Կալիմաքոս
Կալիմաքոս (հուն․՝ Καλλίμαχος, ոչ վաղ քան մ. թ. ա. 310 և ոչ ուշ քան մ. թ. ա. 305, Կիրենա, Լիբիա - մոտ մ. թ. ա. 240[1][2][3][…], Ալեքսանդրիա), հելլենիստական դարաշրջանի հին հույն բանաստեղծ, ալեքսանդրյան գրական դպրոցի կարկառուն ներկայացուցիչներից մեկը, գրական նոր ժանրի՝ փոքր չափերի պոեզիայի ստեղծողը։ Ըստ անտիկ հեղինակների վկայությունների՝ գրել է շուրջ 800 անուն գիրք հին հույն գրականության բոլոր ժանրերում (ողբերգություն, սատիրական դրամաներ, քնարերգություն, յամբեր, դյութազնավեպ, էլեգիա և այլն)։
Կալիմաքոս | |
---|---|
Ծնվել է | ոչ վաղ քան մ. թ. ա. 310 և ոչ ուշ քան մ. թ. ա. 305 |
Ծննդավայր | Կիրենա, Լիբիա |
Վախճանվել է | մոտ մ. թ. ա. 240[1][2][3][…] |
Վախճանի վայր | Ալեքսանդրիա |
Մասնագիտություն | բանաստեղծ, գրադարանավար, էպիգրամաների հեղինակ, առասպելագիր, elegist և գրող |
Լեզու | հին հունարեն |
Ժանրեր | Neoteric? |
Callimachus Վիքիպահեստում |
Նրա «Հեկալե» պոեմը էպիլիոս է (փոքր էպոս)։ 4 գրքում ամփոփված պատմողական էլեգիաները կրում են «Պատճառներ» խորագիրը։ Կալիմաքոսին է պատկանում «Յամբեր» բանաստեղծությունների ժողովածուն։ Գլխավորել է Ալեքսանդրիայի գրադարանը, կազմել հույն գրողների առաջին քարտարանը («Աղյուսակներ»)։ Պահպանվել են նրա 64 էպիգրամները։ Կալիմաքոսն ազդեցություն է գործել ուշ շրջանի հունական և հռոմեական պոեզիայի վրա[4]։
Մեզ է հասել Կալիմաքոսի հարուստ գրական ժառանգության միայն չնչին մասը։ Նրա ստեղծագործությունների որոշ հատվածներ բացահայտվել են 19-րդ դարի վերջում և 20-րդ դարում Եգիպտոսում հնագիտական պեղումների ընթացքում հայտնաբերված պապիրուսների պատառիկների վրա։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 Encyclopædia Britannica
- ↑ 2,0 2,1 2,2 Trismegistos
- ↑ 3,0 3,1 3,2 Rostagni A. Enciclopedia Treccani (իտալ.) — Istituto dell'Enciclopedia Italiana, 1930. — Vol. I Appendice.
- ↑ Հայկական Սովետական Հանրագիտարան, 5-րդ հատոր, էջ 172, 1979 թ
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կալիմաքոս» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 172)։ |