Նատալյա Գենադևնա Վդովինա (Չեռնովա) (ռուս.՝ Наталия Геннадьевна Вдовина (Чернова), հունվարի 12, 1969(1969-01-12)[1], Բելոգորսկ, Ղրիմի մարզ, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ), թատրոնի, կինոյի և կրկնօրինակման ռուս դերասանուհի։ Գրականության և արվեստի բնագավառում Մոսկվայի քաղաքապետարանի մրցանակի դափնեկիր (1999)[2][3], Մոսկվա քաղաքի «Բյուրեղապակյա Տուրանդոտ» թատերական բարձրագույն մրցանակի դափնեկիր (1994)[4], ոուսական «Ճայ» թատերական մրցանակի կրկնակի դափնեկիր (2001, 2006)։ Ռուսաստանի Դաշնության ժողովրդական արտիստ (2021)[5]։

Նատալյա Վդովինա
Ծնվել էհունվարի 12, 1969(1969-01-12)[1] (55 տարեկան)
ԾննդավայրԲելոգորսկ, Ղրիմի մարզ, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԿրթությունՄ. Ս. Շչեպկինի անվան բարձրագույն թատերական ուսումնարան
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսաստան
Մասնագիտությունդերասանուհի
Պարգևներ և մրցանակներ
Ռուսաստանի Դաշնության վաստակավոր արտիստ

Կենսագրություն խմբագրել

Նատալյա Վդովինան ծնվել է 1969 թվականի հունվարի 12-ին Ուկրաինական ԽՍՀ Ղրիմի մարզի Բելոգորսկ քաղաքում։ Հայրը և մայրը (մայրը ծագումով Տամբովի մարզից է) եղել են շինարարներ են[6]։ Ունի ավագ եղբայր՝ Սերգեյը։

1986 թվականին ավարտել է Սիմֆերոպոլ քաղաքի միջնակարգ հանրակրթական դպրոցը[7]։

1990 թվականին ավարտել է Ռուսաստանի պետական ակադեմիական փոքր թատրոնին կից Մ. Ս. Շչեպկինի անվան բարձրագույն թատերական ուսումնարանը (ինստիտուտ) (դասընթացի ղեկավար՝ Ռիմա Գավրիլովնա Սոլնցևա)[8] և ընդունվել Մոսկվայի Արկադի Ռայկինի անվան «Սատիրիկոն» թատրոնի թատերախումբ[3]։

Անձնական կյանք խմբագրել

Նատալիա Վդովինան ունի երկու երեխա՝ դուստր Մայան (ծնվ՝. 1992) առաջին ամուսնությունից և որդի Ռոմանը (ծնվ. 2007), որի հոր հետ դերասանուհին պաշտոնապես ամուսնացած չի եղել[6][9]։

Արվեստ խմբագրել

Դերեր թատրոնում խմբագրել

Արկադի Ռայկինի անվան «Սատիրիկոն» խմբագրել

«Պյոտր Ֆոմենկոյի արվեստանոց» խմբագրել

  • 2006 - «Ռնգեղջյուր», ըստ Էժեն Իոնեսկոյի համանուն պիեսի (բեմադրող ռեժիսոր՝ Իվան Պոպովսկի, պրեմիերան՝ 17 փետրվարի 2006 թվական) – Դեզի[12]

