«Ամառային մարդիկ» (ռուս.՝ «Летние люди»), Սերգեյ Ուրսուլյակի գեղարվեստական ֆիլմը[1][2], որը նկարահանվել է 1995 թվականին Մաքսիմ Գորկու «Հովեկներ» պիեսի հիման վրա։ Պրեմիերան կայացել է 1995 թվականի հոկտեմբերի 20-ին Կինոկենտրոնում։

Ամառային մարդիկ
Երկիր Ռուսաստան
Ժանրդրամա
ՀիմքՀովեկները
Թվական1995
Լեզուռուսերեն
ՌեժիսորՍերգեյ Ուրսուլյակ
ՊրոդյուսերՕլեգ Կապանեց
Սցենարի հեղինակՍերգեյ Ուրսուլյակ
ԴերակատարներՍերգեյ Մակովեցկի, Սվետլանա Ռյաբովա, Viktor Gvozditsky? և Սերգեյ Կոլտակով
ՕպերատորՍերգեյ Յուրիզդիցկի
ԵրաժշտությունՄիքայել Թարիվերդիև
Տևողություն89 րոպե

Սյուժե խմբագրել

Ֆիլմում ներկայացվում է մեկ օր ամառանոցային գյուղի կյանքից 20-րդ դարի սկզբին։ Այդտեղ եկել են մտավորականության ներկայացուցիչներ։ Ավարտվում է ամառային օրը, որը հագեցած է թեթև սիրախաղով, ոչինչ չպարտադրող խոսակցություններով, խնջույքներով, կատակային խաղերով։ Երեկոյանում է։ Հերոսներից յուրաքանչյուրը թաքցնում է իր դրաման, որ ևս մի քիչ, ու տեղի կունենա ողբերգություն։ Մանավանդ որ չարացած գյուղացիներն արդեն մտադրվել են հրդեհել իրենց տերերի տները։

Արձագանքներ խմբագրել

«Ինձ թվում է, որ Սերգեյը (Ուրսուլյակ) գտել է անսպասելի քայլ Գորկու այդ պիեսի բացահայտման մեջ։ Սա լուրջ Գորկին չէ, սա Չեխովը չէ սա Միխալկովի «Մեխանիկական դաշնամուրը» չէ։ Այդ քայլը խաղերն են, իրականության ու անիրականության խաղերը»,– Սերգեյ Մակովեցկի։

Դերերում խմբագրել

Դերասան Դեր
Սերգեյ Մակովեցկի Սերգեյ Բասով Սերգեյ Բասով
Սվետլանա Ռյաբովա Կալերիա Կալերիա
Վիկտոր Գվոզդիցկի Յակով Շալիմով Յակով Շալիմով
Սերգեյ Կոլտակով Պյոտր Սուսլով Պյոտր Սուսլով
Մարիա Արոնովա Օլգա Դուդակովա Օլգա Դուդակովա
Իրինա Կուպչենկո Մարյա Լվովնա Մարյա Լվովնա
Նատալյա Վդովինա Վարվառա Բասովա Վարվառա Բասովա
Վլադիմիր Բոլշով Պավել Ռյումին Պավել Ռյումին
Ֆեոդոր Դոբրոնրավով Կիրիլ Դուդակով Կիրիլ Դուդակով
Իգոր Լագուտին Նիկոլայ Զամիսլով Նիկոլայ Զամիսլով
Սերգեյ Գարմաշ «Պուստոբայկա» «Պուստոբայկա»
Նիկոլայ Դոբրինին Կրապիլկին Կրապիլկին

Նկարահանող խումբ խմբագրել

  • Սցենարի հեղինակ՝ Սերգեյ Ուրսուլյակ
  • Ռեժիսոր՝ Սերգեյ Ուրսուլյակ
  • Բեմադրող օպերատոր՝ Սերգեյ Յուրիզդիցկի
  • Բեմադրող նկարիչ՝ Գեորգի Կրոպաչյով
  • Հագուստների նկարիչներ՝ Ալեքսեյ Կամիշով, Ելենա Ստանկեևա
  • Կոմպոզիտոր՝ Միքայել Թարիվերդիև
  • Երգերի կատարող՝ Յուրի Մորֆեսսի
  • Պրոդյուսեր՝ Օլեգ Կապանեց

Մրցանակներ և պարգևներ խմբագրել

  • Մրցանակ լավագույն օպերատորական աշխատանքի համար (Ս. Յուրիզդիցկի) և Կինոքննադատների գիլդիայի մրցանակ «Կինոշոկ-95» կինոփառատոնում (Անապա)
  • «Դասական ստեղծագործության ժամանակակից ընթերցանության և կինեմատոգրաֆիական բարձր մշակույթի համար» մրցանակ «Գրականություն և կինո-96» կինոփառատոնում (Գատչինա)
  • 1995 թվականի Կինոմամուլի մրցանակ տարվա լավագույն դերասաններին (Ս. Մակովեցկի «Պիես ուղևորի համար», «Ամառային մարդիկ», «Գնացքի ժամանումը» ֆիլմերում կատարած դերերի համար, կիսել է Ե. Միրոնովի հետ)։

Ծանոթագրություններ խմբագրել