Բալաբեկ Մելյան
Բալաբեկ Գրիգորի Մելյան (դեկտեմբերի 12, 1926 - սեպտեմբերի 12, 2020), հայ գրադարանագետ, մատենագետ, բանասեր, բանասիրական գիտությունների թեկնածու (1985), պրոֆեսոր (1986)։
Բալաբեկ Մելյան | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 12, 1926 (97 տարեկան) |
Մասնագիտություն | գրադարանագետ, մատենագետ և բանասեր |
Աշխատավայր | Երևանի Քաղաքապետարանի <<Ավ. Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարան>> և Խնկո-Ապոր անվան ազգային մանկական գրադարան |
Կենսագրություն
խմբագրելԲալաբեկ Մալյանը ծնվել է 1926 թվականի դեկտեմբերի 12-ին Կարմիրաղբյուր գյուղում (այժմ՝ ՀՀ Տավուշի մարզում)։ 1964 թվականին ավարտել է Երևանի հեռակա մանկավարժական ինստիտուտի գրադարանագիտության, իսկ 1966 թվականին՝ բանասիրության բաժինները։ 1961-1962 թվականներին աշխատել է Երևանի Ա. Իսահակյանի անվան քաղաքային, 1962-1972 թվականներին՝ Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարաններում։ 1972 թվականին սկսել է դասավանդում է ՀՊՄՀ-ում. 1986-1998 թվականներին եղել է գրադարանագիտության և մատենագիտության ամբիոնի վարիչ։
Լույս են տեսել Բալաբեկ Մելյանի «Մանկական գրականության մատենագիտություն» (1982), «Կարմիր աքլոր» շաբաթաթերթի մատենագիտությունը» (1982), ««Կարմիր ծիլեր» հանդեսի մատենագիտությունը (1923–1941 թթ.)» (1983), «Գիտա-ճանաչողական մանկական գրականության մատենագիտությունը» (հ. 1, 2, 1985, 1988), «Լևոն բեկ» (1999), «Գրքի երախտավորներ» (2002)[1], «Տավուշյան ավանդապատումներ» (2009), «Գիրքը Վախթանգ Անանյանի կյանքում» (2003), «Գրքագիտություն» (2012) աշխատությունները, «Հովհաննես Շիրազին։ Ձոներգեր, նմանակումներ, երգեր» (2003) բանաստեղծությունների ժողովածուն, «Իմ Շիրազը» (2009) հուշագրությունը, «Մելունց Շամիրը» (2011), «Մեր ժամանակը» (2013) վավերագրական վիպակները, կազմել է Հ. Շիրազի, Խնկո Ապոր, Մ. Դարբինյանի, Վ. Անանյանի և ուրիշների կենսամատենագիտությունները, կազմել և հրատարակել է «Շիրազյան խնկաբույր մասունքներ» (2007) բանաստեղծությունների ժողովածուն։
Ծանոթագրություններ
խմբագրելԱրտաքին հղումներ
խմբագրել- Բալաբեկ Մելյան
- Մշակութային օրագիր. Բալաբեկ Մելյան[1]
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ գրատպություն և գրքարվեստ» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |
- ↑ «Մշակութային օրագիր. Բալաբեկ Մելյան». 10,05,2022.