016-07-01)։ «Alpine 'Crypto Valley' pays with Bitcoins»։ DW Finance։ Վերցված է 2016-07-18
- ↑ Manning Jim (2017-02-19)։ «Zug: Switzerland’s Crypto Valley»։ ETH News։ Արխիվացված է օրիգինալից 2017-04-09-ին։ Վերցված է 2017-04-06
- ↑ «Klima Zug»։ Basel (Oder), Switzerland: Meteoblue։ Վերցված է 2015-12-26
- ↑ Swiss inventory of cultural property of national and regional significance Archived 1 May 2009 at the Wayback Machine. 21.11.2008 version, (գերմ.) accessed 22-Sep-2009
- ↑ UNESCO World Heritage Site - Prehistoric Pile dwellings around the Alps
- ↑ IMDb Database retrieved 19 December 2018
ԳրականությունԽմբագրել
- Дэниел Амманн Нефтяной король. Секретная жизнь Марка Рича = Daniel Ammann. The King of Oil: The Secret Lives of Marc Rich.. — М.: Альпина Нон-фикшн, 2018. — 236 p. — ISBN 978-5-9614-6391-0