Աննա Նահապետովա

ռուսական թատրոնի ու կինոյի դերասանուհի

Աննա Ռոդիոնի Նահապետովա (հոկտեմբերի 14, 1978(1978-10-14), Մոսկվա, ԽՍՀՄ), ռուսական թատրոնի ու կինոյի դերասանուհի, բալետի պարուհի։

Աննա Նահապետովա
Ծնվել էհոկտեմբերի 14, 1978(1978-10-14) (45 տարեկան)
ԾննդավայրՄոսկվա, ԽՍՀՄ
ԿրթությունԱ. Վահանովայի անվան ռուսական բալետի ակադեմիա և Մոսկվայի պարարվեստի պետական ակադեմիա (1996)
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսաստան
Մասնագիտությունբալետի պարող, թատրոնի դերասանուհի և կինոդերասանուհի
Ծնողներհայր՝ Ռոդիոն Նահապետով, մայր՝ Վերա Գլագոլևա

Կենսագրություն խմբագրել

Աննա Նահապետովան ծնվել է 1978 թվականի հոկտեմբերի 14-ին Մոսկվայում՝ դերասաններ Ռոդիոն Նահապետովի և Վերա Գլագոլևայի ընտանիքում։ Փոքր տարիքից զբաղվել է բալետով[1]։ Երրորդ դասարանում ընդունվել է Լենինգրադի պարարվեստի ակադեմիական ուսումնարանը, իսկ 3 տարի անց տեղափոխվել Մոսկվայի պարարվեստի պետական ակադեմիա՝ Սոֆյա Գոլովկինայի դասարան, որն ավարտել է 1996 թվականին։ Նույն թվականին ընդունվել է Մեծ թատրոնի պետական ակադեմիական պարաախումբ։ Պարել է Վասիլի Վորոխոբկոյի, Գերման Սիտնիկովի և այլ մանկավարժների ղեկավարությամբ[2]։ Առաջին պարային դերը Կին սատանայի դերն էր Պյոտր Չայկովսկու «Մարդուկ-Ջարդուկը» ներկայացման մեջ։ Տարիների ընթացքում պարել է մի շարք ներկայացումներում՝ «Դոն Քիշոտ» (Ջիգա), «Բայադերկա» (թմբուկով պար), «Ռայմոնդա» (սարակինոսյան պար), «Քնած գեղեցկուհի» (գյուղական պար), «Սպարտակ» (կուրտիզանուհի), «Լեա» (աղքատ կին), «Փարավոնի դուստրը» (Կարիատիդա), «Եռեզր գլխարկ» (Խոտա), «Ոսկե դար» (ավազակի ընկերուհի), «Կոպելիա» (մազուրկա)[3]։

Առաջին անգամ կինոյում նկարահանվել է մանուկ հասակում՝ ռեժիսոր Նաում Բիրմանի «Կիրակնօրյա հայրիկ» մելոդրամայում կատարելով Նինայի՝ մանկապարտեզի դաստիարակչուհու դստեր դերը։ Դաստիարակչուհու դերը կատարում էր մայրը՝ Վերա Գլագոլևան։ 2002 թվականին կատարել է Մաշայի դերը «Կարապի լճի գաղտնիքը» հեքիաթում, իսկ մեկ տարի անց նկարահանվել է ռեժիսոր Գեորգի Յունգվալդ-Խիլկևիչի երկու ֆիլմերում[3]։

2007 թվականին Աննա Նահապետովան նկարահանվել է «Օրենք ու կարգուկանոն։ Հանցավոր դիտավորություն 2» և «Բժիշկ Սելիվանովայի անձնական կյանքը» սերիալներում։ 2009 թվականին նկարահանվել է մոր՝ Վերա Գլագոլևայի «Շարունակ պատերազմ է» սոցիալական դրամայում[3]։

