Սուրեն Պողոսյան

հայ ընտրասերիչ, գինեգործ, կենսաբան

Սուրեն Համբարձումի Պողոսյան (դեկտեմբերի 23, 1908(1908-12-23), Վերին Կարմիրաղբյուր, Հայաստան - նոյեմբերի 21, 1988(1988-11-21), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ խորհրդային կենսաբան, խաղողագործ-սելեկցիոներ։ Գյուղատնտեսական գիտությունների դոկտոր (1954), պրոֆեսոր (1962), Լենինի անվան ՀամԳԳԱ թղթակից անդամ (1956), ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1961), ՀամԳԳԱ բուսաբուծության և սելեկցիայի բաժանմունքի խաղողագործության սեկցիայի նախագահ (1963), Իտալիայի խաղողի և գինու ակադեմիայի պատվավոր թղթակից անդամ (1968

Սուրեն Պողոսյան
Ծնվել էդեկտեմբերի 23, 1908(1908-12-23)
Վերին Կարմիրաղբյուր, Հայաստան
Մահացել էնոյեմբերի 21, 1988(1988-11-21) (79 տարեկան)
Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ
Մասնագիտությունկենսաբան, գինեգործ և ընտրասերիչ
Ալմա մատերՄոսկվայի Կ. Ա. Տիմիրյազևի անվան գյուղատնտեսական ակադեմիա
Գիտական աստիճանգյուղատնտեսական գիտությունների դոկտոր
Պարգևներ
Լենինի շքանշան Հայրենական պատերազմի II աստիճանի շքանշան
և Հայկական ԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ
Երեխա(ներ)Կարեն Պողոսյան
Սուրեն Պողոսյանի հուշատախտակը Երևանում

Կենսագրություն խմբագրել

Սուրեն Պողոսյանը ծնվել է Շամշադինի շրջանի Վերին Կարմիրաղբյուր գյուղում։ 1931 թվականին ավարտել է Մոսկվայի Տիմիրյազևի անվան գյուղատնտեսական ակադեմիան։ 1938-1941 և 1945-1949 թվականներին եղել է ՀԽՍՀ ԳԱ կենսաբանության ինստիտուտի բույսերի գենետիկայի բաժնի վարիչ, 1949 թվականից՝ Հայկական խաղողագործության, գինեգործության և պտղաբուծության ԳՀԻ-ի խաղողի սելեկցիայի և խաղողագրության բաժնի վարիչ։ Մշակել է բարձր շաքարայնությամբ գինու և սեղանի խոշորապտուղ խաղողի, ինչպես նաև ցրտա-հիվանդադիմացկուն սննդային բարձրարժեք և հետերոզիսային սորտերի ստեղծման հիմունքները։ Ստեղծել է (աշխատակիցների հետ) սեղանի և գինու խաղողի սորտեր, որոնցից 20-ը («Սևան», «Զվարթնոց», «Մասիս», «Գեղարդ», «Շահումյանի», «Մուսկատ», «Սուսաննա», «Մուսկատ երևանյան», «Մուսկատ հայկական», «Տոկուն», «Հադիսի» և այլն) շրջանացված են ՀՀ Արարատյան դաշտում և հյուսիսարևելյան գոտում, իսկ «Կարմրահյութը»՝ Ուկրաինայում, «Ազատենին»՝ Ղրղզստանում։ Նրա հեղինակությամբ հրատարակվել է «ՀՍՍՀ ամպելոգրաֆիա» (հատոր 2, 3, 1962, 1981) աշխատությունը։

Գիտական աշխատանքները վերաբերում են խաղողի վազի գենետիկայի, սելեկցիայի և սորտաուսումնասիրության գիտությունների հիմունքների մշակմանը։ Սուրեն Պողոսյանը ՀԽՍՀ-ում խաղողի գիտական սելեկցիայի հիմնադիրն է[1][2]։

Թաղված է Երևանի «Շահումյան» գերեզմանատանը[3]։

Պարգևներ խմբագրել

  • ԽՍՀՄ ԳԱ Միչուրինի անվան ոսկե մեդալ, 1986
  • ԽՍՀՄ ԺՏՆՑ 5 ոսկե և 5 արծաթե մեդալներ

Երկեր խմբագրել

  • Селекция столовых и технических сортов винограда, Ереван: Айастан, 1985 . 200 с.
  • Методические указания по селекции винограда, Ереван: Айастан, 1974 . 228 с.
  • Հայաստանի այգեգործության արտադրական մասնագիտացումը և սորտաշրջանցումը ըստ գյուղատնտեսական գոտիների, Երևան։ ՀՍՍՌ գյուղմինիստրության գյուղատնտեսական գիտական գլխավոր վարչության հրատարակչություն, 1959։
  • О природе семенных растений стародавних сортов корнесобственного винограда и их гибридов, Ереван: Изд-во АН АрмССР, 1955.

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Սուրեն Համբարձումի Պողոսյան(չաշխատող հղում)
  2. %20%D5%8D%D5%B8%D6%82%D6%80%D5%A5%D5%B6%20%D5%80%D5%A1%D5%B4%D5%A2%D5%A1%D6%80%D5%B1%D5%B8%D6%82%D5%B4%D5%AB, «Հայաստանի ազգային ագրարային համալսարանի գրադարան քարտարան, Պողոսյան, Սուրեն Համբարձումի». koha.anau.am. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 11-ին. {{cite web}}: Check |url= value (օգնություն)(չաշխատող հղում)
  3. «The memorial of Poghosyan Suren (Սուրեն Պողոսյան Համբարձումի) buried at Yerevan's Shahumyan cemetery». hush.am. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 11-ին.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 9, էջ 372