Ռիչարդ Ուիլյամ Ֆարնսուորթ (անգլ.՝ Richard William Farnsworth սեպտեմբերի 1, 1920(1920-09-01)[1], Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ - հոկտեմբերի 6, 2000(2000-10-06)[1], Lincoln, Լինկոլն շրջան, Նյու Մեքսիկո, ԱՄՆ), ամերիկացի դերասան և կասկադյոր, որը սկսել է նկարահանվել 1937 թվականից, սակայն ծերության տարիներին առավել մեծ ճանաչման է հասել «Կողոպտիչ» (1982) և «Հասարակ պատմություն» (1999) ֆիլմերի շնորհիվ, որոնց գլխավոր դերերի համար առաջադրվել է «Օսկար» մրցանակի։

Ռիչարդ Ֆարնսուորթ
անգլ.՝ Richard Farnsworth
Ծնվել էսեպտեմբերի 1, 1920(1920-09-01)[1]
ԾննդավայրԼոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ
Մահացել էհոկտեմբերի 6, 2000(2000-10-06)[1] (80 տարեկան)
Մահվան վայրLincoln, Լինկոլն շրջան, Նյու Մեքսիկո, ԱՄՆ
ՔաղաքացիությունFlag of the United States.svg ԱՄՆ
Մասնագիտությունհեռուստատեսային դերասան, կինոդերասան և կասկադյոր

ԿենսագրությունԽմբագրել

Ֆարնսուորթը ծնվել է Կալիֆոռնիա նահանգի Լոս Անջելես քաղաքում։ Նրա հայրը եղել է ինժեներ, իսկ մայրը՝ տնային տնտեսուհի[2]։ Հայրը մահացել է, երբ Ռիչարդը 7 տարեկան էր: Նա մոր, երկու քույրերի և հորաքրոջ հետ ապրել է Լոս Անջելեսի կենտրոնում։

Կինոյում կարիերան սկսվել է այն բանից հետո, երբ նրան առաջարկել են կասկադյորի աշխատանք՝ օրական 7 դոլար աշխատավարձով՝ գումարած ճաշ։ 1963 թվականից նկարահանվել է ֆիլմերում, որտեղ, խաղալով հեծյալի դերում, կատարել է տարբեր հնարքներ։ Սակայն մինչև 1963 թվականը նրա անունը չի նշվել ոչ մի տիտրում։ Բառերով առաջին դերը կատարվել է 1976 թվականին «Դքսուհին և կեղտոտ աղվեսը» ֆիլմում[3], որի տիտրերում նա նշվել է որպես Դիկ Ֆարնսուորթ։ Դերասանի մասնակցությամբ ֆիլմերի մեծ մասը, անշուշտ, եղել է վեստերներ։ Նա նաև խաղացել է հեռուստասերիալներում։ 1978 թվականին «Մոտենում է հեծյալը» ֆիլմում կատարած երկրորդ պլանի լավագույն դերի համար առաջին անգամ առաջադրվել է «Օսկար» մրցանակի։ Սակայն իրական հայտնիությունը նա ստացել է «Կողոպտիչ» կանադական արտադրության ֆիլմից հետո, որտեղ խաղացել է հայտնի ավազակ Բիլ Մայների դերը, որի համար ստացել է «Genie Award»: Թերևս առավել հայտնի է Դեյվիդ Լինչի «Հասարակ պատմություն» իր մանակցությամբ ֆիլմով, որը հիմնված է իրական դեպքերի վրա։ 73-ամյա Էլվին Սթրեյթի դերը կատարելու համար նա արժանացել է ևս մեկ «Օսկար» մրցանակի անվանակարգի, այս անգամ՝ տղամարդու գլխավոր դերի համար: Ֆարնսուորթը նաև երեք անգամ առաջադրվել է «Ոսկե գլոբուս» մրցանակի: Հոլիվուդյան փառքի ծառուղում կա իր՝ Ֆարնսուորթի աստղը։

