Վարդան Տողանյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Տողանյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Վարդան Սուրենի Տողանյան (դեկտեմբերի 8, 1967, Երևան, Հայկական ԽՍՀ), Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Արտակարգ և լիազոր դեսպան[1]։
Վարդան Տողանյան | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 8, 1967 (56 տարեկան) |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ |
Կրթություն | Երևանի պետական համալսարան |
Մասնագիտություն | դիվանագետ |
Պարգևներ և մրցանակներ | |
Vardan Toganyan Վիքիպահեստում |
Կենսագրություն
խմբագրելՎարդան Տողանյանը ծնվել է 1967 թվականի դեկտեմբերի 8-ին Երևանում։ 1974-1984 թվականներին սովորել է Երևանի թիվ 114 անգլիական թեքումով դպրոցում։ 1984-1991 թվականներին սովորել է Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետում[2]։ 1986-1988 թվականներին ծառայել է ԽՍՀՄ զինված ուժերում։ 1997 թվականին ԵՊՀ-ում պաշտպանել է թեկնածուական ատենախոսությունն ու արժանացել պատմական գիտությունների թեկնածուի գիտական աստիճանի։ 2001 թվականին Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Սոցիալական և քաղաքական հետազոտությունների ինստիտուտում (Մոսկվա) պաշտպանել է դոկտորական ատենախոսությունն ու արժանացել քաղաքական գիտությունների դոկտորի գիտական աստիճանի։
1995 թվականի հոկտեմբեր - 1996 թվականի ապրիլ ամիսներին փորձաշրջան է անցել Օսակայի համալսարան ում (Ճապոնիա), 2000 թվականի հունիս-օգոստոս ամիսներին՝ Հարվարդի համալսարանում (ԱՄՆ)[3]։
Գործունեություն
խմբագրել- 1991-1992 թթ. – Երևանի թիվ 33 դպրոցում պատմության ուսուցիչ
- 1992-1994 թթ. - Ռուսաստանում Հայաստանի ՄշտականՆերկայացուցչության գլխավոր մասնագետ
- 1994-1995 թթ. - ՌԴ-ում ՀՀ դեսպանության երկրորդ քարտուղար
- 1996-1997 թթ. - ՀՀ ԱԳՆ ԱՊՀ վարչության առաջին քարտուղար
- 1997-1998 թթ. - ՌԴ-ում ՀՀ դեսպանության առաջին քարտուղար
- 1998-2000 թթ. - ՌԴ-ում ՀՀ դեսպանության խորհրդական
- 2001-2016 թթ. - «Եվրասիական մեդիա խումբ» ՓԲԸ-ի տնօրենների խորհրդինախագահ
- 2012-2016 թթ․ հանդիսացել է նաև «ՍՈՅՈՒԶԿՆԻԳԱ», «Թղթի կենտրոնական գիտահետազոտական ինստիտուտ» և «Ռուսական թերթեր» ընկերությունների տնօրենների խորհրդի անկախ անդամ։
- ՀՀ Նախագահի 2017 թ. մարտի 10-ի հրամանագրով նշանակվել է ՌԴ-ում ՀՀ Արտակարգ և լիազոր դեսպան[1]։
Տիրապետում է հայերեն, ռուսերեն, անգելերեն և ճապոներեն լեզուներին։ Տասնյակ գիտական աշխատությունների և մենագրությունների հեղինակ է և երկու հրապարակման համահեղինակ։ Տողանյանն իր առաջին գիրքը՝ «Հայաստանը լրագրողների աչքերով», հրատարակել է 1999 թ․-ին։ Հանդիսանում է նաև «Իշխանության օպտիմալ հոգեբանություն» գրքի համահեղինակ (2008)։ Տողանյանը հանդիսանում է նորանկախ պետությունների, տարածաշրջանային և միջազգային հակամարտությունների խնդիրներին նվիրված ավելի քան 10 գիտական աշխատության և մենագրությունների հեղինակ[3]։
Նախաձեռնություններ
խմբագրելՀանդիսանում է ք․ Մոսկվայում (Սոկոլի շրջ․) անվանի ճարտարապետ Կարո Հալաբյանի արձանի կանգնեցման գաղափարի հեղինակն ու նախաձեռնողը։ Քանդակագործ՝ Գ․ Ֆրանգուլյան (2021 թ․ ապրիլ)։
2017-2020 թթ․ հանդես է եկել Մոսկվայի «Հաղթանակի» թանգարանում անվանի հայազգի հերոսների՝ Հ․ Բաղրամյանի և Հ․ Բաբաջանյանի կիսանդրիների տեղադրման նախաձեռնությամբ։ Նախաձեռնել է նաև Հ․ Բաղրամյանի արձանի կանգնեցման գործընթացը վերջինիս անունը կրող մոսկովյան թիվ 1222 դպրոցի տարածքում։
Նախաձեռնել է ՌԴ Չեչնիայի Հանրապետության Նաուրսկի շրջանում Հայրենական պատերազմի հայազգի զինվորների մասունքների թաղման վայրում հուշարձանի կանգնեցումը (2017 թ․):
Հանդես է եկել Ա․ Բաբաջանյանի անունով անդրօվկիանոսյան լցանավի անվանակոչման նախաձեռնությամբ (2019 թ․):
Երկարատև դադարից հետո նախաձեռնել է ՌԴ-ում ՀՀ դեսպանությանը կից գործող Հայկական մշակութային կենտրոնի վերաբացումը (2018 թ․):
Հանդես է եկել ք․ Մոսկվայում (Կարմանիցկի 2/5 նրբ․ հասցեում) անվանի գեղանկարիչ Մ․ Սարյանի հուշատախտակի տեղադրման նախաձեռնությամբ (2017 թ․):
Սահմանել է ՌԴ-ում ՀՀ դեսպանության կողմից տրվող Լազարյանների անվ․ հուշամեդալը։
2017-2021 թթ․ իրականացրել է ՌԴ-ում ՀՀ դեսպանության պատմամշակութային նշանակության շենքի և հարակից շինությունների (նախկինում՝ Արևելյան լեզուների Լազարյան ճեմարան/ինստիտուտ) հիմնարար և ամբողջական վերանորոգման ու վերակառուցման աշխատանքները։
Ընտանիք
խմբագրելԱմուսնացած է, ունի 4 երեխա[2]։
Մատենագրություն
խմբագրելԱյլ տվյալներ
խմբագրելՏիրապետում է հայերեն, ռուսերեն, անգլերեն և ճապոներեն լեզուներին[3]։
Պարգևներ
խմբագրելՊարգևատրվել է ՀՀ Պաշտպանության նախարարության «Ծովակալ Իսակով» մեդալով (ՀՀ ՊՆ հր․՝ 05-ը հունիսի 2020 թ․)։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Հայաստանի Նախագահի հրամանագիր Վ. Տողանյանին Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան նշանակելու մասին
- ↑ 2,0 2,1 Վ. Տողանյանի կենսագրությունը Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի դեսպանության պաշտոնական կայքում
- ↑ 3,0 3,1 3,2 «Кто есть кто: Вартан Тоганян». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մարտի 13-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 26-ին.
- ↑ Վ. Տողանյան «Հայաստանը լրագրողների աչքերով»/″Армения глазами журналистов″
- ↑ «Իշխանության օպտիմալ հոգեբանություն»/″Оптимальная психология власти″
Արտաքին հղումներ
խմբագրելԱրտաքին մեդիաֆայլեր | |
---|---|
Վ. Տողանյանի հարցազրույցը «Голос российских армян» ծրագրի շրջանակներում |