Վաշլովանի ազգային պարկ (վրաց.՝ ვაშლოვანის ეროვნული პარკი), ազգային պարկ Վրաստանի հարավ-արևելքում, Ադրբեջանի հետ սահմանագլխին։ Ստեղծված է անտառատափաստանների պաշտպանության նպատակով («լուսավոր անտառներ»)։

Վաշլովանի ազգային պարկ
վրաց.՝ ვაშლოვანის ეროვნული პარკი
Տեսակազգային պարկ
Երկիր Վրաստան
ՎարչատարածքԴեդոփլիս Ծղարոյի շրջան
Հիմնվել է1935
Մակերես251,14 կմ²
Վաշլովանի ազգային պարկը գտնվում է Վրաստանում
Վաշլովանի ազգային պարկ

Պատմություն խմբագրել

Հիմնադրվում է 1935 թվականին՝ որպես Վաշլովանի որսարգելանոց։ 2003 թվականին ձևավորվել է որպես ազգային գոտի։ Ընդհանուր տարածքը՝ 251,14 կմ²։ 84,8 կմ² տարածք ունեցող որսարգելանոցը պարկի բաղկացուցիչ մասն է։

Կլիմա և ռելիեֆ խմբագրել

Պարկի կլիման չոր է, տարեկան 470 մմ տեղումներով։ Տարեկան միջին ջերմաստիճանը 11,6°[1]։ Պարկի տարածքում է գտնվում ինչպես սաղարթավոր անտառներ, այնպես էլ անտառատափաստան, տափաստան, կիսաանապատ։ Ռելիեֆը բաղկացած հովիտներից (որոնցից մի քանիսը գտնվում են կանյոնում) և ժայռային նստվածքային լեռնազանգվածներից (բեդլենդ)։ Կան կարստե քարանձավներ։

Ֆաունա և ֆլորա խմբագրել

Պարկում աճում են 664 տեսակի բույս, նրանցից 40-ը էնդեմիկ են Կովկասի համար։ Ծառերի շարքում կան պիստակ, գիհի, բալենի, թխկի, տանձենի, թզենի և նռնենի։ Հանդիպում է 80 տեսակի թռչուն։ Կաթնասուններից պարկում հանդիպում են ոզնի, նապաստակ, աղվես, վայրի կատու, գայլ, գորշ արջ, փորսուղ, վարազ, շնագայլ, հավ, բորենի, կզաքիս և վիթ։ 2004 թվականին պարկի հեռավոր մասերում տեսել են ընձառյուծ[2]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Vashlovani Nature Reserve». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հունիսի 12-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 3-ին.
  2. Lone leopard spotted in Georgia

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վաշլովանի ազգային պարկ» հոդվածին։