Սվետոզար Բորոևիչ ֆոն Բոյնա
Սվետոզար Բորոևիչ ֆոն Բոյնա (գերմ.՝ Svetozar Boroević von Bojna, դեկտեմբերի 13, 1856[1][2], Mečenčani - մայիսի 23, 1920, Կլագենֆուրտ, Ավստրիա[3]), Առաջին համաշխարհային պատերազմի հրամանատար, Ավստրո-Հունգարիայի գեներալ-ֆելդմարշալ։
Սվետոզար Բորոևիչ ֆոն Բոյնա | |
---|---|
![]() | |
Ծնվել է | դեկտեմբերի 13, 1856[1][2] |
Ծննդավայր | Mečenčani |
Մահացել է | մայիսի 23, 1920 (63 տարեկան) |
Մահվան վայր | Կլագենֆուրտ, Ավստրիա[3] |
Գերեզման | Վիենայի կենտրոնական գերեզմանատուն |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | ռազմական գործիչ և համալսարանի դասախոս |
Աշխատավայր | Թերեզային ռազմական ակադեմիա |
Պարգևներ և մրցանակներ | |
![]() |
Կենսագրություն
խմբագրելՍվետոզար Բորոևիչը ծնվել է Ումետիչ գյուղում, մի բնակավայրում, որը կրել է Վոյնա Կրաինա (Պատերազմական սահման) բարձր անունը։ Ապագա ֆելդմարշալի հայրը եղել է գրանիչար (սերբերի ու խորվաթների ռազմական սահմանի հիմնական բնակչությանը տրվող անվանում) օբեր-լեյտենանտ Ադամ Բորոևիչը, մայրը ծնունդով եղել է Կովարբաշիչից։ Սվետոզարի ծնողները պատկանել են ուղղափառ խորվաթների սակավաթիվ ու քիչ հայտնի ճյուղին[4][5][6][7][8][9]։ Սվետոզարը սովորել է Լիբենաուի կադետային հետևակային դպրոցում։ 1875 թվականի մայիսի 1-ին դարձել է լեյտենանտ։ Ծառայել է Գրացի հունգարական հետևակային 52-րդ գնդում։ 1878 թվականին մասնակցել է Բոսնիայի և Հերցեգովինայի օկուպացման ծրագրին։ Աչքի է ընկել Սարաևոյի գրավման ժամանակ։ Մարտական ծառայությունների համար պարգևատրվել է խաչով։ 1880 թվականին դարձել է օբեր-լեյտենանտ և ավարտել է Վիեննայի ռազմական ակադեմիան։ Գլխավոր շտաբի անդամ է եղել։ 1883 թվականին ծառայել է հետևակային 63-րդ բրիգադում։ 1887-1891 թվականներին դասավանդել է Թերեզիանայի ռազմական ակադեմիայում։ 1892 թվականին ստացել է մայորի կոչում։ 18-րդ, 19-րդ և 27-րդ հետևակային դիվիզիաների շտաբի պետ է եղել։
1899 թվականին ամուսնացել է գնդապետ Ֆրիդրիխ ֆոն Ռոսների դստեր` Լեոնտինայի հետ։ Նրանք ունեցել են որդի` Ֆրիդրիխ (Ֆրից) անունով, ով այդպես է անվանակոչվել ի պատիվ մորական պապի։ 1904 թվականից Սվետոզար Բորոևիչը եղել է Խորվաթական թագավորական դոմոբրանության 12-րդ գնդի հրամանատարը։ 1912 թվականից ստանձնել է բանակային 6-րդ կորպուսի հրամանատարությունը։ Հետագայում դարձել է հետևակի գեներալ։
Առաջին համաշխարհային պատերազմ
խմբագրելՈրպես կորպուսի ղեկավար Սվետոզար Բորոևիչ ֆոն Բոյնան պատերազմի մեջ է մտել Մորից Աուֆենբերգի 4-րդ բանակի կազմում։ Կորպուսի ղեկավար է եղել Գալիցիական ճակատամարտում։ 1914 թվականի սեպտեմբերին գեներալ Ռուդոլֆ Բրուդերմանին փոխարինել է 3-րդ բանակի ղեկավարի պաշտոնում, որը ջախջախվել էր Գալիցիական ճակատամարտում։ Հոկտեմբերին Ռադկո-Դմիտրիևի ռուսական բանակին ստիպել է նահանջել` վերացնելով Պերեմիշլի պաշարումը։ Շուտով, սակայն, ռուսական նոր հարվածի հետևանքով ստիպված է եղել նահանջել։
1914 թվականի աշնանը և 1915 թվականի ձմռանը պաշտպանել է Կարպատների միջանցքը ռուսական 8-րդ բանակից (հրամանատար` գեներալ Ալեքսեյ Բրուսիլով)։ Բրուսիլովին հաջողվել է գրավել Դուկելի և Լուպկովսկի լենանցքները, բայց առաջ շարժվել չի հաջողվել։ 1915 թվականի գարնանը` Գորլիցկու ճեղքումից հետո, մասնակցել է ընդհանուր հարձակմանը` գրավելով Պերեմիշլը։
1915 թվականի հունիսին, երբ Իտալիան պատերազմի մեջ մտավ կենտրոնական տերությունների դեմ, Սվետոզար Բորոևիչ ֆոն Բոյնան տեղափոխվել է իտալական ճակատ։ Նա նշանակվել է 5-րդ բանակի հրամանատար։ Հետ է մղել իրենց գերազանցող իտալական ուժերի հարձակումները։ 1917 թվականից բանակի Բորոևիչ խմբի հրամանատարն է եղել, որը բաղկացած էր Իզոնցոյի 1-ին, 2-րդ բանակներից։ 1918 թվականի փետրվարի 1-ին դարձել է ֆելդմարշալ։ Էրցհերցոգ Եվգենիին փոխարինել է իտալական ճակատի զորքերի հրամանատարի պաշտոնում։
Ավստրո-Հունգարիայի փլուզումից հետո ցանկացել է ստանալ Սերբիայի, Խորվաթիայի և Սլովենիայի թագավորության քաղաքացիություն, ուր մտել էին խորվաթական զորքերը, բայց թագավորության կառավարությունը իրավունք չտվեց նրան այնտեղ հաստատվել։
Սվետոզար Բոյնան մահացել է 1920 թվականին Կլագենֆուրտ քաղաքում ինսուլտից։ Թաղված է Վիեննայի կենտրոնական գերեզմանատանը։
1916 թվականին Բորոևիչին շնորհվել է Զագրեբ քաղաքի պատվավոր քաղաքացու կոչում[10]։
Ֆելդմարշալ Բորոևիչի աշխատությունները
խմբագրել- Durch Bosnien: illustrirter Führer auf der k. k. Bosna-Bahn und der bosnisch-hercegovinischen Staatsbahn Doboj-Siminhan, Verl. d. k. k. Bosna-Bahn, Beč, 1887., (2. izd. 1890.)
