Բուկոլիկա (հին հունարեն՝ βουκόλος - bukolos- «հովիվ, հովվական»), բնության գողտրիկ պատկերները և հովվական գյուղական խաղաղ կյանքի հրապույրները երգող պոեզիա[1], որն սկիզբ է առել Հին Հունաստանում սիցիլիահունական հովվական երգերի հիման վրա։

Պատմություն

խմբագրել

Ամենահին ներկայացուցիչ և ժանրի հիմնադիր է համարվում Ք. ա. 3-րդ դարի սիրակուզյան պոետ Թեոկրիտեսը, նրա բուկոլիկները առանձնանում էին պարզությամբ և անարվեստությամբ։ Նույնը կարելի է ասել նաև Բիոն Սմիրնեցու (Ք. ա. 2-րդ դար) և Մոսխ Սիրակուզեցու գործերի մասին։ Բայց այս պոետների առաջին իսկ ընդօրինակողի՝ Վերգիլիոսի բուկոլիկները (որոնք նրա մոտ անվանվում են նաև էկլոգներ) կորցնում են իրենց սկզբնական պարզությունը և բնականությունը. հովիվների խոսքերը չափազանց տարօրինակ էր, չափից դուրս շատ էին ակնարկները քաղաքականությունից, չնայած ընդհանուր առմամբ Վերգիլիոսի բուկոլիկները զուրկ չէին հովվերգական հմայքից, հատկապես բնության տեսարանների վառ, կենդանի պատկերումով։ Բուկոլիկ պոեզիայի տարածված ժանրերց են իդիլիան, էկլոգը, հովվերգական պոեմը և այլն։

Հայ բանաստեղծներից բուկոլիկ պոեզիայի հատկանիշները հիշեցնող գործեր հանդիպում են Մ. Մեծարենցի, Դ. Վարուժանի, Ավ. Իսահակյանի, Վ. Միրաքյանի և ուրիշների ստեղծագործություններում։

Տես նաև

խմբագրել

Արտաքին հղումներ

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Էդ. Ջրբաշյան, Հ. Մախչանյան (1980). Գրականագիտական բառարան. Երևան: «Լույս». էջ էջ 60.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 606