Քերոլ Չեննինգ
Քերոլ Չեննինգ (անգլ.՝ Carol Elaine Channing, հունվարի 31, 1921[1][2], Սիեթլ, Վաշինգտոն, ԱՄՆ - հունվարի 15, 2019[3][1][2], Ռանչո Միրաժ, Ռիվերսայդ շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի դերասանուհի, երգչուհի, «Օսկար», «Թոնի», «Ոսկե գլոբուս» մրցանակների դափնեկիր։
![]() անգլ.՝ Carol Channing | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հունվարի 31, 1921[1][2] |
Ծննդավայր | Սիեթլ, Վաշինգտոն, ԱՄՆ |
Մահացել է | հունվարի 15, 2019[3][1][2] (97 տարեկան) |
Մահվան վայր | Ռանչո Միրաժ, Ռիվերսայդ շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ |
Կրթություն | Բենինգթոնի քոլեջ, Լոուելի ավագ դպրոց և Neighborhood Playhouse թատերական դպրոց |
Քաղաքացիություն | ![]() |
Կրոն | քրիստոնեական գիտություն |
Մասնագիտություն | երգչուհի, ձայնային դերասանուհի, կատակերգու, թատրոնի դերասանուհի և entertainer |
Ամուսին(ներ) | Alex Carson? |
Պարգևներ և մրցանակներ | |
carolchanning.org | |
Կենսագրություն
Քերոլ Էլեյն Չեննինգը ծնվել է Սիեթլում 1921 թվականի հունվարի 31-ին։ Նրա հայրը՝ Ջորջ Չենինգը, լրագրող էր, և դստեր ծնվելուց անմիջապես հետո նրան առաջարկեցին նոր աշխատանք Սան Ֆրանցիսկոյի հրատարակչությունում, ուր և տեղափոխվեց նրա ընտանիքը։ Չենինգը պատրաստվում էր հաճախել Վերմոնտ նահանգի Բենինգթոնի քոլեջ, երբ մորից իմացավ, որ որդեգրված դուստր է: Պարզվեց, որ նրա իրական ծնողներն էին սևամորթ մի կին և գերմանացի ներգաղթյալ, ովքեր ապրում էին Ջեորջիա նահանգում: Նրան որդեգրած մայրն ամեն ինչ պատմել է, որպեսզի դուստրը հետագայում չզարմանա, եթե սեւամորթ երեխա ծնի։ Քերոլ Չենինգը որոշել է թաքցնել դա՝ ապագա կարիերայի զարգացման հետ կապված խնդիրներից խուսափելու համար[4]։
Քոլեջն ավարտելուց հետո Չենինգը տեղափոխվեց Նյու Յորք, որտեղ նրա թատերական կարիերան սկսվեց 1941 թվականին։ Շուտով նա կատարեց իր դեբյուտը Բրադուեյում, որտեղ իր առաջին բեմադրության մեջ նա եղել է Իվ Արդենի ուսուցիչը: Հաջողությունը վրա հասավ 1949 թվականին՝ Լորելեյ Լիի դերից հետո Բրոդվեյի «Պարոնայք նախընտրում են շիկահերներին» ֆիլմում, որտեղ նա կատարեց նաև «Ադամանդները աղջիկների լավագույն ընկերներն են» հայտնի երգը։ 1964 թվականին դերասանուհին խաղացել է Դոլլի Լևիի դերը Բրոդվեյի «Բարև, Դոլլի» օրիգինալ մյուզիքլում։ Նույն տարում նա այս դերի համար արժանացել է Թոնի մրցանակի՝ մյուզիքլի լավագույն դերասանուհի անվանակարգում։ 1966 թվականին Չենինգը արժանացել է թատրոնի «Սարա Սիդդոնս»–ի անվան մրցանակին՝ Չիկագոյի թատրոններում կատարած աշխատանքի համար։
Քերոլ Չենինգը բավականին քիչ է խաղացել ֆիլմերում, իսկ կինոկարիերայի ընթացքում նա նկարահանվել է ընդամենը հինգ ֆիլմում։ Նրա մասնակցությամբ ամենահայտնի ֆիլմը «Շատ ժամանակակից Միլի» մյուզիքլն էր (1967), որի դերը նրան բերեց «Օսկարի» նոմինացիա՝ երկրորդ պլանի լավագույն դերասանուհի և «Ոսկե գլոբուս» մրցանակ նույն անվանակարգում։ Բացի իր կինոկարիերայից, դերասանուհին աշխատել է հեռուստատեսությունում, որտեղ նկարահանվել է «Սիրո նավակը», «Ո՞ւր է Ուոլին», «Ադամների ընտանիքը» և «Բուրկի արդարադատությունը» սերիալներում։
1995 թվականին Քերոլ Չեննինգին շնորհվեց հատուկ «Թոնի» մրցանակ՝ կյանքի նվաճումների համար։ Սան Ֆրանցիսկոն 2002 թվականի փետրվարի 25-ը հայտարարեց Քերոլ Չենինգի օր՝ սեռային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության համար շարժմանը ակտիվ մասնակցելու համար։
Քերոլ Չենինգն ամուսնացել է չորս անգամ։ Իր վերջին ամուսնու՝ Հարրի Կուլիգյանի հետ ամուսնացել է 2003 թվականին։ Մահացել է երեքշաբթի՝ 2019 թվականի հունվարի 15-ին, ժամը 12:31-ին, իր տանը, Կալիֆորնիայի Ռանչո միրաժում[5][6]:
Պարգևներ
- «Թոնի» 1964 — «Ողջույն Դոլլի» մյուզիքլի լավագույն դերասանուհի անվանակարգ
- «Ոսկե գլոբուս» 1967 — «Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի» («Շատ Ժամանակակից Միլլի»)
Հղումներ
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 GeneaStar
- ↑ 3,0 3,1 3,2 The Legendary Carol Channing Dies at 97
- ↑ An Evening with Carol Channing 1966, Վերցված է 2024 թ․ մարտի 14-ին
- ↑ Wild, Stephanie: «The Legendary Carol Channing Dies at 97» broadwayworld.com/article/The-Legendary-Carol-Channing-Dies-at-97-20190115 Արխիվացված է Հունվար 15, 2019 Wayback Machine-ի միջոցով: broadwayworld.com, 15 հունվարի, 2019 թ.
- ↑ Կաղապար:Նշել վեբ