Անձնական կյանքԽմբագրել

1947 թվականին նա ամուսնացել է Մարգարեթ Հիլի (1919-1985) հետ, որի հետ ապրել է 38 ամուսնական տարի[4]։ Նա դարձել է իր երկու երեխաների՝ Դայմոնդի և Միսիի մայրը։ Կնոջ մահից հետո տեղափոխվել է Լինքոլնում գտնվող իր 60 ակր տարածքով ագարակը (240,000 մ²): Իր կյանքի վերջում Ֆարնսուորթը նշանվել է նավամատուցողուհի Ջուլի վան Վալինի հետ, որը նրանից փոքր էր 35 տարի: 1999 թվականին նրա մոտ ախտորոշվել է ոսկրի քաղցկեղի վերջին փուլ։ Չդիմանալով հիվանդության տառապանքներին՝ նա իր ագարակում կրակել է իր վրա[5]։ Նա թաղվել է Լոս Անջելեսի Ֆորեստ Լաուն գերեզմանատանը, իր կնոջ՝ Մարգարեթի կողքին։

ՖիլմագրությունԽմբագրել

  • Օր մրցարշավում (1937) (տիտրերում նշված չէ)
  • Մարկո Պոլոյի արկածները (1938) (տիտրերում նշված չէ)
  • Գանգա Դին (1939) (տիտրերում նշված չէ)
  • Քամուց քշվածները (1939) (տիտրերում նշված չէ)
  • Սա բանակ է (1943) (տիտրերում նշված չէ)
  • Կարմիր գետ (1948) (տիտրերում նշված չէ)
  • Վայրենին (1953) (տիտրերում նշված չէ)
  • Տասը պատվիրանները (1956) (տիտրերում նշված չէ)
  • Թիթեղյա աստղը (1957) (տիտրերում նշված չէ)
  • Սպարտակ (1960) (տիտրերում նշված չէ)
  • The Jolly Genie (1963)
  • Duel at Diablo (1966) (տիտրերում նշված չէ)
  • Տեխասը գետի ետևում (1966) (նշված է որպես Դիկ Ֆարնսուորթ)
  • Ծագող լուսին (1968) (տիտրերում նշված չէ)
  • Monte Walsh (1970) (Դիկ Ֆարնսուորթ)
  • Կովբոյները (1972) (Դիկ Ֆարնսուորթ)
  • Ռեյդ Ուլզանի (1972)
  • Դատավոր Ռոյ Բինի կյանքն ու ժամանակները (1972) (Դիկ Ֆարնսուորթ)
  • Թիթեռնիկ (1973) (տիտրերում նշված չէ)
  • Փայլող թամբ (1974) (տիտրերում նշված չէ)
  • Դքսուհին և կեղտոտ աղվեսը (1976) (Դիկ Ֆարնսուորթ)
  • Օրենքից դուրս Ջոսի Ուեյլս (1976) (տիտրերում նշված չէ)
  • Մոտենում է հեծյալը (1978)
  • Թոմ Հորն (1980)
  • Վերակենդանացում (1980)
  • Լեգենդ միայնակ ռենջերի մասին (1981)
  • Իրարանցում (1981)
  • Կողոպտիչ (1982)
  • Անկախության օր (1983)
  • Բնածինը (1984)
  • Լեռնային բյուրեղ (1984)
  • Sylvester (1985)
  • Գիշերում (1985)
  • Էնը կանաչ կտուրներից (1985) (TV)
  • Երկու Ջեյք (1990)
  • Միզերի (1990)
  • Հավանա (1990)
  • Ողջույն դժողքի ճանապարհից (1991), Sam
  • The Boys of Twilight (1992) (TV)
  • Փախուստ (1994)
  • Լեսի (1994)
  • Հասարակ պատմություն (1999)

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France идентификатор BNF (фр.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. An L.M Montgomery Resource Page։ «Richard Farnsworth»։ Tickledorange.com։ Արխիվացված է օրիգինալից 2004-08-25-ին։ Վերցված է 2010-04-17 
  3. О фильме «Простая история»
  4. Ричард Фарнсуорт NNDB։
  5. Silverman Stephen M. (July 16, 1998)։ «Richard Farnsworth: Suicide»։ People։ Արխիվացված օրիգինալից 2012-04-23-ին։ Վերցված է հունիսի 15, 2009 

Արտաքին հղումներԽմբագրել