Մոսսովետի անվան թատրոն խմբագրել

Ե․ Վախթանգովի անվան թատրոն խմբագրել

Ֆիլմագրություն խմբագրել

Տարի Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր
1995 ֆ Ամառային մարդիկ Летние люди Վարվառա Միխայլովնա Բասովա
2002 ս Պուարոյի անհաջողությունը Неудача Пуаро տիկին Ռիչարդ Ֆոլիոտ, կապիտան Ֆոլիոտի կինը, Ուրսուլա Բորնի ավագ քույրը
2003 ֆ Վերադարձ Возвращение Անդրեյի և Իվանի մայրը
2003 ս Մարդիկ և ստվերներ 2։ Օպտիկական խաբկանք Люди и тени 2. Оптический обман Լեյկինա
2003 ս Պուտավոր երկինք Небо в горошек Կլավդիա
2003 ս Տաքսիստ Таксист Ելենա Ստարկովա
2003 ֆ Սպանել երեկոն Убить вечер Աննա
2005 ֆ Պատվեր Заказ Աննա
2005 ս Նոր ռուսական ռոմանս Новый русский романс Ալևտինա
2006 ս Չարի հմայքը Очарование зла Վերա Ալեքսանդրովնա Գուչկովա, ԽՍՀՄ ՆԳԺԿ գործակալ (գործակալական անունը՝ «Լեդի»), սպիտակ արտագաղթի առաջնորդի և Ռուսաստանի ժամանակավոր կառավարության նախկին ծովային նախարար Ալեքսանդր Գուչկովի դուստրը
2006 ֆ Возврат / Z odzysku Կատյա
2006 ս Ваша честь Մարինա Անդրեևնա Սերեգինա, դատավոր
2007 ֆ Мымра Ելենա Վլադիմիրովնա Չիստյակովա / Լենկա Տյուտինա
2007 ֆ Գեղեցիկ Ելենան Прекрасная Елена Նատալյա Միխայլովնա Շամանովա, Յուրի Շամանովի քույրը
2007 ս Օրենքով ուսուցիչը Учитель в законе Լիդիա Անատոլևնա Մարկինա, մաթեմատիկայի ուսուցիչ
2009 ֆ Երկակի կորուստ Двойная пропажа Վիկտորյա
2009 ս Ժուրով Журов Իննա Ալեքսանդրովնա Ուվարովա, ֆիզիոթերապևտ առողջարանում
2009 ս Իսաև Исаев Վերա, կոմս Վիկտոր Վորոնցովի նախկին կինը
2009 ֆ Կակրակի Какраки Ելենա Իվանովնա Պոնոմարյովա
2009 ս Դատարան Суд Մարինա Անդրեևնա Սերյոգինա, դատավոր
2009-2010 ս Կրեմլյան կուրսանտներ Кремлёвские курсанты Սվետլանա Կիրիլովնա Մամինա («Մայրիկ»), մայոր, ռազմական դպրոցի բժիշկ
2010 ֆ Իմ ամուսնու լավագույն ընկերը Лучший друг моего мужа Իննա Վալերևնա Պանովա
2010 ս Օրենքով ուսուցիչ։ Շարունակություն Учитель в законе. Продолжение Լիդիա Անատոլևնա Մարկինա, մաթեմատիկայի ուսուցիչ
2010 ս Ձայներ Голоса Վարվառա Վիկտորովնա Լոբովա
2010 ֆ Մոսկվա, ես սիրում եմ քեզ Москва, я люблю тебя! կին կամրջի վրա
2011 ֆ Луна-луна Թամարա Արխիպովա
2011 ս Ծովահենն ու ծովահենուհին Пират и пиратка Օլգա Կապուստինա
2011 ֆ Ամբողջ կյանքի համար На всю жизнь Նինա Կոնստանտինովնա Վոլնայա
2011 ս Ճենապակե հարսանիք Фарфоровая свадьба Նինա Միխայլովնա Ուտեշինա
2012 ֆ Եղբայրներ Братья Լենա
2012 ս Ծիծեռնակի բույն Ласточкино гнездо Ասյա (Ալեքսանդր Յուրևնա)
2012 ս Мать-и-мачеха Մարիա Նիկոլաևնա Պարամոնովա
2012 ֆ Մարդը, որ փրկեց աշխարհը Человек, который спас мир / The Man Who Saved the World Ռաիսա
2012 ս ԱՊ։ Արտակարգ պատահար ЧС. Чрезвычайная ситуация Մարինա
2012-2013 ս Մի լացիր ինձ համար, Արգենտինա՛ Не плачь по мне, Аргентина! Մարիա Օռլովա
2013 ս Երկու ձմեռ ու երեք ամառ Две зимы и три лета Անֆիսա Մինինա, կոլտնտեսության նախագահ
2013-2015 ս Վերջին Մոհիկյանը Последний из Магикян (եթերաշրջան 2-5) Անաստասիա Պավլովնա Շչերբակովա, Եգորի մայրը, խոհարարական շոուի հեռուստահաղորդավար
2015 ֆ Առանց սահմանների Без границ Սվետա
2015 ս Վերջին մենթը Последний мент Ելիզավետա Տերեխովա, ոստիկանության կապիտան Ալեքսեյ Դիվովի նախկին կինը
2015 ֆ Վերջին գիշերը Последняя ночь Նադյա
2016 ս Սիրային ցանց Любовная сеть Արինա
2016 ս Ծիածանի արտացոլանքը Отражение радуги Պոլինա Վլադիմիրովնա Օրեխովա, ոստիկանության մայոր, հոգեբան
2016 ս Հարազատ մարդիկ Родные люди Ալիսա
2017 ֆ Ինչպես Վիտկա Չեսնոկը Լյոխա Շտիրին տարավ հաշմանդամների տուն Как Витька Чеснок вёз Лёху Штыря в дом инвалидов Վերա
2017 ս Куркуль Լիդիա Տերեխովա
2017 ս Ճենապակու տունը Дом фарфора Ալլա Գրոսման
2017 ֆ NO-ONE Թամարա, ԿԳԲ գեներալ Օլեգ Սերգեևիչի կինը
2018 ս Лапси «Կաչաղակ»
2018 ֆ Ձեր կրկնուսույցը Ваш репетитор Աննա Գերմանովնա
2019 ս Կանաչ ֆուրգոն Зелёный фургон Լյուդմիլա, Վլադիմիր Պատրիկեևի նախկին կինը, Եվգենի Կրասավինի մայրը
2020 ս Ագեև Агеев Նադեժդա Նովիցկայա, ներքին գործերի նախարարության աշխատակազմի հոգեբան
2021 ս Զարթոնք Пробуждение Սվետլանա Ալեքսեևնա Ֆրոլովա
2021 ս Արծաթե գայլ Серебряный волк Մարգարիտա
2022 ֆ Նիկա Ника Ռաիսա Կոնստանտինովնա