Անձնական կյանք խմբագրել

2006 թվականին Աննա Նահապետովան ամուսնացել է Մեծ թատրոնի արտիստ Եգոր Սիմաչյովի հետ, ում հետ 10 տարի ապրել է քաղաքացիական ամուսնությամբ։ Հարսանիքից հետո ծնվել է դուստրը՝ Պոլինան։ Այնուհետև ամուսինները բաժանվել են[2]։

Գործունեություն խմբագրել

Դերերը թատրոնում խմբագրել

Երգիծանքի թատրոն
Ներկայացում Դեր
Люпофь Վերա
Դրուգոյ թատրոն
Հեղինակ Ներկայացում Դեր
Թենեսի Ուիլյամս Ապակե գազանանոցը Լաուրա
Լյուդմիլա Պետրուշևսկայա Կապույտ հագած երեք աղջիկները Տատյանա
Ջաննի Ռոդարի Ջելսոմինո կաղ կատվիկ
Լեստնիցա կինոդպրոց
Հեղինակ Ներկայացում Դեր
Ֆեդերիկո Գարսիա Լորկա Բեռնարդա Ալբայի տունը Անգուստիաս
Արտ Վոյաժ թատերական կենտրոն
Հեղինակ Ներկայացում Դեր
Դ․ Ակսելրոդ 7, 14, 21 կամ տղամարդկանց դավաճանությունների հանրահաշիվ աղջիկ, տիկին Մորիս, ֆրանսուհի
Միչուրինսկի դրամատիկական թատրոն
Հեղինակ Ներկայացում Դեր
Թենեսի Ուիլյամս Ապակե գազանանոցը Լաուրա
Ռոման Վիկտյուկի թատրոն
Հեղինակ Ներկայացում Դեր
Ազատ Աբդուլին Ոչ տեղական այգի Մարգո Ֆոնթեյն

Ֆիլմագրություն խմբագրել

Տարի Ֆիլմ Դեր
2016 Կատվի տունը Մարինա
2016 Վերկա-ֆուետե Վերա
2016 Պաշարում դրամարկղի աշխատող
2015 Սպիտակ գիշերների երևակայություն Նադյա Նովիկովա
2015 Մեղվաբույծ 2 Ռոզա
2015 Երկու կին Կատյա
2013 Հետախույզ մայրիկը Կալեդինա
2009 Շարունակ պատերազմ է Աննա
2008 Ժառանգություն բուժքույր
2007 Բժիշկ Սելիվանովայի անձնական կյանքը Մարիաննա
2007 Օրենք ու կարգուկանոն։ Հանցավոր դիտավորություն 2 Ալյոնա Գորևայա
2003 Ոտքից գլուխ Լյուդմիլա Ռուբինա
2003 Ամանորյա սիրերգ Անյա
2003 Ցանկալին դրվագ
2002 Կարապի լճի գաղտնիքը Մաշա
2002 Ռուսները հրեշտակների քաղաքում Անյա
1985 Կիրակնօրյա հայրիկ Նինա

Մրցանակներ և պարգևներ խմբագրել

  • Կանացի լավագույն դեր «Շարունակ պատերազմ է» ֆիլմի համար, «Ամուրյան աշուն» փառատոն (2009)[1]
  • Կանացի լավագույն դեր «Ապակե գազանանոցը» ներկայացման համար (Միչուրինսկի դրամատիկական թատրոն), «Թատերական Ատոմգրադ» փառատոն (2015)[1]

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 «Нахапетова Анна Родионовна». www.kino-teatr.ru. Վերցված է 2019 թ․ հունվարի 13-ին.
  2. 2,0 2,1 «Анна Нахапетова - биография, информация, личная жизнь, фото, видео». stuki-druki.com (ռուսերեն). Վերցված է 2019 թ․ հունվարի 13-ին.
  3. 3,0 3,1 3,2 «НАХАПЕТОВА Анна Родионовна». rusactors.ru. Վերցված է 2019 թ․ հունվարի 13-ին.

Արտաքին հղումներ խմբագրել