Վավիկ Վարդանյան

հայ ռեժիսոր, դերասան
Վիքիպեդիայում կան հոդվածներ Վարդանյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Վավիկ (Անուշավան) Տիգրանի Վարդանյան (դեկտեմբերի 28, 1900(1900-12-28) կամ 1900[1], Ղուբա, Բաքվի նահանգ, Ռուսական կայսրություն - նոյեմբերի 7, 1967(1967-11-07) կամ 1967[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ ռեժիսոր, դերասան, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ (1950

Վավիկ Վարդանյան
Ծնվել էդեկտեմբերի 28, 1900(1900-12-28) կամ 1900[1]
ԾննդավայրՂուբա, Բաքվի նահանգ, Ռուսական կայսրություն
Մահացել էնոյեմբերի 7, 1967(1967-11-07) կամ 1967[1]
Մահվան վայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԿրթությունՄոսկվայի հայկական դրամատիկական ստուդիա
Մասնագիտությունդերասան և ռեժիսոր
ԱշխատավայրԱլեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն
Պարգևներ և մրցանակներ
Լենինի շքանշան
և ՀԽՍՀ ժողովրդական արտիստ

Դերասանուհի Ռուզաննա Վարդանյանի եղբայրը։

Կենսագրություն

խմբագրել

Վավիկ Վարդանյանը ծնվել է Ղուբա քաղաքում մտավորականի ընտանիքում։ Գործունեությունն սկսել է սիրողական խմբերից՝ մասնակցելով Կովկասում շրջագայող հայկական թատերախմբերի ներկայացումներին։

1918 թվականին Աստրախանում ղեկավարում է Հայկական գործերի կոմիսարիատի տեղական բաժանմունքին առընթեր բացված դրամատիկական ստուդիան։ Երկու տարի աշխատելով այստեղ՝ նա չորս տարի էլ աշխատում է Հյուսիսային Կովկասի հայկական թատրոններում։

1920 թվականին հիմնադրել և մինչև 1926 թվականը ղեկավարել է Ստավրոպոլի հայկական թատրոնը։

Վարդանյանը ստեղծագործական ռեժիսուրա է ուսումնասիրել Մոսկվայի հայկական դրամատիկական ստուդիայում, որտեղ սովորել է 1924-1925 թվականներին։

Վարդանյանն իր գործունեությունը սկսել է իբրև դերասան, այնուհետև սկսել է ներկայացումներ բեմադրել։ Ստեղծել է բազմաթիվ թատրոն-ստուդիաներ, իսկ 1944 թվականին հիմնադրել է հայկական առաջին թատերական բարձրագույն դպրոցը, եղել է դրա տնօրենը (1946 թվականից` պրոֆեսոր

Վարդանյանը ղեկավարել է Հայկական թատերական ընկերությունը, եղել հանրապետության գերագույն խորհրդի նախագահության նախագահի տեղակալ, հանրապետության մշակույթի նախարարի տեղակալ, հասարակական մի շարք միությունների, խորհուրդների անդամ և այլն։ Պրոպագանդել է Ստանիսլավսկու սիստեմը[2], ռուսական արվեստի լավագույն ավանդույթները։ Գրել է հայ և օտար թատրոնի պատմության մասին երկեր[3]։

1954-1958 թվականներին եղել է Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնի գլխավոր ռեժիսորը[4]։ 1951-1955 թվականներին եղել է Հայաստանի Գերագույն սովետի նախագահության նախագահի, 1953-1954 թվականներին` կուլտուրայի մինիստրի տեղակալ, 1952-1955 թվականներին, 1959-1965 թվականներին` Հայկական թատերական ընկերության վարչության նախագահը, Հայաստանի 2-րդ, 3-րդ և 4-րդ գումարումների Գերագույն խորհրդի պատգամավոր[5]։

Պարգևներ

խմբագրել

Պարգևատրվել է մի շարք շքանշաններով, պետական պարգևներով։ 1950 թվականին արժանացել է ՀԽՍՀ ժողովրդական արտիստի կոչման։

Բեմադրություններ

խմբագրել

Պատկերասրահ

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. «Bibliothèque de l'Église apostolique arménienne - Paris - Վարդանյան , Վավիկ». www.bibliotheque-eglise-armenienne.fr. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 28-ին.
  3. «Կոհա առցանց քարտարան, Վարդանյան, Վավիկ Տիգրանի». haygirk.nla.am. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 28-ին.
  4. Հայ սովետական թատրոնի պատմություն. Երևան: ՀՍՍՀ Գիտությունների Ակադեմիայի Հրատարակչություն. 1967.
  5. «ВАРТАНЯН ВАЛЕНТИН ТИГРАНОВИЧ». kino-teatr.ru. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 28-ին.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 322  
 Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վավիկ Վարդանյան» հոդվածին։