Հայաստանի ձայնը 3, երաժշտական մրցույթ է, որը հեռարձակվել է Արմենիա հեռուստաընկերության եթերում։ Հայաստանի Ձայնը մրցույթի երրորդ եթերաշրջանը հեռարձակվել է 2014 թվականի հոկտեմբերից մինչև 2014 թվականի դեկտեմբերի 29-ը։ Մրցույթը բաղկացած էր 4 փուլից՝ կույր լսումներ, մենամարտ, նոկ-աուտ, գալահամերգներ։ Մրցույթը վարում էին Արսեն Գրիգորյանը, Նազենի Հովհաննիսյանը։ Կարմիր սենյակում և օրագրերում աշխատում էր Արսեն Գրիգորյանը։

Հայաստանի ձայնը 3
Ժանրհեռուստաշոու
Ձևաչափինտերակտիվ
ՍտեղծողԺոն դե Մոլ և
Ռոել Վան Վելսեն
ՌեժիսորՀրաչ Քեշիշյան
ԺյուրիՍոնա,
Հայկո,
Եվա Ռիվաս,
Արմեն Մարտիրոսյան
Լեզու(ներ)հայերեն
Ստեղծում
Վայր(եր)Երևան
Տևողություն44-104 րոպե
Հեռարձակում
ԱլիքԱրմենիա TV
Սկզբնական եթեր2014 հոկտեմբերի2014 դեկտեմբերի 29
Տարեգրություն
ՆախորդՀայաստանի ձայնը 2
ՀաջորդՀայաստանի ձայնը 4
Պաշտոնական կայք

Մարզիչներ խմբագրել

Ծնվել է 1973 թ. հուլիսի 15-ին, Երևանում։ Երգչուհու սոլո կարիերան սկսվել է 1991 թ.-ին։ Նույն թվականին մասնակցել է «Առավոտյան աստղ» մրցույթին՝ հասնելով եզրափակիչ փուլ և ձայնագրել է իր առաջին "SONA" ալբոմը, որը հրատարակվել է Իսպանիայում։ Այնուհետև թողարկել է 2 տեսահոլովակ՝ "Back to the Ancient World" և "Stay with Me"։ Այդ ընթացքում համագործակցել է պրոդյուսեր Ի. Պրիգոժինի հետ։