Մ. Ս. Շչեպկինի անվան բարձրագույն թատերական ուսումնարան

Մ. Ս. Շչեպկինի անվան բարձրագույն թատերական ուսումնարան (ռուս.՝ Высшее театральное училище (институт) имени М. С. Щепкина, Պետական ակադեմիական Փոքր թատրոնին կից Միխայիլ Շչեպկինի անվան բարձրագույն թատերական ուսումնարան), հնագույն բարձրագույն թատերական ուսումնական հաստատություն Ռուսաստանում: Բարձրագույն մասնագիտական կրթության դաշնային պետական կրթական «Պետական ակադեմիական Փոքր թատրոնին կից Մ. Ս. Շչեպկինի անվան բարձրագույն թատերական ուսումնարան» հաստատությունն իրականացնում է կրթական բարձրագույն, հետբուհական և լրացուցիչ մասնագիտական կրթության ուղղություններով ծրագրեր:

Մ. Ս. Շչեպկինի անվան բարձրագույն թատերական ուսումնարան
Moscow, Neglinnaya 6 Sep 2008 03.JPG
Տեսակհամալսարան, դրամատիկական դպրոց և ՌԴ մշակութային ժառանգության օբյեկտ
Հիմնադրված է1809
ՀիմնադրիրԱլեքսանդր I
Անվանված էՄիխայիլ Շչեպկին
ՌեկտորԲորիս Լյուբիմով
ԵրկիրFlag of Russia.svg Ռուսաստան
ՏեղագրությունՄոսկվա
Կայքshepkinskoe.ru(ռուս.)
Mikhail Shchepkin Higher Theatre School Վիքիպահեստում

ՊատմությունԽմբագրել

 
Հուշատախտակ Միխայիլ Շչեպկինի այս թատերական հաստատությունում դասավանդելու մասին

Ուսումնական հաստատությունը հիմնադրվել է 1809 թվականի դեկտեմբերի 28-ին, երբ Ալեքսանդր I-ի հրամանագրով Խնամքի տան թատրոնի դպրոցը վերակազմակերպվում է Մոսկվայի թատերական դպրոցի և ընդգրկվում Ռուսաստանի կայսերական թատրոնների շարքում, ավելի ուշ՝ Մոսկվայի Փոքր թատրոնի կազմում: 1830-1860-ական թվականներին դպրոցը գտնվել է Մյասոեդովների քաղաքային առանձնատանը:

1938 թվականից հաստատությունը կոչվում է ռուս դերասան Միխայիլ Շչեպկինի անունով, ով 1830-1863 թվականներին դասավանդել է դպրոցում: Շչեպկինի անմիջական օժանդակությամբ ուսումնարանը 1863 թվականին իր շենքն է ունեցել Նեգլինոյ փողոցում, որտեղ էլ այժմ գտնվում է:

1943 թվականին ուսումնարանը բուհի կարգավիճակ է ստացել:

 
Շչեպկինի անվան բարձրագույն թատերական ուսումնարանի շենքը Ռուսաստանի փոստային նամականիշի վրա, 2009

ՄասնագիտություններԽմբագրել

  • 070200 «Թատերական արվեստ», պատրաստում են «Կատարողական արվեստի» մագիստրոսներ: Ուսուցման ժամկետը՝ 2 տարի, ուսուցումը՝ առկա:
  • 070201 «Դերասանական արվեստ», ուսուցման ժամկետը՝ 4 տարի, ուսուցումը՝ առկա:

Արտաքին հղումներԽմբագրել