Վինչենցո I Գոնզագա, (իտալերեն՝ Vincenzo I Gonzaga, սեպտեմբերի 21, 1562[1], Մանտովա, Մանտուա, Լոմբարդիա - փետրվարի 9, 1612(1612-02-09)[2], Մանտովա, Մանտուա, Լոմբարդիա[3]), Մանտովայի դուքս, Մոնֆերատի դուքս 1587 թվականից։

Վինչենցո I Գոնզագա
Դիմանկար
Ծնվել էսեպտեմբերի 21, 1562[1]
ԾննդավայրՄանտովա, Մանտուա, Լոմբարդիա
Մահացել էփետրվարի 9, 1612(1612-02-09)[2] (49 տարեկան)
Մահվան վայրՄանտովա, Մանտուա, Լոմբարդիա[3]
ԳերեզմանՍանտ Անդրեա եկեղեցի
Մասնագիտությունարվեստի կոլեկցիոներ և մեկենաս
ԱմուսինMargherita Farnese of Parma? և Էլեոնոր դե Մեդիչի
Ծնողներհայր՝ Guglielmo Gonzaga?, մայր՝ Eleonore of Austria, Duchess Consort of Mantua?
Զբաղեցրած պաշտոններDuke of Montferri?
ԵրեխաներՄարգերիտա Գոնզագա, Francesco IV Gonzaga, Duke of Mantua?, Ferdinando Gonzaga, Duke of Mantua?[4], Vincenzo II Gonzaga, Duke of Mantua?, Francesco Gonzaga?, Eleonora Gonzaga?[2] և Don Francesco del Carretto, Marchese di Grana, Conte di Millesimo?[5]
Ստորագրություն
Изображение автографа
 Vincenzo I Gonzaga, Duke of Mantua Վիքիպահեստում

Գիլյերմո Գոնզագայի և Էլեանորա Ավստրացու որդին։ Դինաստիայի վերջին կառավարող ներկայացուցիչը։

Կենսագրություն Խմբագրել

1587 թվականին, հոր մահից հետո, Վինչենցոն դարձավ Մանտովայի և Մոնֆերատի դուքս (թագադրումը տեղի է ունեցել 1587 թվականին)։

Վինչենցոն իր ժամանակի ամենակրթված մարդկանցից էր։ Նա գիտեր մի քանի լեզուներ, տիրապետում էր պոեզիայի, երաժշտության և թատերարվեստի գիտակ էր։ Վինչենցոն նպաստել է Մանտովայի արքունիքի մշակութային զարգացմանը։

Լինելով ծագումով Հաբսբուրգներից (մայրական կողմից)` Վինչենցոն կայսերական թագի հավակնություններ ուներ, որոնք այդպես էլ մնացին անիրականանալի։

1608 թվականի մայիսի 25-ին Վինչենցոն ստեղծեց «Փրկչի արյան շքանշան» (գերմ.՝ Orden des Erlösers), որը հաստատեց Հռոմի պապ` Պողոս V-ը։

Հանգամանքների բերումով, ինչպես նաև արքունիքի ճոխության պատճառով, Վինչենցոյի օրոք, Մանտովայի քաղաքական և տնտեսական կարգավիճակը զգալի անկում ապրեց։

Արվեստի և գիտությունների հովանավոր Խմբագրել

 
Վինչենցո I Գոնզագա (1600-1601 թվական)

1603-1604 թվականի ձմռանը Գալիլեո Գալիլեյը եկավ Մանտովա` պաշտոն ստանալու, սակայն աշխատավարձի հետ կապված համաձայնություն ձեռք չբերվեց, բայց և այնպես Վինչենցոն գիտնականին նվիրեց ոսկե շղթա և երկու արծաթյա սկուտեղ։

Վինչենցոյի ջանքերով բանաստեղծ Տորկվատո Տասսոն ազատվեց Ֆերարայի վանքից, որտեղ նրան պահում էին խելագարների մեջ[6]։

Վինչենցոն առաջիններից էր, որ հետաքրքրվեց բանաստեղծ Բատիստա Գվարինիի գործերով։

1590 թվականից (կամ 1591 թվականից) մինչև 1612 թվականը Կլաուդիո Մոնտեվերդին աշխատատել է արքունիքում, չնայած որ Վինչենցոյի ֆինանսական աջակցությունը սահմանափակ էր։ Այնուամենայնիվ, Կլաուդիո Մոնտեվերդին այդ ժամանակաընթցքում դարձավ իր ժամանակի նշանավոր կոմպոզիտորներից մեկը, որին երաժշտության պատմության մեջ համեմատում են Բախի և Բեթհովենի հետ։

Կլաուդիո Մոնտեվերդիի օպերաները բեմադրելու համար, դուքսը կառուցեց թատրոն` հազար տեղով, սակայն 1628—1631 թվականներին պատերազմի ժամանակ շենքը ավերվեց։

Հայտնի երգիչուհի և թավջութակահար Էլեոնորա Բարոնին իր կարիերան սկսել է դուքսի արքունիքում։

Վինչենցոն օժանդակել է քարտեզագիր և աստղագետ Ջովանի Անտոնիո Մաջինիին` Իտալիայի աշխարհագրական ատլասը ստեղծելու հարցում` նրան տրամադրելով Իտալիայի տարբեր պետությունների քարտեզները։ 1594 թվականին ստեղծված ատլասը տպագրել է աստղագետի որդին, նրա մահից հետո` 1620 թվականին և նվիրել դուքսին։ Ատլասը ներառում էր Իտալիայի յուրաքանչուր մարզի քարտեզները` ճշգրիտ դասակարգումով և պատմական ակնարկով։ Մաջինին եղել է Վինչենցոյի, Ֆրանչեսկոյի և Ֆերդինանդի որդիների ուսուցիչը։

Ընտանիք Խմբագրել

1581 թվականին նա ամուսնացել է Ալեսանդրո Ֆարնեզեի դուստր` Մարգարիտա Ֆարնեզեի հետ (1567-1643), սակայն երկու տարի անց բաժանվել` երեխա չունենալու պատճառով։

1584 թվականի ապրիլի 29-ին ամուսնացել է Տոսկանայի Մեծ Դուքս, Ֆրանչեսկո I դստեր` Էլեոնոր դե Մեդիչիի հետ (1567-1611)։ Նրանք ունեցան վեց երեխա։

  • Ֆրանչեսկո (1586-1612), կառավարել է Մանտուան հոր մահից հետո (Ֆրանչեսկո IV), սակայն նրա իշխանությունը տևել է վեց ամիս։ Նա ամուսնացած է եղել Մարգարիտա Սավոյացու հետ,
  • Ֆերդինանդո (1587-1626), կառավարել է դքսական գահը (1612-1626) եղբոր մահից հետո, ինչի համար հրաժարվել է կարդինալի աստիճանից, ժառանգ չի թողել,
  • Գուլելմո (1589-1591),
  • Մարգարիտա (1591-1632), 1606 թվականին ամուսնացել է Հենրի դե Վոդեմոնի հետ,
  • Վինչենցո (1594-1627), դուքս է դարձել Ֆերդինանդոյի մահից հետո,
  • Էլեոնորա (1598-1655), 1622 թվականի փետրվարի 14-ին ամուսնացել է Ֆերդինանդ II-ի (Սրբազան Հռոմեական կայսրության կայսր) հետ, որը նրա զարմիկն էր։

Բացի այդ, Վինչենցոն ուներ ապօրինի երեխաներ մի քանի երկրներում։

Մրցանակներ Խմբագրել

  • Ոսկե Գեղմի շքանշան, (անգլ.՝ Order of the Golden Fleece),
  • Փրկչի արյան շքանշան, (անգլ.՝ Blood of Jesus Christ):

Կերպարն արվեստում Խմբագրել

Վինչենցո Գոնզագան հանդիսացել է Ջ. Վերդիի «Ռիգոլետտո» օպերայի Մանտուանի դուքսի կերպարի նախատիպը։ Վինչենցո Գոնզագայի մասին է «Կույսը արքայազնի համար» ֆրանկո-իտալական ֆիլմը (1966), որի ռեժիսորն է` Պասկուալե Ֆեստա Կամպանիլեն։

Ծանոթագրություններ Խմբագրել