Վահե Զիրոյան
Վահե Զիրոյան (դեկտեմբերի 3, 1990, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ դերասան։
![]() | |
---|---|
![]() | |
Ծնվել է | դեկտեմբերի 3, 1990 (32 տարեկան) |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Կրթություն | Հայբուսակ |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | դերասան |
ԿենսագրությունԽմբագրել
Ծնվել է 1990 թվականի դեկտեմբերի 3-ին Երևանում, Զիրոյանների ընտանիքում։ 1997 թվականից հաճախել է Սամվել Գևորգյանի անվան թիվ 189 միջնակարգ դպրոցը։ Մեկ տարի անց՝ 1998 թ.-ին ընդունվել, 2004 թ.-ին ավարտել է Ավետ Տերտերյանի անվան երաժշտական դպրոցի դհոլ, դաշնամուր բաժինները։ 2007 թվականին միջնակարգ ուսուցման ավարտից հետո միանգամից աշխատանքի է անցնել որպես խոհարար։ Մեկ տարի անց՝ 2008 թվականին ընդունվել է Երևանի «Հայբուսակ» համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետը։ Այնուհետև 2009 թվականին խաղացել է ՈՒՀԱ-ում (Ուրախների և հնարամիտների ակումբ), որում հաջողություններ գրանցելուց հետո համագործակցել է «32 ատամ» ակումբի հետ[1]։ Հենց այստեղից էլ սկսվեց երիտասարդ արվեստագետի կինոկարիերան։ 2012 թվականին ընդունվել է Երևանի Պետական կամերային թատրոն որպես դերասան[2]։ Նույն թվականին նկարահանվել է «Ես եմ» գեղարվեստական ֆիլմում։ 2014 թվականին նկարահանվել է Արա Երնջակյանի «Ժաննա» գեղարվեստական ֆիլմում։ 2015 թվականին նկարահանվել է «Որոգայթ» գեղարվեստական ֆիլմում, նույն թվականին նկարահանվել է նաև «Ուրիշի հոգին» հեռուստասերիալում։ Նկարահանվել է նաև տարբեր երաժշտական տեսահոլովակներում, որոնցից է Գարիկ Պապոյանի «Inside my head» երգի տեսահոլովակը[1][2]։ Չնայած նրան, որ արվեստագետի հակումը դեպի երաժշտություն սկիզբ է առել դեռևս մանկուց, այն իր ուրույն դրսևորումն ունեցավ 2014 թվականին, երբ 23-ամյա Վահեն իր մասնակցությունն ունեցավ «Հայաստանի ձայնը» երաժշտական նախագծում, ուր ակնհայտ ձայնային տվյալները նրան հասցրին մինչև նոկաուտ փուլ[3][4]։ Արվեստից բացի դերասանի կյանքի անբաժան մասն է կազմում սպորտը. նախընտրում է ֆուտբոլ, բասկետբոլ, բոքս, սումո,լող։
Ստեղծագործական ուղիԽմբագրել
ԹատրոնԽմբագրել
Վահե Զիրոյանը 2012 թվականից մինչ օրս աշխատում է Երևանի պետական կամերային թատրոնում, որտեղ նրա մասնակցությամբ բեմադրվել են մի շարք ներկայացումներ, որոնցից են. «Կառավարական համերգ», «Ալբանիա+», «Սիրո խոստովանություն Երևանին» և այլն։
Դերասանական կարիերաԽմբագրել
- 2012 – «Ես եմ» գեղարվեստական ֆիլմ
- 2014 – «Ժաննա» գեղարվեստական ֆիլմ
- 2015 – «Որոգայթ» գեղարվեստական ֆիլմ
- 2015 – 2017 «Քարե Դարդ» սիթքոմ
- 2015 – «Ուրիշի հոգին» հեռուստասերիալ
- 2017 – «Քավարան» հեռուստասերիալ
- 2017 – «Եթե գտնեմ քեզ» հեռուստասերիալ
- 2017 – «Հետհաշվարկ» հեռուստասերիալ
- 2018 – «Կարմիր Բլուր» հեռուստասերիալ
- 2019-2021 – «Երկուսով» հեռուստասերիալ
- 2020 – «Why Women's Women's» սիթքոմ
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 Baghdasaryan Aram։ «AV Production - Վահե Զիրոյան»։ avproduction.am։ Վերցված է 2016-02-01
- ↑ 2,0 2,1 User Super։ «Վահե Զիրոյան»։ www.erkat.am։ Արխիվացված է օրիգինալից 2016-09-19-ին։ Վերցված է 2016-02-01
- ↑ ««Հայաստանի ձայնը-3». Վերոնիկա Գրիգորյանի եւ Վահե Զիրոյանի ելույթը ստիպեց ամոթ զգալ Արմեն Մարտիրոսյանին եւ «լացացրեց» Սոնային | NEWS.am Style - Ամենը՝ նորաձեւության եւ ոճի մասին»։ style.news.am։ Վերցված է 2016-02-01
- ↑ «Մասնակիցներ»։ webcache.googleusercontent.com։ Արխիվացված է օրիգինալից 2015-03-16-ին։ Վերցված է 2016-02-01