Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կուբա (այլ կիրառումներ)

Ղուբա (ադրբ.՝ Quba, եբր.-թաթ.՝ Qybə), քաղաք ներկայիս Ադրբեջանական Հանրապետությունում, Ղուբայի շրջանի վարչական կենտրոն։ Գուբան գտնվում է Բաքուից 168 կմ հեռավորության վրա, Մեծ Կովկասի հյուսիս-արևելյան լանջերին, ծովի մակարդակից 600 մետր բարձրության վրա։ Բնակչությունը՝ 23 900 մարդ (2012

Քաղաք
Ղուբա
ադրբ.՝ Quba
Ղուբայի կենտրոնական փողոցը
ԵրկիրԱդրբեջան Ադրբեջան
ՇրջանՂուբայի շրջան
Հիմնադրված էXV դար թ.
Տվյալ կարգավիճակում1960 թվականից
ԲԾՄ11±1 մետր
Պաշտոնական լեզուԱդրբեջաներեն
Բնակչություն35 220 մարդ (2013[1])
Կրոնական կազմՇիա իսլամ
Ժամային գոտիUTC+4, ամառը UTC+5
Հեռախոսային կոդ+994 23
Փոստային ինդեքսAZ 4000
Փոստային դասիչAZ 4000
Ավտոմոբիլային կոդ40 AZ
Ղուբա (քաղաք) (Ադրբեջան)##
Ղուբա (քաղաք) (Ադրբեջան)

Պատմություն խմբագրել

Քարլ վոն Փրուներ, որը տեղեկատվություն է տալիս Կովկասյան Ալբանիայի մասին նշում է, որ հին աղբյուրներում, հին քաղաքի Ֆիրուզ Ղուբադ քաղաքի վերցվեց անունը Սասանյան քանոն Կավադ I անունից[2]։ Դերբենտի մոտ գտնվող այս հին քաղաքը, հավանաբար, եղել է ժամանակակից Ղուբայի տարածքում։ 16-րդ դարում Ղուբան մեծ տարածք էր, որը ներառում էր բազմաթիվ գյուղեր[3]։ Մասութ իբն Նամդառ, նշում է Ղավադան գյուղի անունը աղբյուրներում։ Գուցե, այս վայրը հին Կուբայի տարածքն է[4]։ XVIII դարի կեսերին ստեղծվեց Ղուբա խանություն։ Դրա կենտրոնը Խուդաթն էր, իսկ հետո `Գուբա։ Ղուբայի խանությունը ամրացվեց Ֆատալի Խանի (1758-1789 թթ.) օրերում։ 1806 թ.-ին Ղուբայի խանությունը միացվել է Ռուսաստանին։ 1840 թվականին Ղուբան, ընդգրկվել է Դերբենտ նահանգում, իսկ 1860 թվականին, Բաքվի նահանգում։ 1930 թվականին Գուբան դարձավ Ադրբեջանի վարչական շրջաններից մեկը[5]։

Աշխարհագրություն խմբագրել

 
Ղուբայի բնությունը

Ղուբան գտնվում է Մեծ Կովկասի հյուսիս-արևելյան լանջերին։ Հյուսիս-արևելյան մասում կա Գուսարյան դաշտավայր և Սամուր-Դիվիչի դաշտավայր։ Տարածաշրջանում կան Գիզիլկայա (3726 մ), Բաբադաղ (3629 մ), Շախնազար (2874 մ) լեռները։

Կլիմա խմբագրել

Ղուբայի կլիման լեռնային է՝ համեմատաբար մեղմ ամառով և ցրտաշունչ ձմեռով։ Կլիման չափավոր է հարթավայրերում և լեռնային շրջաններում, իսկ լեռներում `ցուրտ։ Ձմեռը ձյունառատ է ու ցրտաշունչ և դեկտեմբեր ամսից ձգվում է մինչև մարտը ներառյալ։ Գարունը զով է։ Ամառը տաք է և տևում է հունիսից մինչև սեպտեմբեր։ Օդի նվազագույն ջերմաստիճանը զրոյից իջնում է մինչև -14 °C, Ամռանը ջերմաստիճանը բարձրանում է մինչև 23 ° C: Տարեկան տեղումները միջին հաշվով կազմում են 500-900 մմ։

Բնակչություն խմբագրել

Բնակչության մեծ մասը ադրբեջանցիներն են։ Ապրում են նաև լեզգիներ, հրեաներ, ռուսներ, քրդեր։ 1885 թ. ուներ 13.412: Ըստ 2013 թ. անցկացված մարդահամարի պաշտոնական արդյունքների՝ քաղաքի բնակչության թիվը կազմում է 35220 մարդ[1]։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 StatisticaL Committee of the Republic of Azerbaijan
  2. Mинopcкий. Иcтopия Шиpвaнa, c.50-51, 58-59, 61-63, 67-68, 75-76,213
  3. Axмeд Зeки. Иcтopичecкaя гeoгpaфия, c.40.
  4. Mинopcкий и Kaэн, c. 117.
  5. П.Г.Бутков Матерiалы для новой исторiи Кавказа, часть первая, Санкт Петербургъ 1869. стр. 514