Հովսեփ Պողոսյան

հայ հեղափոխական
Վիքիպեդիայում կան հոդվածներ Պողոսյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Հովսեփ Համբարձումի Պողոսյան (Նոյեմբերի 28, 1887, գ․ Վերին Կարմիրաղբյուր (այժմ՝ Հայաստանի Տավուշի մարզում)-1938)), «պրոֆեսիոնալ հեղափոխական», կուսակցական և պետական գործիչ, ԽՄԿԿ անդամ (1906

Հովսեփ Պողոսյան
Ծնվել էնոյեմբերի 28, 1887(1887-11-28)
Մահացել է1938
ԿրթությունՆերսիսյան դպրոց
Մասնագիտությունհեղափոխական
ԿուսակցությունԽՄԿԿ
ԱնդամությունԽՄԿԿ

Կենսագրություն խմբագրել

Ավարտել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցը (1907) և Մոսկվայի առևտրի ինստիտուտը (1914)։ Հեղափոխական գործունեության մեջ ներգրավվել է աշակերտական տարիներից։ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ ծառայել է բանակում, բոլշևիկյան աշխատանք է տարել և Ելիզավետպոլում և Կովկասյան ռազմաճակատի թուրքեստանյան 2-րդ կորպուսի զորամասերում։ Փետրվարյան հեղափոխությունից (1917) հետո ակտիվորեն մասնակցել է զինվորների դեպուտատների խորհուրդների և կոմիտեների գործունեությանը, ընտրվել գնդի կոմիտեի նախագահ, կորպուսային կոմիտեի անդամ։ 1917 թվականի հուլիսյան օրերին ձերբակալվել է, սակայն շուտով ազատվել հեղափոխական զորամասերի պահանջով։ Հոկտեմբերյան հեղափոխության հաղթանակից հետո Թիֆլիսում մասնակցել է աշխատավորական ցույցերի կազմակերպմանը։ 1917 թվականի վերջին Հյուսիսային Կովկասում, Եկատերինոդարում (Կրասնոդար) մասնակցել է սպիտակգվարդիականների դեմ մղված պատերազմին, 1918 թվականի մարտին Բոնչ-Բրուևիչի և մի քանի այլ ընկերների հետ կազմակերպել Եկատերինոդարի գրավումը։ 1918 թվականի վերջին եկել է Հայաստան։ Մասնակցել է Հայաստանի կոմունիստական կազմակերպությունների 1919 թվականի սեպտեմբերյան խորհրդակցությանը և 1920 թվականի հունվարյան կոնֆերանսին, ընտրվել Արմենկոմի անդամ, 1920 թվականի գարնանը արտաքսվել է Հայաստանից։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 9, էջ 371