Ալբերտ Բազեյան
հայ քաղաքական գործիչ
Ալբերտ Մուշեղի Բազեյան (մայիսի 28, 1956, Լանջաղբյուր, Նոր Բայազետի շրջան), հայ քաղաքական գործիչ, Երևանի քաղաքապետ (1999-2001[1])։
Ալբերտ Մուշեղի Բազեյան | ||
![]() | ||
| ||
---|---|---|
1999 - 2001 | ||
Նախորդող | Ռոբերտ Նազարյան | |
Հաջորդող | Սուրեն Ջ. Աբրահամյան | |
Կուսակցություն՝ | Հանրապետություն | |
Կրթություն՝ | Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտ | |
Գիտական աստիճան՝ | Մանկավարժական գիտությունների թեկնածու | |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ և ուսուցիչ | |
Ազգություն | հայ | |
Դավանանք | Հայաստանեայց Առաքելական Եկեղեցի | |
Ծննդյան օր | մայիսի 28, 1956 (64 տարեկան) | |
Ծննդավայր | Լանջաղբյուր, ![]() | |
Քաղաքացիություն | ![]() | |
Պարգևներ |
Ծնվել է 1956 թ., Կամոյի շրջանի (այժմ՝ Գավառ) Լանջաղբյուր գյուղում։
ԿրթությունԽմբագրել
- 1976 թ. ավարտել է Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտը` մարզիչ-մանկավարժ մասնագիտությամբ։
- 1984-1987 թթ. սովորել է Մոսկվայի ֆիզիկական կուլտուրայի կենտրոնական ինստիտուտի ասպիրանտուրայում։ Մանկավարժական գիտությունների թեկնածու։ Պարգևատրվել է 2-րդ աստիճանի Մարտական խաչ շքանշանով (1996 թ.)[2]:
Աշխատանքային գործունեությունըԽմբագրել
- 1976-1977 թթ. ծառայել է խորհրդային բանակում։
- 1978-1979 թթ. աշխատել է «Աշխատանք» կմԸ-ում մարզիչ-մեթոդիստ։
- 1980-1982 թթ. աշխատել է Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտում՝ մարզիչ, դասախոս։
- 1982-1984 թթ. գործուղվել է Մոսկվա՝ որպես ստաժոր-հետազոտող։
- 1988-1993 թթ. Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտում եղել է գիտաշխատող։
- 1993-1994 թթ. ՀՀ ՊՆ-ում եղել է վարչության պետ։
- 1993 և 1995 թթ. ընտրվել, 1997 թ. վերընտրվել է ԵԿՄ վարչության փոխնախագահ։
Քաղաքական գործունեությունըԽմբագրել
- 1996-1999 թթ.՝ ԱԺ պատգամավոր (թիվ 76 ընտրատարածք)։ 1998 թ. փետրվարի 4-ին ընտրվել է ԱԺ նախագահի տեղակալ։ «Երկրապահ» պատգամավորական խմբի ղեկավար։
- 1999 թ.` ԱԺ պատգամավոր («Միասնություն» դաշինքի համամասնական ընտրացուցակով)։ ԱԺ նախագահի տեղակալ։ «Միասնություն» խմբակցության անդամ։
- 1999-2001 թթ.` Երևանի քաղաքապետ։
- 2003 թ. մայիսի 25-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Արդարություն» դաշինքի համամասնական ընտրացուցակով։ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի անդամ։ «Արդարություն» խմբակցության անդամ։ «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի նախագահ։
- 2005 թ. հիմնադրել է «Ազգային վերածնունդ» կուսակցությունը։
- 2007 թ. նախաձեռնել է կուսակցության միավորման գործընթաց «Դաշինք» և Հայաստանի ռամկավար ազատական կուսակցությունների հետ, որը ձախողվել է։
Ամուսնացած է, ունի երեք երեխա։
Նախորդող պաշտոնը հիմնադրվել է |
ՀՀ Ազգային ժողովի «Երկրապահ» պատգամավորական խմբի ղեկավար Ալբերտ Բազեյան հունվար 1998 թ. - մարտ 1998 թ. |
Հաջորդող Սմբատ Այվազյան |
Նախորդող Կարապետ Ռուբինյան |
ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ալբերտ Բազեյան 4 փետրվարի 1998 թ.- 9 օգոստոսի 1999 թ. |
Հաջորդող Յուրի Բախշյան |
Նախորդող Սուրեն Ջհանգիրի Աբրահամյան |
Երևանի քաղաքապետ Ալբերտ Բազեյան 9 օգոստոսի 1999 թ. - 10 հունվարի 2001 թ. |
Հաջորդող Ռոբերտ Նազարյան |
Նախորդող պաշտոնը հիմնադրվել է |
«Հանրապետություն» կուսակցության քաղաքական խորհրդի նախագահ Ալբերտ Բազեյան 2001 - 2005 |
Հաջորդող Արամ Զ. Սարգսյան |
Նախորդող պաշտոնը հիմնադրվել է |
«Ազգային վերածնունդ» կուսակցության նախագահ Ալբերտ Բազեյան 2005 - 2007 |
Հաջորդող Վաղարշակ Հարությունյան |
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ «Երևանի նախկին քաղաքապետները»։ https://www.yerevan.am։ Վերցված է 2017-01-22
- ↑ «National Assembly of the Republic of Armenia | Official Web Site | parliament.am»։ www.parliament.am։ Վերցված է 2017-01-22