Ալեքսեյ Բրուսիլով
Ալեկսեյ Բրուսիլով (ռուս.՝ Алексей Алексеевич Брусилов, օգոստոսի 3, 1853, Թիֆլիս, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[4] - մարտի 17, 1926[1][2][3], Մոսկվա, ԽՍՀՄ[2]), ռուս և խորհրդային զորահրամանատար և ռազմական գործիչ, ընդհանուր հեծելազորի գեներալ (1912 թվականի դեկտեմբերի 6-ից), գեներալ-ադյուտանտ (1915 թվականի ապրիլի 10-ից), Կարմիր բանակի հեծելազորի գլխավոր տեսուչ (1923)։
Ալեկսեյ Բրուսիլով | |
---|---|
Алексей Алексеевич Брусилов | |
![]() | |
օգոստոսի 3, 1853 - մարտի 17, 1926[1][2][3] (72 տարեկան) | |
Ծննդավայր | Թիֆլիս |
Մահվան վայր | Մոսկվա |
Գերեզման | Նովոդևիչի վանք |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Զորատեսակ | Ռուսական կայսերական բանակ և Բանվորա-գյուղացիական Կարմիր բանակ |
Ծառայության տարիներ | 1872—1924 |
Կոչում | Հեծելազորի հրամանատար, գեներալ-ադյուտանտ |
Հրամանատարն էր | 8th Army? |
Մարտեր/ պատերազմներ | 1877-78 ռուս-թուրքական պատերազմ, Առաջին համաշխարհային պատերազմ, |
Կրթություն | Պաժերի կորպուս (հուլիսի 29 (օգոստոսի 10), 1872) |
Պարգևներ | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |
Ստորագրություն | ![]() |
Կենսագրություն Խմբագրել
Ծնվել է Թիֆլիսում ռուս գեներալ Ալեքսեյ Նիկոլաևիչ Բրուսիլովի (1787-1859) ընտանիքում։ Մայրը՝ Մարիա-Լուիզա Անտոնովնան, լեհուհի էր։ 1867 թվականի հունիսի 27 (հուլիսի 9)-ին նա ընդունվում է կորպուսի շարքեր։ Դրանից հետո 1872 թվականի հուլիսի 17-ին ազատ է արձակել 16-րդ դրագունական Տվերական գունդը։ 1873-1878 թվականներին եղել է գնդի ադյուտանտ։ 1877-78 թվականների ռուս-թուրքական պատերազմի մասնակից՝ Կովկասյան ճակատում։ Նա աչքի ընկավ Թուրքիայից Արդահանի և Կարսի գրավումների ժամանակ, որի համար ստացավ Սուրբ Ստանիսլավի 3-րդ և 2-րդ աստիճանի մեդալ նաև Սուրբ Աննայի 3-րդ աստիճանի մեդալ։ 1879-1881 թվականներին եղել է էսկադրիլայի հրամանատար, գնդի պետ վերապատրաստման թիմում։
Զինվորական կոչումներ Խմբագրել
- Լեյտենանտ - ապրիլի 2, 1874 թվական
- Կրտսեր կապիտան- Հոկտեմբեր 29, 1877 թվական
- Կապիտան- դեկտեմբեր 15, 1881 թվական
- Փոխգնդապետ - Փետրվարի 9, 1890 թ.
- Գնդապետ - Օգոստոս 30, 1892 թ.
- Գեներալ-մայոր - մայիսի 6. 1900 թ.
- Գեներալ-լեյտենանտ -դեկտեմբերի 6, 1906 թ.
- Հեծելազորի գեներալ -դեկտեմբերի 6, 1912 թ.
Շքախմբային կոչում Խմբագրել
- Գեներալ-ադյուտանտ- ապրիլի 10, 1915 թ.
Մրցանակներ Խմբագրել
- Սուրբ Ստանիսլավի 3-րդ և 2-րդ աստիճանի մեդալ
- Սուրբ Աննայի 3-րդ աստիճանի մեդալ
- Սուրբ Աննայի 2-րդ աստիճանի մեդալ
- Սուրբ Վլադիմիրի 4-րդ աստիճանի մեդալ
- Սուրբ Վլադիմիրի 3-րդ աստիճանի մեդալ
- Սուրբ Ստանիսլավի 1-ին աստիճանի մեդալ
Պատկերասրահ Խմբագրել
Ծանոթագրություններ Խմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Брусилов Алексей Алексеевич // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ 3,0 3,1 3,2 Gran Enciclopèdia Catalana (կատ.) — Grup Enciclopèdia, 1968.
- ↑ 4,0 4,1 Deutsche Nationalbibliothek Record #118844997 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
Արտաքին հղումներ Խմբագրել
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 579)։ |