Հնչյունավորում խմբագրել

Պարգևներ և մրցանակներ խմբագրել

Պետական պարգևներ խմբագրել

Ռուսաստանի Դաշնության սուբյեկտների պարգևներ խմբագրել

  • 1999 – Մոսկվայի քաղաքապետարանի մրցանակ գրականության և արվեստի բնագավառում (թատերական արվեստի բնագավառում) – «Հիանալի եղջյուրակիրը» ներկայացման մեջ Ստելլայի, «Ռոմեո և Ջուլիետ» ներկայացման մեջ Ջուլիետի, «Երեք գրոշանոց օպերա» ներկայացման մեջ Պոլլի Պիչեմի, «Համլետ» ներկայացման մեջ Օֆելիայի, «Կերպարանափոխություն» ներկայացման մեջ քրոջ դերերի կատարման համար[2]

Հասարակական պարգևներ խմբագրել

  • 1994 – Մոսկվա քաղաքի «Բյուրեղապակյա Տուրանդոտ» բարձրագույն թատերական մրցանակի դափնեկիր «Լավագույն դեբյուտանտ» անվանակարգում (1993-1994 թվականների թատերական սեզոն) – Մոսկվայի Արկադի Ռայկինի անվան ռուսական պետական «Սատիրիկոն» թատրոնի բեմում Ֆեռնան Կրոմելինկի «Հիանալի եղջյուրակիրը (նա, ում սիրում էր)» պիեսի հիման վրա Պյոտր Ֆոմենկոյի բեմադրած ներկայացման մեջ Ստելլայի դերի կատարման համար[4].
  • 2001 – Ռուսաստանի թատերական «Ճայ» մրցանակի դափնեկիր – Մոսկվայի Արկադի Ռայկինի անվան ռուսական պետական «Սատիրիկոն» թատրոնի բեմում Հենրիկ Իբսենի համանուն պիեսի հիման վրա Նինա Չուսովայի բեմադրած «Գեդդա Գաբլեր» ներկայացման մեջ ֆրու Գեդդա Թեսմանի դերի կատարման համար
  • 2006 – «Ճայ» ռուսական թատերական մրցանակի դափնեկիր «Գայթակղիչ կին» անվանակարգում – Մոսկվայի «Պ. Ֆոմենկոյի արվեստանոց» թարոնում Էժեն Իոնեսկոյի համանուն պիեսի հիման վրա Իվան Պոպովսկու բեմադրած «Ռնգեղջյուր» ներկայացման մեջ Դեյզիի դերի կատարման համար[12]
  • 2006 – «Բրիգանտինա» փառատոնի մրցանակ «Կնոջ լավագույն դերակատարում» անվանակարգում «Պատվեր» ֆիլմի համար
  • 2013 – «Մոսկովսկի կոմսոմոլեց» թերթի 2012-2013 թվականների թատերաշրջանի թատերական մրցանակի դափնեկիր «Полумэтры» անվանակարգում «Երկրորդ պլանի կնոջ լավագույն դերակատարում» անվանակարգում – Նատալյա Իվանովնայի դերի համար «Երեք քույրեր» ներկայացման մեջ (Ա.Պ. Չեխովի համանուն պիեսի հիման վրա), որը բեմադրել է Անդրեյ Կոնչալովսկին Մոսսովետի անվան պետական ակադեմիական թատրոնի բեմում[15]
  • 2018 – Օրենբուրգում անցկացված «Արևելք և Արևմուտք։ Դասական և ավանգարդ» XI միջազգային կինոփառատոնի ռուսական «Միայուսված զուգահեռներ» (ռուս.՝ «Сплетённые параллели») մրցույթի «Սարմատյան ոսկե առյուծ» մրցանակ «Լավագույն դերասանուհի» անվանակարգում – ռեժիսոր Անտոն Կոլոմեեցի «Ձեր կրկնուսույցը» գեղարվեստական ֆիլմում Աննա Գերմանովնայի դերի կատարման համար[16]

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 Распоряжение Мэра Москвы Ю. М. Лужкова от 20 августа 1999 года № 901-РМ «О присуждении премии Мэрии Москвы в области литературы и искусства». Արխիվացված 2016-11-04 Wayback Machine АО «Кодекс» // docs.cntd.ru
  3. 3,0 3,1 Вдовина Наталия, актриса театра «Сатирикон». Заслуженная артистка Российской Федерации. Биография, фотографии, роли в театре, новости. Արխիվացված 2020-05-14 Wayback Machine Официальный сайт Российского государственного театра «Сатирикон» имени Аркадия Райкина (Москва) // satirikon.ru
  4. 4,0 4,1 Лауреаты театральной премии «Хрустальная Турандот» (за все годы). Номинация «Лучший дебютант». Արխիվացված 2021-10-05 Wayback Machine Официальный сайт театральной премии города Москвы «Хрустальная Турандот» // 1turandot.ru
  5. 5,0 5,1 «Почётное звание присвоено указом Президента России № 182 от 29 марта 2021 года». Արխիվացված օրիգինալից 2021 թ․ մայիսի 22-ին. Վերցված է 2022 թ․ փետրվարի 24-ին.
  6. 6,0 6,1 Автор и ведущий: Борис Ноткин. ВИДЕО. Наталия Вдовина в телевизионной программе «Приглашает Борис Ноткин» (2013 год). Արխիվացված 2016-03-04 Wayback Machine Официальный сайт телеканала «ТВ Центр» // tvc.ru (29 сентября 2013 года)
  7. Наталия Вдовина. Биография и фильмография. Արխիվացված 2020-06-04 Wayback Machine Официальный сайт телеканала «Россия-1» // russia.tv
  8. Вдовина Наталия Геннадиевна. Окончила Высшее театральное училище (институт) имени М. С. Щепкина в 1990 году.(չաշխատող հղում) Официальный сайт Высшего театрального училища (института) имени М. С. Щепкина // shepkinskoe.ru
  9. «Зірка серіалу «Останній з Магикян» Наталія Вдовина розповіла про свою сім'ю» (ուկրաիներեն). // tvgid.ua. 2014 թ․ ապրիլի 24. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունվարի 31-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 31-ին.
  10. С Днём театра! Видеопоздравление Константина Райкина. Արխիվացված 2020-03-28 Wayback Machine Официальный сайт Российского государственного театра «Сатирикон» имени Аркадия Райкина (Москва) // satirikon.ru (27 марта 2020 года)
  11. Спектакль «Дорогая Елена Сергеевна» по одноимённой пьесе Людмилы Разумовской в постановке Владимира Жукова. Արխիվացված 2020-06-13 Wayback Machine Официальный сайт Российского государственного театра «Сатирикон» имени Аркадия Райкина (Москва) // satirikon.ru
  12. 12,0 12,1 Наталия Вдовина. Заслуженная артистка Российской Федерации. Биография, фотографии, роли в театре, фильмография, награды. Արխիվացված 2020-03-28 Wayback Machine Официальный сайт Московского театра «Мастерская П. Н. Фоменко» // fomenki.ru
  13. Наталия Вдовина. Заслуженная артистка Российской Федерации. Биография, фотографии, роли в театре, награды. Արխիվացված 2020-03-28 Wayback Machine Официальный сайт Государственного академического театра имени Моссовета // mossoveta.ru
  14. Указ Президента Российской Федерации В. Путина № 1145 от 24 сентября 2001 года «О награждении государственными наградами Российской Федерации» (в указе актриса значится под фамилией Чернова). Արխիվացված 2016-03-05 Wayback Machine Официальный сайт Президента Российской Федерации // kremlin.ru.
  15. Марина Райкина (2013 թ․ հուլիսի 25). «Мельпомена по понятиям. — «МК» подводит театральные итоги сезона». Газета «Московский комсомолец» // mk.ru. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հոկտեմբերի 27-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 24-ին.
  16. «XI Международный кинофестиваль «Восток & Запад. Классика и авангард» в Оренбурге. Лауреаты 2018 года» (ռուսերեն). // east-west-festival.ru. 2018 թ․ օգոստոսի 30. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հունիսի 16-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 3-ին.

Արտաքին հղումներ խմբագրել