Վիքիպեդիա:Հարցումներ/Ստորագրելու կանոններ

Tatul-ը հարց է բարձրացրել ստորագրությունները մաքրել նկարներից։ Օրինակ է բերել անգլերեն և ռուսերեն վիքիպեդիաները։ Քանի որ սահմանափակող օրենք չկա, այդ վիքիպեդիաները մասնակցի ստորագրության մեջ սահմանափակումներ են մտցրել հարցումների արդյունքում, ընդանուր որոշման հասնելով։ Առաջարկում եմ ստորագրության հարցը տրոհել մի քանի կետերի և քննարկել առանձին-առանձին։--Bekoքննարկում 16։58, 20 Ապրիլի 2013 (UTC)

Պատկերներ չտեղադրելու պատճառաբանություններ՝

  1. ստորագր․ պատկերների առկայությունը հանգեցնում է սերվերի վրա ծանրաբեռնվածությանը, ինչը իր հերթին բերում է ընդհանուր դանդաղեցմանը
  2. էջերի ընթերցումը և սկանավորումը դառնում է ավելի դժվար
  3. էջից նյութի կրկնօրինակումը դառնում է շատ դժվար
  4. պատկերները շեղում են ուշադրությունը գրառումներ կատարելիս
  5. մասշտաբեցման ժամանակ պատկերները չեն մեծանում տեքստի հետ համատեղ
  6. բեռնված պատկերը առաջացնում է հավելյալ դժվարություն ֆայլի գլոբալ օգագործման ժամանակ
  7. ձեր ստորագրությունում նկարի օգտագործման դեպքում, եթե բեռնվի այդ ֆայլի նոր տեսակը, ինչը կարող է լինել նաև վանդալություն (օր․ եթե այդ նկարի փոխարեն բեռնվի պատկեր կամասուտրայից), այդ դեպքում բոլոր այն տեղերում, որտեղ օգտագործվել է ձեր ստորագրությունը կերևա այդ պատկերը

Ստորագրությունում նկարների օգտագործման արգելում

Ստանդարտից տարբեր գույների օգտագործման արգելում

Թավատառ, շեղատառ և չափով տարբերվող տառատեսակների օգտագործման արգելում

Ստորագրության մեջ մասնակցի էջից դուրս հղումների արգելում

Ստորագրությունում մասնակցային և իրական անունից բացի այլ անունների կիրառման արգելում

Ստանդարտ ստորագրության փոխելու արգելում

Ստորագրությունում կաղապարի օգտագործման արգելում

Ստորագրությունում մսանակցի քննարկման էջին ակնհայտ հղման պահանջ

Հատուկ կարծիք