Վիքիպեդիա:Ստորագրություն

(Վերահղված է ՎՊ:ՍՏից)
↱

Խնդրում ենք ստորագրել ձեր հաղորդագրությունները քննարկման էջերում։

Ինչպե՞ս ստորագրել խմբագրել

 
Ստոագրությունը տեղադրելու համար, սեղմեք կարմիրով ընդգծած կոճակը։
 
Ինչպես մուտքագրել չորս ալիքանշան

Հաղորդագրության վերջում ավելացրեք ~~~~ (չորս թիլդա կամ ալիքանշան)։ Հիշելուց հետո, այս ալիքանշանների փոխարեն հայտնվում են ձեր ստորագրությունը և խմբագրման ժամանակը։

Ինչո՞ւ ստորագրել խմբագրել

Սա կտա ձեր հաղորդագրությանը անձնականություն, որը կօգնի նաև այլ մասնակիցներին նույնացնել ձեզ, որպես ձեր կողմից կատարված ներդրումների հեղինակ, այդ հաղորդագրությունը թողած մասնակցի հետ։

Որտե՞ղ ստորագրել խմբագրել

Միայն քննարկման էջերում կամ խորհրդարանում թողած ձեր հաղորդագրությունների վերջում։ Վիքիպեդիայի հոդվածները երբեք չեն ստորագրվում։

Կանոնակարգ խմբագրել

2014 թվականի օգոստոսի 5-ին ամփոփվեց Վիքիպեդիա:Հարցումներ/Ստորագրելու կանոններ հարցումը ըստ որի ընդունվեցին հետևյալ որոշումները.

  1. արգելվում է նկարներ օգտագործել մասնակցի ստորագրությունում,
  2. արգելվում է մասնակցի ստորագրությունում մասնակցի էջից դուրս հղման օգտագործումը,
  3. արգելվում է մասնակցի ստորագրությունում մասնակցային և իրական անունից բացի այլ անունների կիրառումը,
  4. արգելվում է մասնակցի ստորագրությունում կաղապարի օգտագործումը,
  5. թույլ է տրվում մասնակցի ստորագրությունում տարբեր գույների օգտագործումը,
  6. թույլ է տրվում մասնակցի ստանդարտ ստորագրության փոփոխումը,
  7. ցանկալի է մասնակցի ստորագրությունում քննարկման էջին ակնհայտ հղում լինի։