Բացել գլխավոր ցանկը

Հերբերտ Լոմ (անգլ.՝ Herbert Lom, ծննդյան անունը՝ Հերբերտ Կարել Անջելո Կուխաչեվիչ զե Շլյուդեպրախերու (չեխ.՝ Herbert Karel Angelo Kuchačevič ze Schluderpacheru[1]), սեպտեմբերի 11, 1917 թվական Պրահա - սեպտեմբերի 27, 2012 թվական, Լոնդոն), ծագումով չեխ բրիտանացի դերասան։ Աշխատել է կինոյում ավելի քան 60 տարի, սկզբում խաղացել է չարագործների դերեր, ապա՝ «ազատ մասնագիտության» տեր մարդկանց։ Առավել հայտնի է Բլեյք Էդվարդսի «Վարդագույն հովազ» ֆիլմի մասերում խաղացած Շարլ Դրեյֆուսի, Դեյվիդ Կրոնենբերգի «Մեռյալ գոտի» ֆիլմում դոկտոր Վեյզեկի և «Պառավին սպանողները» ֆիլմում ավազակ Լուիս Հարվիի դերերով։

Հերբերտ Լոմ
անգլ.՝ Herbert Lom
Ծնվել է1917 սեպտեմբերի 11
Ծննդավայր
Flag of the Habsburg Monarchy.svg
Պրահա
Մահացել էսեպտեմբերի 27, 2012(2012-09-27) (տարիքը 95)
Մահվան վայրՄեծ Բրիտանիա Լոնդոն
ՔաղաքացիությունFlag of the United Kingdom.svg Միացյալ Թագավորություն
Flag of the Czech Republic.svg Չեխիա
Այլ անուն(ներ)Հերբերտ Կարել Անջելո Կուխաչեվիչ զե Շլյուդեպրախերու
Մասնագիտությունդերասան
Ակտիվ շրջան1937–2004
Երեխա(ներ)3
Պարգևներ և մրցանակներՉեխական արվեստի ընկերներ

ԿենսագրությունԽմբագրել

Հերբերտ Լոմը ծնվել է 1917 թվականին սեպտեմբերի 11-ին Պրահայում Օլգայի (օրիորդական ազգանունը՝ Գոթլիբ) և Չարլզի ընտանիքում[2]: Հայրը եղել է սնանկացած կոմս[3]: Հերբերտի առաջին ֆիլմը «Žena pod křížem» («Խաչով կինը») էր, որից հետո նա սկսում է խաղալ երկրորդական դերեր չեխական ֆիլմերում։

1939 թվականին տեղափոխվում է Անգլիա, նկարահանվում 1940-ականների բազմաթիվ բրիտանական ֆիլմերում՝ խաղալով հիմնական բացասական կերպարներ, որոնց թվում նաև որոշ կատակերգականներ։ Մարմնավորել է Նապոլեոնին սև-սպիտակ «Երիտասարդ պարոն Փիթը» ֆիլմում, մի քանի տարի անց խաղացել է նույն դերը Քինգ Վիդորի «Պատերազմ և խաղաղություն» գունավոր ֆիլմում։ Մտադիր է եղել տեղափոխվել ԱՄՆ, բայց քաղաքական նկատառումներով նրան հրաժարվում են տրամադրել վիզա։ Լոմի հազվադեպ գլխավոր դերերից են երկվորյակների դերը «Երկակի ալիբի» ֆիլմում, թագավոր Սիամը «Թագավորն ու ես» ֆիլմում և հանցագործներից մեկը «Պառավին սպանողները» ֆիլմում։

