Ուրիշի հոգին

հեռուստասերիալ
Ուրիշի հոգին
Изображение логотипа
Ժանրմելոդրամա և միստիկա
ՍտեղծողԽուլիո Խիմենես
Երկիր Հայաստան
Լեզուհայերեն
Ռեժիսոր
Գլխավոր ռեժիսորներ Արմեն Միրզոյան
Հայկ Վարդանյան
Երկրորդ ռեժիսորներ
Էրիկ Ղուկասյան
Մերի Առաքելյան
Ռեժիսորի օգնականներ
Արմինե Ավագյան
Հերմինե Բադալյան
Գլխավոր
դերերում
Աննա Հարությունյան
Աշոտ Տեր-Մաթևոսյան
Սոֆյա Պողոսյան
Նարեկ Մակարյան
Ելենա Բորիսենկո
Պրոդյուսեր
Գլխավոր պրոդյուսեր Հունան Սողոյան
Գծային պրոդյուսեր
Լիլիթ Կետիկյան
Սցենարիստ
Պատմության հեղինակ
Խուլիո Խիմենես
Ադապտացիա
Լաուրա Սոսա
Էդուարդո Մակյաս
Հայկական ադապտացում
Անի Հայկազյան
Գոհար Մեժլումյան
ՕպերատորՎարդան Ուռումյան
Գուրգեն Ջանիբեկյան
Նելսոն Սարգսյան
ԵրաժշտությունՄարկո Ֆլորես
ԽմբագիրԹեհմինա Գոմցյան
Եթերաշրջանների քանակ1
Սերիաների քանակ162
Էկրաններին էօգոստոսի 31, 2015-ից ապրիլի 22, 2016
ՀեռուստաալիքՇանթ հեռուստաընկերություն
ԸնկերությունՇանթ հեռուստաընկերություն
ԴիստրիբյուտորShant Digital TV
ՆախորդՍիրո գերին
ՀաջորդԹաքնված սեր
ԿապակցվածՄարմնի փոխում (1992)
Արտաքին մարմնում (1997)
Մարմնի ցանկություն (2005)
Ուրիշի մարմնում (2014)
Կարգավիճակավարտված
Պաշտոնական կայքէջ

Համաշխարհային տարբերակ խմբագրել

Ուրիշի հոգին հեռուստասերիալ։ Նկարահանվում է Շանթ հեռուստաընկերությամբ։ Հեռուստասերիալը նկարահանվում է ԼատինոԱմերիկյան Տելեմունդո հեռուստաընկերության Ուրիշի Մարմնում (իսպ.՝ En Otra Piel) նովելի հիման վրա։ Սերիալի ցուցադրումը սկսվել է 2015 թվականի սեպտեմբեր ամսին։ Լատինական տարբերակը ադապտացվել է 2005 թվականի Խուլիո Խիմենեսի հեղինակած՝ Մարմնի Ցանկությունը (իսպ.՝ El Cuerpo del Deseo) կամ Երկրորդ Շանս նովելի հիման վրա։ Իսպանալեզու տարբերակի նախնական անվանումը եղել է՝ Մոլորված Հոգիները (իսպ.՝ Almas Perdidas), սակայն եթեր հեռարձակվելուց անվանումը փոխվել է դառնալով՝ Ուրիշի մարմնում (իսպ.՝ En Otra Piel)։ Հայաստանում հեռուստասերիալը անվանվել է՝ Ուրիշի Հոգին (իսպ.՝ Otra Alma)

Սյուժե խմբագրել

Սա երկու միանգամայն տարբեր տարիքի, սոցիալական դիրքի և մշակութային մակարդակի կանանց մասին մի պատմություն է։ Թեև նրանք միմյանց չեն ճանաչում, սակայն միևնույն գերբնական և ողբերգական ճակատագրին կարժանանան, որը կմիացնի նրանց մահից հետո։ Նրանք գտնվում են տարբեր իրավիճակներում և վայրերում, որոնց մահվան մեջ մի ընդհանուր բան կա. անցյալում թողած սեր և սպանված լինելու վիշտը։

Այս պատմությունը լի է առեղծվածներով, սիրով և վրեժով, որը շարունակվում է անգամ մահից հետո, որտեղ 2 կանանց հոգիները միանալու են առեղծվածային թալիսմանով և միևնույն մարմինն են կրելու։ Նրանք կփորձեն հասնել արդարության և իրենց սպանողներին ստիպել պատասխան տալ իրենց արածի համար։

Դերասանական կազմ խմբագրել

Գլխավոր կազմ խմբագրել

Դերակատար Կերպար
Աննա Գևորգյան
Աննա Հարությունյան
Աստղիկ Գասպարյան / Մարիա Բավեյան
Աշոտ Տեր-Մաթևոսյան Արսեն Կարապետյան
Սոֆյա Պողոսյան Եվա Բավեյան /Մանուշյան/
Նարեկ Մակարյան Վահագն Ղանդիլյան
Ելենա Բորիսենկո Մարիա Բավեյան /Մանուշյան/
Օվսաննա Մինասյան
Աննա Դովլաթյան
Արինա Բավեյան
Սեդա Շահնազարյան Էմիլի Բավեյան
Տաթևեր Խանջյան Լաուրա Մանուշյան
Կոնան Օ'Բրայեն[1]

Երկրորդական կազմ խմբագրել

Դերասանը Կերպարը Նկարագրություն
Լևոն Ղազարյան Կառլոս Յազինչյան
Մովսես Երեմյան Գոռ Բարսեղյան Արինայի ընկերը, Խորենի օգնականը
Հայկ Հովհաննիսյան Գագիկ Բարսեղյան
Տիգրան Մնացականյան Խորեն / Մուշեղ Բավեյան Խորենը Մուշեղի եղբայրն է, Արինայի և Էմիլիի հորեղբայրը
Անի Միքայելյան Աիդա Բավեյան ընտանիքի սպասուհին
Սյուզան Պապյան Արաքսյա Բարսեղյան Բավեյան ընտանիքի սպասուհին, Գոռի և Գագիկի մայրը, Աբգարի նախկին կինը
Հայկ Թորոսյան Աբգար Բարսեղյան Արաքսյայի նախկին ամուսինը, Գոռի և Գագիկի հայրը
Սաթենիկ Հազարյան Ալլա Մարության հաղորդավար, Մարիայի մտերիմ ընկերուհին
Ասյա Հովսեփյան Վիկա մատուցողուհի, ապրում է վարձով տիկին Ջուլիկի տանը
Լուսինե Պետրոսյան Մարիշ Վիկայի մտերիմ ընկերուհին
Անահիտ Քոչարյան Տիկին Ջուլիկ
Վիլեն Սարգսյան Ալիկ բարմեն, սիրահարված էր Մարիշին
Արաքսյա Կետիկյան Գաբի Գուգոյի նախկին այժմ Գագիկի ընկերուհին, Բավեյան ընտանիքի սպասուհի
Վահե Զիրոյան Էդուարդ Ղանդիլյան Վահագի եղբայրը
Մարգարիտա Հունանյան Իրինա Ալլայի դուստրը
Լուսիա Աբրահամյան Ինգա մատուցողուհի
Շողեր Թովմասյան Լոլա ԱՄՆ-ից եկած աղջիկ
Լուիզա Կարապետյան Սյուզի Բավեյան ընտանիքի սպասուհին, սիրահարված է Գագիկին
Աշոտ Հակոբյան Պաշ /Պավլիկ/
Էդգար Սարգսյան Գուգո Գաբիի ընկերը,Գագիկի թշնամին

Արտաքին հղումներ խմբագրել

«Ուրիշի հոգին» հեռուստասերիալի էջը Արմֆիլմ.օրգ կայքում «Ուրիշի հոգին» հեռուստասերիալը Շանթ թիվիի էջում

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Քոնան Օ'Բրայենը' Շանթի "Ուրիշի հոգին" սերիալում (տեսանյութ) [Conan O'Brien on Shant's "Another Man's Soul" (Video)]». AraratNews. 2015 թ․ հոկտեմբերի 16. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունվարի 15-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 16-ին.