Վյաչեսլավ Հարությունյան

Վյաչեսլավ Վառնազի Հարությունյան (օգոստոսի 10, 1948(1948-08-10), Ախալքալաք, Սամցխե-Ջավախեթի մարզ, Վրաստան - փետրվարի 27, 2009(2009-02-27)), հայ պետական և ռազմական գործիչ, գեներալ-մայոր (1992)։

Վյաչեսլավ Հարությունյան
 
Կրթություն՝ Կուբանի պետական համալսարան
Մասնագիտություն՝ զինծառայող
Ազգություն հայ
Ծննդյան օր օգոստոսի 10, 1948(1948-08-10)
Ծննդավայր Ախալքալաք, Սամցխե-Ջավախեթի մարզ, Վրաստան
Վախճանի օր փետրվարի 27, 2009(2009-02-27) (60 տարեկանում)
Գերեզման Khovanskoye Cemetery
Թաղված Khovanskoye Cemetery
Քաղաքացիություն Flag of Georgia.svg Վրաստան

ԿենսագրությունԽմբագրել

1973 թվականին ավարտել է Կուբանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը։ Մասնակցել է Աֆղանստանում ռազմական գործողություններին։ 1973 թվականից ծառայել է ՀՀ պետանվտանգության մարմիններում (ՀՀ ՊԱԿ-ի նախագահի տեղակալ, ԱԱ գլխավոր վարչության պետի առաջին տեղակալ)։ 1993-1997 թվականներին եղել է ՀՀ վարչապետի խորհրդական,1997-2002 թվականներին՝ ՀՀ կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչության պետ։ ՀՀ ռազմական և քաղաքական գործիչ, գեներալ-լեյտենանտ Վաղարշակ Հարությունյանի եղբայրն է։

Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։