Քարե Դարդ

հեռուստասերիալ

«Քարե Դարդ», հայկական սիթքոմ։ Պրեմիերան տեղի է ունեցել 2015 թվականի դեկտեմբերի 8-ին և ավարտվել է 2017 թվականի հունիսի 16-ին։ Նկարահանման աշխատանքներին աջակցել է «ATV» հեռուստաընկերությունը։

Picto infobox cinema.png
Քարե Դարդ
Ժանրսիթքոմ
ՍտեղծողA-TV
ԵրկիրFlag of Armenia.svg Հայաստան
Լեզուհայերեն
ՌեժիսորՎարդան Հակոբյան
Գլխավոր
դերերում
Վաչե Թովմասյան
Անատի Սաքանյան
Աննա Մանուչարյան
Ռուդոլֆ Ղևոնդյան
Ռաֆայել Երանոսյան
ՊրոդյուսերՎաչե Թովմասյան
ՍցենարիստՎան Գրիգորյան
Գրիգ Գևորգյան
Եթերաշրջանների քանակ4
Սերիաների քանակ96
Էկրաններին է2015 թվականի դեկտեմբերի 8-ից 2017 թվականի հունիսի 16
ՀեռուստաալիքA-TV
Պատկերի ձևաչափ1080i
Ձայնի ձևաչափստերեո
Կարգավիճակավարտված
Պաշտոնական կայքէջ

ՍյուժեԽմբագրել

Սյուժեի հիմքում ընկած է մեր ժամանակների պարտքեր ունեցող երիտասարդ, որը ժամանակի մեքենայի միջոցով տեղափոխվում է քարե դար, որտեղ նա սկսում է իր գործունեությունը[1]։ Սկզբում նրան ցանկանում են վառել, սակայն նա ասում է որ իրեն ուղղարչկել է կրակի աստվածը և որ ինքը կարող է ցեղ կրակ բերել։ Քանի որ նրան Գոգոն էր գտել նա ապրում է Գոգոյի և Նինիյի տանը։ Մոսոն սիրահարվում և սկսում է ընկերություն անել Սիսիի հետ, որը ցեղապետի աղջիկն է։

Հյուր դերերԽմբագրել

Դերակատար Երբ և մինչև որքան է խաղացել
Գարիկ Պապոյան 2-րդ եթերաշրջան սերիա 5
Սերգեյ Դանիելյան 1-ին եթերաշրջան սերիա 3,17

3-րդ եթերաշրջան սերիա 9

Վան Գրիգորյան 2-րդ եթերաշրջան սերիա 16
Բոնի 2-րդ եթերաշրջան սերիա 9
Հրաչ Մուրադյան 3-րդ եթերաշրջան սերիա 10

ԴերերումԽմբագրել

Դերակատար Կերպար Եթերաշրան Նկարագարություն
Վաչե Թովմասյան Մոսո 1-4 Պարտքատեր, ով ժամանակի մեքենայով գնում է «Քարե դար», սիրում է Սիսիին
Արմուշ Խաչատրյան Գոգո 1-2 «Քարե դար»–ի բնակիչ, Նինիի ամուսինը, 3-րդ եթերաշրջանում փախնում է Նինիից խոտի մոլորակ
Ռաֆայել Երանոսյան Բաբալ 1-4 Նինիի ամուսինը՝ 3-րդ եթերաշրջանում, «Քարե դար»–ի շաման՝1-ից 2-րդ եթերաշրջանում
Ռուդոլֆ Ղեվոնդյան Հովսեփ 1-4 Նինիի և Սիսիի Հայրը, «Քարե դար»–ի ցեղապետ
Աննա Մանուչարյան
Նինի 1-4 Գոգոյի կինը՝ 1-ին եթերաշրջանում, Բաբալի կինը՝ 3-րդ եթերաշրջանում
Անատի Սաքանյան Սիսի 1-4 Նինիի քույրը,սիրում է Մոսոյին
Լևոն Վարպետյան Կոկո 1-2 Փոքր հասակում` Կոկո
Արման Հովհաննիսյան Դիդի 1 Լոլոյի ընկերը` 1 եթերաշրջանում
Դիանա Մուրադյան Լոլո 1-2 Փոքր հասակում` Լոլո
Հակոբ Հակոբյան Մամուկ 1,3 Կրակի պաշտպան, 50-րդ սերիայից Գելենջիկում ասֆալտի գործ է անում
Ալինա Մարտիրոսյան Վիվի 2,4 Հովսեփի կինը, Նինիի, Սիսիի և Հիհիի մայրը
Արամե Գևորգյան Հիհի 2-4 Հովսեփի և Վիվիի տղան, Նինիի և Սիսիի եղբայրը
Վահե Զիրոյան Հայկո 1-4 Մոսոյի գիտնական ընկերը, 4-րդ եթերաշրջանից Լոլոյի ընկերը
Էմիլ Գալստյան Սոսո 2-4 Գոգոյի եղբայրը
Մհեր Մխիթարյան Կոկո 3-4 Նինիի և Գոգոյի տղան
Զառա Սահակյան Զազա 3,4 Բաբալի քույրը, կախարդ, սիրում է Մոսոյին, 4-րդ եթերաշրջանում ուղարկվում է Հայկոյի սարքով ուրիշ հարթություն
Արամ Ավետիսյան Յագո 3 Սիսիի ընկերը՝ 3-րդ եթերաշրջանում
Ձյունիկ Վարդանյան Լոլո 3-4 Նինիի և Գոգոյի աղջիկը, Հայկոյի ընկերուհին

ՍաունդթրեքԽմբագրել

Սիթքոմի սաունդթրեքը կատարում է Սիլվա Հակոբյանը[2]։

ՀակասություններԽմբագրել

  • Սիթքոմի հերոսը ժամանակի մեքենայով տեղափոխվում է հին քարի դար (200 հազար տարի առաջ, ՄԹԱ 201444 թ.), որտեղ նկատում է դինոզավրերի։ Իրականում, քարե դարում դինոզավրերն արդեն իսկ վերացած են եղել 65 միլիոն տարի առաջ աստերոիդի (աստղակերպի) Երկրի վրա բախվելու պատճառով։
  • 75-րդ սերիայում Մոսոն ասում է, որ Հայկոն բուսակեր է, սակայն 37-րդ սերիայում Հայկոն ուտում է ցեղապետի խոցի մսի խորովածի կտոր։

ԾանոթագրություններԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել