Խաղաղօվկիանոսյան նավատորմ

Խաղաղօվկիանոսյան նավատորմ (ռուս.՝ Тихоокеанский флот), բարձրագույն օպերատիվ միավորում, նախկին ԽՍՀՄ ռազմածովային նավատորմի բաղկացուցիչ մասը, այժմ Ռուսաստանի ռազմածովային նավատորմի մաս։ Ապահովում է ծովային սահմանների պահպանությունը Հեռավոր Արևելքում և սկզբից ԽՍՀՄ, այնուհետև դրա իրավահաջորդ Ռուսաստանի պետական շահերի պաշտպանությունը խաղաղ օվկիանոսում։

Խաղաղօվկիանոսյան նավատորմ
Изображение логотипа
Ընդհանուր տեղեկություն
ՏեսակՌուսաստանի ռազմածովային ուժերի նավատորմ
Զորքերի տեսակՌԴ ռազմածովային ուժերի նավատորմ
Երկիր Ռուսաստան
Մտնում էԱրևելյան ռազմական օկրուգ և ՌԴ ռազմածովային ուժերի նավատորմ
Գործառույթծովամարտ և ծովային դեսանտ
ՏեղաբաշխումՎլադիվոստոկ, Բոլշոյ Կամեն, Վիլյուչինսկ և Արևելյան ռազմական օկրուգ
ՇրաբՎլադիվոստոկ, Ռուսաստան
Ստեղծվեց1731
ՃակատամարտերՌուս-ճապոնական պատերազմ, Հայրենական մեծ պատերազմ, Խորհրդա-ճապոնական պատերազմ, Առաջին չեչենական պատերազմ, Երկրորդ չեչենական պատերազմ, Սոմալիի ծովահեններ, Ռուսաստանի ռազմագործողությունը Սիրիայում, Ղրիմի պատերազմ և Ռուս-ուկրաինական պատերազմ
Կարմիր դրոշի շքանշան
ԽՍՀՄ խաղաղօվկիանոսյան նավատորմի նավերը Վլադիվոստոկում

Պատմություն խմբագրել

Խորհրդային իշխանության Հեռավոր Արևելքի ծովային ուժերը կազմավորվել են 1922 թվականին, իսկ 1935 թվականից կոչվել են խաղաղօվկիանոսյան նավատորմ։ Հայրենական մեծ պատերազմի տարիներին նավատորմը գտնվում էր մշտական ռազմական պատրաստության վիճակում։ 1945 թվականին խաղաղօվկիանոսյան նավատորմը մասնակցել է Հյուսիսային Կորեայի ազատագրմանը, Հարավային Սախալինի և Կուրիլյան կղզիների դեսանտային օպերացիաներին։ Այն օվկիանոսային նավատորմ է, որի կազմում կան ժամանակակից ռազմանավեր՝ հրթիռակիրներ և ատոմային սուզանավեր, հրթիռակիր և հակասուզանավային ավիացիա, հրթիռա-հրետանային առափնյա զորքեր, ռազմածովային հետևակ։ 1965 թվականին խաղաղօվկիանոսյան նավատորմը պարգևատրվել է Կարմիր դրոշի շքանշանով։ Հրամանատարն էր ծովակալ Վ. Պ. Մասլովը (1974 թվականից)։ Խաղաղօվկիանոսյան նավատորմում են ծառայել նավատորմի գերծովակալ Վ. Սուրաբեկովը (Սախալինյան ռազմական նավատորմիկի շտաբի պետ), նավատորմի ռազմաօդային ուժերի ինժեներա-ավիացիոն ծառայության հրամանատարի օգնական (1936 - 1946), գեներալ-մայոր Հ. Յարամիշնը, I կարգի կապիտան Խ. Մամյանը և բազմաթիվ հայ ծովայիններ։



Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։  
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Խաղաղօվկիանոսյան նավատորմ» հոդվածին։