1953 թվականին, Կանադայով շրջանցելով ճանապարհը, Լոմը վերջապես հասնում է Ամերիկա։ 1960-ականներին դերասանը խաղում է բազմատեսարան դերեր այնպիսի ֆիլմերում, ինչպիսիք են «Սպարտակ», «Էլ Սիդ», «Խորհրդավոր կղզին» և այլն։ Խաղացել է գլխավոր դերեր բազմաթիվ սակավաբյուջե սարսափ ֆիլմերում, որոնց թվում էին Hammer Film Productions կինոընկերության «Օպերայի ուրվականը» և գերմանական արտադրության մի քանի այլ նշանակալի ֆիլմեր՝ «Սատանայի կնիքը», «Կոմս Դրակուլա»:

Հերբերտի ամենահայտնի կերպարը դարձավ բազմաչարչար տեսուչ Շարլ Դրեյֆուսի դերը Բլեյք Էդվարդսի 7 ֆիլմերում՝ «Կրակոց մթության մեջ» (1964), «Վարդագույն հովազի վերադարձը» (1975), «Վարդագույն հովազը կրկին հարվածում է» (1976), «Վարդագույն հովազի վրեժը» (1978), «Վարդագույն հովազի հետքը» (1982), «Վարդագույն հովազի անեծքը» (1983), «Վարդագույն հովազի որդին» (1993)։ Բացի այս, նա խաղացել է Ագաթա Քրիստիի հայտնի «Տասը փոքրիկ սևամորթներ» վեպի 2 էկրանավորումներում՝ դոկտոր Արմսթրոնգին 1975 թվականի տարբերակում և գեներալ ՄակԱրթուրին 1989 թվականի տարբերակում։

ՖիլմագրությունԽմբագրել

Տարի Ֆիլմի անվանում Բնօրինակ անվանում Հերոս
2004 Միսս Մարփլ Ագաթա Քրիստի Agatha Christie’s Marple: The Murder at the Vicarage նշված չէ
1993 Վարդագույն հովազի որդին Son of the Pink Panther կոմիսար Շարլ Դրեյֆուս
1991 Կարմիր մահվան դիմակը The Masque of the Red Death Լյուդվիգ
1991 Հայրիկը պիտի նիհարի The Pope Must Diet Վիտորիո Կորելլի
1991 Աղանդ La Setta Մեյբուս Քելլի
1989 Մահվան գետ River of Death գնդապետ Ռիկարդո Դիաս
1989 Տասը փոքրիկ սևամորթներ Ten Little Indians գեներալ Բրանկո Ռոմենսկի
1988 Վայ, Ապոկալիպսիս Whoops Apocalypse գեներալ Մոսկերա
1988 Կմախքե ափ Skeleton Coast Էլայա
1988 Բյուրեղյա աչք The Crystal Eye նշված չէ
1987 Դրագոնարդ դարավանդի տիրակալը Master of Dragonard Hill Գաստոն Լե Ֆարժ
1987 Դրագոնարդ Dragonard Գաստոն Լե Ֆարժ
1987 Սենսացիա (ՀՍ) Scoop միստր Բոլդուին
1987 Ցնդել Going Bananas Մակինթոշի ոստիկանության ղեկավար
1985 Սողոմոն թագավորի հանքերը King Solomon’s Mines գնդապետ Բոկներ
1984 Ժանյակ (ՀՍ) Lace պարոն Շարդեն
1984 Մեմեդ, իմ ճուռակ Memed My Hawk Ալի Սաֆա բեյ
1983 Մեռյալ գոտի The Dead Zone դոկտոր Սեմ Վեյզեկ
1983 Վարդագույն հովազի անեծքը Curse of the Pink Panther ավագ տեսուչ Շարլ Դրեյֆուս
1982 Վարդագույն հովազի հետքը Trail of the Pink Panther ավագ տեսուչ Շարլ Դրեյֆուս
1981 Պյոտրը և Պավելը(ՀՍ) Peter and Paul Վարնավա
1980 Մարդը Բոգարտի դեմքով The Man with Bogart’s Face պարոն Զեբր
1980 Դասարանախաղ Hopscotch Ясков
1979 Լեդին անհետանում է The Lady Vanishes դոկտոր Հարթզ
1978 Վարդագույն հովազի վրեժը Revenge Of The Pink Panther ավագ տեսուչ Շարլ Դրեյֆուս
1977 Չարլստոն Charleston տեսուչ Ուոթկինս
1976 Վարդագույն հովազը կրկին հարվածում է The Pink Panther Strikes Again Շարլ Դրեյֆուս
1975 Վարդագույն հովազի վերադարձը The Return of the Pink Panther ավագ տեսուչ Շարլ Դրեյֆուս
1975 Տասը փոքրիկ սևամորթներ And Then There Were None դոկտոր Էդվարդ Արմսթրոնգ
1974 Մութ վայրեր Dark Places Փրեսքոթ
1973 Այժմ սկսվում է ճիչը And Now the Screaming Starts! Հենրի Ֆենգրիֆեն
1972 Բուժարան Asylum դոկոտոր Բայրոն
1971 Սպանություն Մորգ փողոցում Murders in the Rue Morgue Ռենե Մարոտ
1970 Միստր Ջերիկո (ՀՍ) Mister Jerico Վիկտոր Ռուսո
1970 Կոմս Դրակուլա Nachts, wenn Dracula erwacht Աբրահամ վան Հելսինգ
1970 Դորիան Գրեյ Dorian Gray Հենրի Ուոթոն
1970 Սատանայի կնիքը Hexen bis aufs Blut gequält լորդ Քամբերլենդ
1969 Կրկնորդը/Ճանապարհորդություն Արևի մյուս կողմը Doppelgänger / Journey to the Far Side of the Sun դոկտոր Կուրտ Հասլեր
1969 99 կանայք Der heiße Tod նահանգապետ Սանթոս
1968 Սպանության հանձնարարություն Assignment to Kill Մեթ Ուիլսոն
1968 Եվայի դեմքը The Face of Eve Դիեգո
1968 Վիլյան թամբին Villa Rides գեներալ Վիկտորիանո Ուերտա
1967 Կարատեիստ մարդասպանները The Karate Killers Ռանդոլֆ
1967 Նիբելունգներ։ Կրիմհիլդայի վրեժը Die Nibelungen, Teil 2 - Kriemhilds Rache Էտցել
1966 Գամբիտ Gambit Ահմադ Շահբանդար
1966 Մեր մարդը Մարրակեշում Our Man in Marrakesh միստր Կազիմիր
1965 Վերադարձ մոխիրներից Return from the Ashes դոկտոր Չարլզ Բովարդ
1965 Քեռի Թոմասի խրճիթը Onkel Toms Hütte Սայմոն Լեգրի
1964 Կրակոց մթության մեջ A Shot In The Dark կոմիսար Շարլ Դրեյֆուս
