Կարեն Պողոսյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Պողոսյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Կարեն Սուրենի Պողոսյան (նոյեմբերի 21, 1932, Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - մարտի 26, 2016), հայ այգեգործ-ֆիզիոլոգ։ Կենսաբանական գիտությունների դոկտոր (1973 թ.), պրոֆեսոր (1988 թ.), ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս (1996 թ.), ՀԳԳԱ (1997 թ.) ակադեմիկոս։
Կարեն Պողոսյան | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 21, 1932 Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Մահացել է | մարտի 26, 2016 (83 տարեկան) |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ |
Ազգություն | հայ |
Մասնագիտություն | այգեգործ և ֆիզիոլոգ |
Հաստատություն(ներ) | Հայաստանի գյուղատնտեսության նախարարության խաղողապտղագինեգործության գիտական կենտրոն[1] |
Գործունեության ոլորտ | խաղողագործություն[1] |
Ալմա մատեր | Մոսկվայի պետական համալսարան[1] |
Կոչում | ակադեմիկոս |
Գիտական աստիճան | կենսաբանական գիտությունների դոկտոր[1] (1973) |
Կուսակցություն | ԽՄԿԿ |
Հայր | Սուրեն Պողոսյան[1] |
ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ Սուրեն Պողոսյանի որդին է։
Կենսագրություն
խմբագրել1955 թվականին ավարտել է Մոսկվայի պետական համալսարանը։ 1974 թվականից եղել է խաղողագործության, գինեգործության և պտղաբուծության ԳՀԻ (1999 թվականից՝ Խաղողապտղագինեգործության գիտական կենտրոն) բույսերի ֆիզիոլոգիայի և կենսաքիմիայի բաժնի վարիչ։ Իտալիայի խաղողի և գինու ակադեմիայի պատվավոր թղթակից անդամ (1991 թ.), Խաղողագործության և գինեգործության միջազգային ակադեմիայի անդամ (1998 թ.)։
Գործունեություն
խմբագրելԱշխատանքները վերաբերում են խաղողի վազի ցրտադիմացկունության ֆիզիոլոգիական առանձնահատկություններին, ՀՀ խիստ ցամաքային կլիմա ունեցող մարզերում վազի բարձրաբուն (առանց այգեթաղի) մշակությանը։ Մշակել է բազմամյա բույսերի ցրտադիմացկունության մեխանիզմի տեսական հիմունքները։ Մասնակցել է խաղողի ցրտադիմացկուն (մինչև -28 աստիճան) 9 նոր սորտերի ստեղծմանը[2]։
Պարգևներ
խմբագրել- Ռուսաստանի Կ. Տիմիրյազևի անվան ոսկե մեդալ, 1981 թ.
Երկեր
խմբագրել- Физиологические особенности морозоустойчивости виноградного растения. Е., 1975.
Ծանոթագրություններ
խմբագրելՎիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կարեն Պողոսյան» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 9, էջ 370)։ |