Պյոտր Վոյկով
Պյոտր Լազարևիչ Վոյկով (ռուս.՝ Пётр Ла́заревич Во́йков; ուկրաիներեն՝ Петро Лазарович Войков, կուսակցական ծածկանունը՝ Պետրուս, Ինտելիգենտ, [Пётрусь, Интеллигент], օգոստոսի 13, 1888, Կերչ, Տավրիկյան նահանգ, Ռուսական կայսրություն - հունիսի 7, 1927, Վարշավա, Լեհաստանի Երկրորդ Հանրապետություն), ուկրաինացի բոլշևիկ հեղափոխական, խորհրդային դիվանագետ։
Պյոտր Վոյկով | |
---|---|
![]() | |
Ծնվել է | օգոստոսի 13, 1888 |
Ծննդավայր | Կերչ, Տավրիկյան նահանգ, Ռուսական կայսրություն |
Մահացել է | հունիսի 7, 1927 (38 տարեկան) |
Մահվան վայր | Վարշավա, Լեհաստանի Երկրորդ Հանրապետություն |
Գերեզման | Կրեմլի պատի պանթեոն |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Կրթություն | Ժնևի համալսարան |
Մասնագիտություն | դիվանագետ |
Զբաղեցրած պաշտոններ | դեսպան |
Կուսակցություն | ԽՄԿԿ, Մենշևիզմ և Ռուսական սոցիալ-դեմոկրատական կուսակցություն (բոլշևիկների) |
![]() |
1903—1917 թվականներին եղել է մենշևիկ։ Հեղափոխական գործունեության համար հեռացվել է գիմնազիայից, ապա Պետերբուրգի լեռնային ինստիտուտից։
1907 թվականին տարագրվել է Շվեյցարիա։ Վերադառնալով Ռուսաստան՝ 1917 թվականի օգոստոսին ընդունվել է ՌՍԴԲ(բ) կ շարքերը։ 1918 թվականին եղել է Ուրալյան սովետի մատակարարման կոմիսար, 1919 թվականին՝ Ցենտրոսոյուզի վարչության նախագահի տեղակալ, 1920 թվականից միաժամանակ՝ արտաքին առևտրի ժողկոմատի կոլեգիայի անդամ, 1921 թվականից՝ «Սևերոլես» պետական տրեստի նախագահի տեղակալ, 1924 թվականի հոկտեմբերին՝ ԽՍՀՄ լիազոր ներկայացուցիչը Լեհաստանում։ Սպանել են ռուս սպիտակ-գվարդիականները՝ Վարշավայում։ Թաղված է Մոսկվայում, Կարմիր հրապարակում։
Հայտնի է որպես Ռուսաստանի նախկին կայսր Նիկոլայ II-ին և նրա ընտանիքի անդամներին մահապատժի ենթարկելու որոշում իրականոցնողներից մեկը։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 11, էջ 495)։ ![]() |