- O vojni proti Italiji od feldmaršala Boroevića, Ljubljana, 1923.
- O ratu protiv Italije: sa 3 priloga, Delniška tiskarna d. d., Ljubljana, 1923.
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Hrvatski biografski leksikon (хорв.) — 1983.
- ↑ 2,0 2,1 Brozović D., Ladan T. Hrvatska enciklopedija (хорв.) — LZMK, 1999. — 9272 p.
- ↑ 3,0 3,1 3,2 Deutsche Nationalbibliothek Record #118796631 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ [1] Արխիվացված 2012-04-26 Wayback Machine Milan Pojić, Vojskovođa Svetozar Boroević 1856—1920, Hrvatski državni arhiv, Zagreb, 2006
«…Odredbe Narodnog vijeća o željeznicama za koje sam saznao tijekom noći u najkraćem će vremenu vojsku učiniti bespomoćnom zbog nedostatka hrane i posljedice će biti katastrofalne za južnoslavenska područja jer će horde nedisciplinirane vojske i Talijana, koji se ne mogu u ovom trenutku zaustaviti, nahrupiti preko Kranjske i Hrvatske i zato Vas molim ne kao general, ne kao posljednji sin zemlje već kao domoljub koji svoju domovinu voli isto tako kao i svaki drugi Hrvat i apeliram na domoljublje NV da se ukinu ove odredbe koje bio pretvorile vojsku u horde koje bi uništile posljednje tekovine. Neka željeznički promet bude slobodan…» (телеграмма Бороевича Народному совету СХС, 1. ноября 1918. г.)
«„Dragi Slavko! … Zahvaljujem Vam na pokušajima rehabilitacije. Budući da ne poznajem prilike u Hrvatskoj, prepuštam Vam sve odluke. Bilo bi mi žao ako bi mi se pred zemljacima u Hrvatskoj tek na traženje Srbije osigurala zadovoljština. Postoji li mogućnosti da se cijeli zapisnik, naravno preveden, preda Obzoru na objavljivanje s mojim komentarom o mom svjetonazoru kao Hrvata i utjecaju u prilog Južnih Slavena tijekom rata?… Srdačno, Vaš stari Boroević, feldmaršal.“ » (писмо Бороевича Славку Кватернику, 1919. г.) - ↑ Morselli, Mario (2001). Caporetto, 1917: victory or defeat?. Routledge. էջ 41. ISBN 0714650730, 9780714650739.
{{cite book}}
: Check|isbn=
value: invalid character (օգնություն) - ↑ Palmer, Alan (2000). Victory 1918. Grove Press. էջ 185. ISBN 0802137873, 9780802137876.
{{cite book}}
: Check|isbn=
value: invalid character (օգնություն) - ↑ Tucker, Spencer (1996). The European powers in the First World War:. Taylor & Francis. էջ 762. ISBN 0815303998, 9780815303992.
{{cite book}}
: Check|isbn=
value: invalid character (օգնություն) - ↑ Burg, David F. Burg (2004). Almanac of World War I. University Press of Kentucky. էջ 67. ISBN 0813190878, 9780813190877.
{{cite book}}
: Check|isbn=
value: invalid character (օգնություն) - ↑ Neiberg, Michael S. (2004). Warfare & society in Europe: 1898 to the presentI. Routledge. էջ 47. ISBN 0415327180, 9780415327183.
{{cite book}}
: Check|isbn=
value: invalid character (օգնություն) - ↑ «1850. - 1918. (Austro Ugarska monarhija)». Официальный сайт Загреба (խորվաթերեն). Zagreb.hr. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 24-ին. Վերցված է 2011 թ․ հուլիսի 19-ին.
Արտաքին հղումներ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սվետոզար Բորոևիչ ֆոն Բոյնա» հոդվածին։ |