1962 Արծաթե լճի գանձը Der Schatz im Silbersee գնդապետ Բրինկլի
1962 Թիարա Թաիթի Tiara Tahiti Չեն Սենգ
1962 Օպերայի ուրվականը The Phantom of the Opera ուրվական / պրոֆեսոր Պիտրի
1961 Վախեցած քաղաքը The Frightened City Վալդո Զենիկով
1961 Խորհրդավոր կղզին Mysterious Island նավապետ Նեմո
1961 Էլ Սիդ El Cid Յուսուֆ իբն Թաշֆին
1961 Միստր Տոպազ Mr. Topaze Կաստել Բենակ
1960 Վերներ ֆոն Բրաուն Wernher von Braun / I Aim at the Stars Անտոն Ռեգեր
1960 Սպարտակ Spartacus Տիգրան Լեվանտ
1959 Փողոցում ծառեր չկան No Trees in the Street Ուիլկի
1959 Հյուսիսարևմտյան սահման North West Frontier Վան Լեյդեն
1959 Երրորդ մարդը լեռան վրա Third Man on the Mountain Էմիլ Սեկսո
1959 Մեծ ձկնորսը The Big Fisherman Իրոդ Անտիպա
1958 Սպանության մտադրություն Intent to Kill Խուան Մենդա
1958 Ես մեղադրում եմ I Accuse! մայոր Դուպետի դը Կլամ
1958 Ամոթի անձնագիր Passport to Shame Նիկ Բյաջի
1958 Երկնքի արմատները The Roots of Heaven Օրսինի
1958 Ծուռ ստվերի հետապնդումը Chase a Crooked Shadow ոստիկան կոմիսար Վարգաս
1957 Վագրի մարտը Action of the Tiger Տրիֆոն
1957 Գեհենի կրակը Fire Down Below նավահանգստի տեր
1957 Դժոխային վարորդներ Hell Drivers Ջինո Ռոսսի
1956 Պատերազմ և խաղաղություն War and Peace Նապոլեոն 1-ին
1955 Պառավին սպանողները The Ladykillers Լուիս Հարվի
1955 Կեղծ խայծ The Wrong Widget նշված չէ
1954 Հնդկաստանի աստղը Star of India Նարբոն
1954 Չքնաղ անծանոթուհին Beautiful Stranger Էմիլ Լենդոշ
1954 Սիրային վիճակախաղ The Love Lottery Անդրե
1953 Կոպիտ որս Rough Shoot Սանդորսկի
1953 Ցանց The Net դոկտոր Ալեքս Լեոն
1952 Մարդ, ով նայում էր, թե ինչպես են գնացքները գնում The Man Who Watched Trains Go By Ջուլիուս դը Կոստեր կրտսեր
1952 Զանգ The Ringer Մորիս Մեյսթեր
1952 Բամբասող Սմիթը նվաճում է Լոնդոնը Whispering Smith Hits London Ռոջեր Ֆորդ
1952 Պարոն Դեննինգը մեկնում է հյուսիս Mr. Denning Drives North Մադոս
1951 Երկուսը սալի վրա Two on the Tiles Ֆորդ
1951 Չորրորդ գիշերը Night of the Fourth դոկտոր Կուրտ Ֆիշեր
1951 Դժոխքը վաճառվում է Hell Is Sold Out Դոմինիկ Դենջես
1950 Ոսկե վանդակ Cage of Gold Ռախման
1950 Սև վարդ The Black Rose Անթեյ
1950 Ազգային գաղտնիք State Secret Կարլ Թեոդոր
1950 Ոսկե սալամանդր Golden Salamander Ռանքլ
1950 Գիշեր և քաղաք Night and the City Քրիստո
1949 Կորած մարդիկ The Lost People հյուր
1948 Չափազանց սառը Brass Monkey Պիտեր Հոբարթ
1948 Դիմանկար կյանքից Portrait from Life Ֆրից Կոտլեր Հենդլեման
1948 Երկակի ալիբի Dual Alibi Ժյուլ դը Լիլ / Ժորժ դը Լիլ
1948 Աղջիկ հաճույքի համար Good-Time Girl Մաքս Վայն
1948 Ձյունապատ Snowbound Ֆոն Կելերման / Կերամիկոս
1946 Հանցալի հանդիպում Appointment with Crime Գրեգորի Լանգ
1946 Գիշերային նավակը Դուբլինում Night Boat to Dublin Քեյթել
1945 Յոթերորդ շղարշ The Seventh Veil դոկտոր Լարսեն
1944 Ռեզերվ հյուրանոց Hotel Reserve Անդրե Ռու
1943 Մութ աշտարակը The Dark Tower Սթիվեն Տորգ
1943 Վաղը մենք կապրենք Tomorrow We Live Կուրց
1942 Գաղտնի առաքելություն Secret Mission բժիշկ
1942 Երիտասարդ պարոն Փիթը The Young Mr. Pitt Նապոլեոն
1940 Իմ պայքարը-իմ հանցանքները Mein Kampf - My Crimes նշված չէ
1937 Խաչով կինը Zena pod krízem Գուստավ

ԾանոթագրություններԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել