Վասիլի Կասիյան
Վասիլի Իլյիչի Կասիյան (ուկրաիներեն՝ Василь Ілліч Касіян, հունվարի 1, 1896[1] կամ դեկտեմբերի 20, 1896[2], Q110397516?, Սնյատին, Գալիցիայի և Լոդոմերիայի թագավորություն, Ցիսլեյտանիա, Ավստրո-Հունգարիա - հունիսի 29, 1976 կամ հունիսի 26, 1976[3][2], Կիև, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ), խորհրդային նկարիչ, ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ (1944), ԽՍՀՄ գեղարվեստի ակադեմիայի իսկական անդամ (1947)։
Կենսագրություն
խմբագրելՍովորել է Պրահայի գեղարվեստի ակադեմիայում (1920-1926)։ 1927 թվականից ապրում է ՈւՍՍՀ-ում։ Հեղինակ է փորագրությունների («Գործադուլ», փայտագրություն, 1926, «Վ. Ի. Լենինը և Ուկրաինան», նկարաշար, օֆորտ, 1947), պլակատների, ռուս և ուկրաինացի դասական գրողների երկերի նկարազարդումների։ 1962-1968 թվականներին՝ ՈւՍՍՀ նկարիչների միության վարչության նախագահ։ Տարաս Շևչենկոյի անվան ՈւՍՍՀ պետական մրցանակի (1964) և ՈւՍՍՀ պետական մրցանակի (1971) դափնեկիր։
Ծանոթագրություններ
խմբագրելԱյս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 274)։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վասիլի Կասիյան» հոդվածին։ |